Ժողովրդավարական պետությունում մարդու իրավունքները միայն թղթի վրա չմնալու համար գոյություն ունեն միջոցներ, որոնց դիմում ենք իրավունքների խախտման դեպքում՝ դրանք վերականգնելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը մշտապես դրվում է պետության վրա: Պետությունները մի կողմից պարտավոր են խուսափել այնպիսի ակտիվ գործողություններից, որոնք կարող են խախտել մարդու իրավունքները,որը կոչվում է պետության նեգատիվ պարտավորություն, իսկ մյուս կողմից, պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցներ և գործել ակտիվ ՝ մարդու իրավունքների իրականացումն ապահովելու և այլ մասնավոր սուբյեկտների կողմից մարդու իրավունքներում ապօրինաբար ներխուժելուց խուսափելու նպատակով:Այս մեկն էլ կոչվում է պետության պոզիտիվ պարտավորություն:
Ինչպես արդեն նշվեց, մեր իրավունքները կարող են խախտել հենց պետության գործողությունները: Օրինակ՝ իմ անձնական կյանքի իրավունքը կխախտվի այն դեպքում, եթե այլ անձ կամ պետություն օգտագործի իմ անձնական տվյալներն առանց իմ թույլտվության կամ եթե պետությունը սահմանափակի իմ խոսքի ազատությունը և այլն:
Իրավունքները կարող են խախտվել նաև պետության անգործության պատճառով, օրինակ, կրթության իրավունքից օգտվելու համար պետությունը պետք է ապահովի դպրոցի կամ ուսումնարանի առկայությունը մատչելի վայրում, սեփականության իրավունքը պաշտպանելու համար անցկացնի արդյունավետ հետաքննություն գողության դեպքը բացահայտելու նպատակով և այլն:
Ելնելով նրանից, թե որ իրավունքն է խախտվել կամ ում կողմից, կարող ենք ընտրել մեխանիզմներ, որոնց կդիմենք դրանք վերականգնելու նպատակով: Մարդու իրավունքները պաշտպանելու համարերկրում գործում են տարբեր ներպետական ինստիտուցիաներ.
Ընդհանուր դատարաններ
Մարդու իրավունքների պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը համարվում է դատարանը, քանի որ դատարանին կարող ենք դիմել ցանկացած իրավունքի խախտման դեպքում և ցանկացած անձի/մարմնի դեմ, սրա հետ մեկտեղ, դատարանի որոշումն ունի պարտադրող ուժ:
Վրաստանում ընդհանուր իրավասության դատարանները ներառում են հետևյալ դատարանները՝
Քաղաքային (շրջանային) դատարաններ՝ առաջին ատյանով քննում են քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի գործերը: Ցանկացած հայց պետք է ներկայացվի հենց առաջին ատյանի դատարան, իրավասության համաձայն:
Թբիլիսիի և Քութայիսի վերաքննիչ դատարանները երկրորդ ատյանով քննում են քաղաքային (շրջանային) դատարանների կողմից ընդունված որոշումների հետ կապված բողոքները, որոնք ներկայացնում է վեճի մասնակից այն կողմը, որը համաձայն չէ որոշման հետ:
Վրաստանի Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա քննում է վերաքննիչ դատարանի կողմից ընդունված որոշումների օրինականության հարցերը:
Սահմանադրական դատարան
Վրաստանի սահմանադրական դատարանի հիմնական դերը սահմանադրական վերահսկողություն իրականացնելն է: Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորից, որոնցից երեքին ընտրում է խորհրդարանը, երեքին նշանակում նախագահը, իսկ մյուս երեքին՝ գերագույն դատարանի պլենումը (լիակազմ ժողով): Նրանց իրավասության ժամկետը կազմում է 10 տարի:
Սահմանադրական վերահսկողությունը ներառում է դատարանի իրավասությունը՝ քննել Վրաստանում գործող նորմատիվ ակտերի սահմանադրականության հարցը և այն հայտարարել ուժը կորցրած, այն դեպքում եթե հանգի եզրակացության, որ օրենքը կամ այլ նորմատիվ ակտ հակասում են սահմանադրությանը: Եթե նորմատիվ ակտը խախտում է սահմանադրությամբ ճանաչված իրավունքներն ու ազատությունները, ապա հայցով կարող են դիմել դատարան ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
Վրաստանի Սահմնաադրական դատարանին Մարդու իրավունքների պաշտպանության ևպետական մարմինների միջևիրավասության վեճերի վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու իրավունք ունեն նաևՎրաստանի նախագահը, ընդհանուր դատարանները, Խորհրդարանի անդամների ոչ պակաս, քան մեկ հինգերորդը, Վրաստանի կառավարությունը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի ևտեղական ինքնակառավարման մարմինները:
Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է, և դրա ի կատար ածելը պարտադիր է բոլոր վարչական մարմինների համար:
Վրաստանի ժողովրդական պաշտպան
Եթե պետությունը խախտել է ձեր իրավունքները, կարող եք դիմել ժողովրդական պաշտպանին, որը «Վրաստանի տարածքում և նրա իրավասության շրջանակներում վերահսկում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»: Վրաստանի ժողովրդական պաշտպանը սահմանադրական ինստիտուտ է: Ժողովրդական պաշտպանին Վրաստանի խորհրդարանն ընտրում է 6 տարի ժամկետով: Նույն անձը որպես ժողովրդական պաշտպան անմիջապես իրար հետևից կարող է ընտրվել ընդամենը երկու անգամ:
Ժողովրդական պաշտպանը իրավունքները խախտող մարմնին կարող է դիմել հանձնարարականով, բացատրել թե ինչն է դարձել քաղաքացու իրավունքների խախտման պատճառ և ինչ ճանապարհներ կան դրանք վերականգնելու համար: Ինչպես հանձնարարական տերմինն ինքն է մատնանշում, ժողովրդական պաշտպանի դիմումը պարտադրող չէ՝ դիմումի հասցեատերը կարող է համաձայնել կամ չհամաձայնել դրա հետ: Չնայած դրան, ժողովրդական պաշտպանին դիմելը ձեռնտու է այլ նկատառումներով.
- Նրան կարող ենք դիմել ցանկացած իրավունքի խախտման դեպքում:
- Նրան դիմելն անվճար է:
- Նա կուսումնասիրի մեր դիմումը և կտեղեկացնի,իսկապես խախտվել են թե ոչ մեր իրավունքները: Համապատասխանաբար, իրազեկված կլինենք, անհրաժեշտության դեպքում արժե արդյոք դիմել դատարան, ինչը կապված է որոշակի ժամանակի և ֆինանսական ծախսերի հետ:
- Ժողովրդական պաշտպանը կարող է նաև ուղղություն տալ, թե ինչպես գործենք կամ ում դիմենք մեր իրավունքները վերականգնելու նպատակով:
- Դատարան դիմելու դեպքում ևս ժողովրդական պաշտպանը կարող է կիրառել դատարանի բարեկամի(Amicus curiae)դերը՝ ներկայացնել դատարանին իր տեսակետները հարցը պատշաճ կերպով լուծելու վերաբերյալ: Այդ տեսակետները նույնպես հանձնարարական բնույթենկրում, թեպետ ժողովրդական պաշտպանի հեղինակությունն առավել համոզիչ է դարձնում մասնավոր անձի տեսակետները:
Բացի այդ, հանրային պաշտպանը իրավասու է որպես հայցվոր, Վրաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, հայցադիմում ներկայացնել դատարան, եթե իրավաբանական անձը, կազմակերպական այլ կազմավորումը, անձանց միավորումնառանց իրավաբանական անձ ստեղծելու կամ ձեռնարկատեր անձը չի արձագանքել նրա առաջարկությանը կամ չի կիսել այս առաջարկությունը, և կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են խտրականությունը:
Անձնական տվյալների պաշտպանության ծառայություն
Վերևում արդեն հիշատակել ենք անձնական տվյալները, որոնք պաշտպանելու նպատակով գոյություն ունի հատուկ մարմին՝ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը, որը վերահսկում է Վրաստանում անձնական տվյալների մասնավոր և հանրային անձնաց/գերատեսչությունների մշակման օրինականությունը:, որը վերահսկում է Վրաստանում անձնական տվյալների մշակման օրինականությունը: Օրինակ՝ եթե որևէ ընկերություն կամ պետական մարմին առանց ձեր թույլտվության մշակել է (այդ թվում տարածել) ձեր անձնական տվյալները, կարող եք դիմել անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը: Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը կուսումնասիրի գործը և եթե հաստատվի ձեր իրավունքների խախտման փաստը, կարող է պահանջել ուղղել խախտումը, տուգանել իրավախախտողին և այլն: Անձնական տվյալների պաշտպանության տեսուչի պահանջը կատարելը պարտադիր է:
Հատուկ հետաքննչական ծառայություն
Վրաստանում գործում է հատուկ հետաքննչական ծառայություն, որն իրավասու է հետաքննել հանցանքները, որոնք գործած են իրավապահ մարմնի ներկայացուցչի, աշխատողի կամ նրա հետ հավասարեցրած անձի կողմից: Օրինակ, եթե ձեզ կձերբակալեն վարչական կարգով, որի ժամանակ էլ ոստիկանության աշխատակիցը կչարաշահի իրավասությունը և կխախտի ձեր իրավունքները, կարող եք դիմել հատուկ քննչական ծառայությանը, որը նշված գործն անշահախնդիր ձևով և արդյունավետորեն պետք է հետաքննի:
Բացի դրանից, հատուկ հետաքննչական ծառայությունը նաև վարում է այնպիսի գործեր, ինչպիսիք են՝
- Լրագրողին իր մասնագիտական գործունեության մեջ ապօրինի խանգարելը,
- Խոսքի ազատության խլելը,
- Ամուսնությանը հարկադրելը,
- Կրոնական արարողակարգը ապօրինի խանգարելը:
- Գաղտնիության խախտում և այլն:
Վարչական մարմիններ
Եթե ձեր իրավունքները խախտել է վարչական մարմինը, ապա այդ փաստը դատարանում բողոքարկելուց առաջ պետք է կիրառեք վարչական բողոքարկման կարգը, ինչը ենթադրում է վարչական հայց ներկայացնել նույն մարմնի ղեկավարին կամ նրա վերադասին: Օրինակ, եթե ցանկանում եք որևէ շինություն կառուցել ձեզ պատկանող հողատարածքի վրա, շինարարության թույլտվություն ստանալու նպատակով դիմում եք համապատասխան վարչական մարմնին, և եթե օրենքով նախատեսված ժամկետում չեն պատասխանում կամ ապօրինաբար արգելում շինարարությունը, ապա խախտված սեփականության իրավունքը պաշտպանելու նպատակով պետք է դիմեք նույն մարմնի ղեկավարին կամ վերադաս մարմնին, որը խախտել է ձեր իրավունքները: Եթե բողոքարկման արդյունքում ստացած որոշումը ձեզ չի բավարարում, կարող եք բողոք ներկայացնել դատարան:
Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 1-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: