Օլիմպիադային մասնակցելու կանոններն ու պայմանները
«Քաղաքացիական կրթություն բոլորի համար» կայքում գրանցված աշակերտներին առաջարկում ենք մասնակցել 2024 թվականի քաղաքացիական կրթության օլիմպիադային:
Օլիմպիադայի նպատակը.
Օլիմպիադայի նպատակն է հանրայնացնել քաղաքացիական կրթությունը և աշակերտների մոտ առավելագույնս բարձրացնել մարդու իրավունքների, համամարդկային արժեքների և քաղաքացիական ակտիվության ակտիվիզմի նշանակության մասին գիտելիքների մակարդակը:
Ո՞վ կարող է մասնակցել օլիմպիադային
Օլիմպիադային կարող են մասնակցել «Քաղաքացիական կրթություն բոլորի համար» կայքէջում գրանցված հանրային և մասնավոր դպրոցների VII-XII դասարանների բոլոր աշակերտները: Օլիմպիադային մասնակցելը կամավոր է:
Հայերենով օլիմպիադան կանցկացվի 2 փուլով
Կայքում գրանցված յուրաքանչյուր աշակերտ իրավունք ունի մասնակցել օլիմպիադային: Իր ցանկությունը նա պետք է հաստատի՝ սեղմելով «մասնակցություն օլիմպիադային» հատուկ կոճակը:
Օլիմպիադայի մասնակիցների գրանցումը կմեկնարկի 2024 թվականի փետրվարի 22-ին և կավարտվի 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին: Օլիմպիադայի առաջին փուլը կտևի մինչև 2024 թվականի մայիսի 28-ը:
Օլիմպիադային մասնակցող աշակերտը քայլ առ քայլ պետք է պատասխանի հարցերին, որոնք հավասար են կայքէջում առկա դասերի քանակին: Հարցերը կհայտնվեն կայքէջից օգտվելու ընթացքում, երբ աշակերտը կփակի (ամբողջությամբ կկատարի) որևէ 5 դաս (այսինքն՝ կանաչ գույնով կներկվեն այդ դասերի հետևյալ ցուցանշանները՝ «1-ին առաջադրանքը կատարված է», «2-րդ առաջադրանքը կատարվածէ»):
Կայքէջն աշակերտին առաջարկում է միայն այն հարցերը, որի համապատասխան դասը նա արդեն փակել է (առաջադրանքները կատարված են): Համապատասխանաբար, այնաշակերտին, ով ավելի շատ դաս է ընթերցել, համակարգն ավելի շատ հարցեր է առաջադրում և, բնականաբար, բարձրանում է համեմատաբար ավելի շատ հարցերին ճիշտ պատասխանտալու հնարավորությունը:
Օլիմպիադային ներգրավված աշակերտներին հարցեր առաջադրվում են առանց նախազգուշացման: Առաջարկը հայտվելուն պես, աշակերտը պետք է հաստատի հարցերին պատասխանելու իր պատրաստակամությունը: Եթե այդ պահին աշակերտին հարմար չէ պատասխանել հարցերին, ապա նա կարող է «հրաժարվել», և հարցերը կհայտնվեն ավելի ուշ:
Եթե աշակերտը հաստատում է, որ պատրաստ է պատասխանել հարցերին, ապա յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար նրան տրամադրվում է նախապես սահմանված ժամանակ: Եթե նախքան ժամանակի սպառվելն աշակերտը չի պատասխանում (փակում է պատուհանը կամ անցնում այլ էջ), հարցի պատասխանը համարվում է սխալ: Հարցին պատասխանելուց հետո աշակերտը չի ստանում տեղեկատվություն պատասխանի ճշգրտության վերաբերյալ:
Հնարավոր է աշակերտը ստիպված լինի միաժամանակ պատասխանել մի քանի հարցի: Եթե հարցերի շարքում մի քանի հարց է ներկայացված, ապա աշակերտի մոտ հարցերը հայտնվում են հերթականությամբ, իրար հաջորդելով, և երևում է ընթացիկ քննաշրջանի հարցերի քանակը (օրինակ՝ «հարց 2. 4-ից»):
Օլիմպիադայi 2-րդ փուլ կանցնեն բոլոր այն աշակերտները, ովքեր 47 հարցից նվազագույնը 40 կամ ավելի շատ ճիշտ պատասխան կհավաքի/կունենա:
Երկրորդ փուլ
Օլիմպիադային 2-րդ փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսին: Օլիմպիադային 2-րդ փուլն էլ կանցկացվի առցանց, և աշակերտները որոշ (սահամանափակ) ժամանակահատվածում պետք է գրեն էսսը, որն էլ կգնահատի անկախ մրցատյանի (ժյուրի) 3 անդամ, և լավագույն էսսեի հեղինակը կդառնա հաղթող:
Մրցանակներ
Օլիմպիադայի 2-րդ փուլի հաղթող աշակերտը կպարգևատրվի անձնական համակարգչով և գովասանագրով: