Գլուխ 3, Դաս 33

Էկոնոմիկայի (տնտեսագիտություն) բաղկացուցիչ մասերը

Շուկա և մրցակցություն

Հավանաբարբոլորսլսելենքշուկա, մրցակցություն, մենաշնորհ և օլիգոպոլիա բառերը: Տվյալ ենթագլխում կքննարկենք հենց այդ հասկացությունները և կխոսենք մրցակցության նշանակության մասին, ինչպես նաև կանդրադառնանք մրցակցությանն առնչվող կառավարության  քաղաքականության տարբեր մոտեցումներին:

 Շուկա բառը  շատ մարդկանց գիտակցության մեջ զուգորդվում է  այն վայրի հետ, որտեղ վաճառվում են տարբեր մթերքներ, սակայն այն ունի ավելի լայն նշանակություն: Շուկան ամենուր է, ուր տեղի է ունենում փոխանակում:  Այն կարող է լինել նյութական և ոչ նյութական: Օրինակ՝  խանութ, հիվանդանոց, փաստաբանական բյուրո և բոլոր այն հաստատությունները, որտեղ իրականացվում է փոխանակում, համարվում է շուկա նյութական իմաստով: Amazon, Facebook, համացանց–ֆոնդային բորսա և այլ վիրտուալ վայրերը, որտեղ տեղի է ունենում փոխանակում, նույնպես շուկա է:  Այդ թվում, երկու անձանց միջև տեղի ունեցող ապրանքափոխանակումը նույնպես շուկայական հարաբերություն է: 

Այն տնտեսական համակարգի պայմաններում, որն այսօր աշխարհի մեծ մասում է՝ շուկայի անբաժան մասը, մրցակցությունն է: Շուկայական մրցակցությունը մրցամարտ է երկու կամ ավելի մարդկանց միջև, որոնք կապված են նույն կամ նման գործունեությամբ: Յուրաքանչյուր մարդու գլխավոր շարժառիթը շուկայում շահույթ ստանալն ու այն մաքսիմիզացնելն է: Այդ իսկ պատճառով, մարդիկ տարբեր գործունեություն են ընտրում, քանի որ իրենց  հաշվարկներով ընտրած գործունեությունից կստանան առավել նյութական կամ ոչ նյութական շահույթ, քան այլ գործունեություն ընտրելու դեպքում:

Մրցակցությունն առաջընթացի և զարգացման գլխավոր շարժառիթներից մեկն է, քանի որ նույն կամ նման գործունեությամբ զբաղվող  խաղացողներին ստիպում է հարմարեցնել իրենց գործունեությունը սպառողի հարմարավետությանն ու շահերին: Պատկերացրեք, որ երկրագնդի վրա լիներ բջջային հեռախոսների միայն մեկ արտադրող: Այսօր բջջային հեռախոսը չէր լինի զանգվածային օգտագործման իր, քանի որ նրա գինը կլիներ բավական բարձր: Ինչո՞ւ: Որովհետև եթե շուկայում առկա է մեկ խաղացող և չունի մրցակիցներ, նա կարող է իր ապրանքը գնահատել այնքան բարձր, որ բավարարի սպառողների միայն մի մասին: Սրա հետ մեկտեղ արտադրողը չէր ունենա ապրանքի որակը բարելավելու խթան, քանի որ նրա ցածր որակի  ապրանքն այսպես թե այնպես կվաճառվեր:

Յուրաքանչյուր մարդու հարմարավետությունն այսօր պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով: Մրցակցությունը ստիպում է արտադրողին մշտապես հոգալ սեփական ապրանքի որակի, նորարարություններն արմատացնելու և սպառողի պահանջները բավարարելու մասին:

Արդի աշխարհում  գրեթե յուրաքանչյուր  ապրանք ունի փոխարինող ապրանք, որն օգնում է սպառողին փոխարինել մեկը մյուսով: Սակայն որոշ սեկտորներում ավելի պակաս մրցակցություն է, քան մնացածներում: Օրինակ՝ քննարկենք երկու ապրանք՝ հացը և վառելիքը:

Վրաստանում ամենուր գոյություն ունեն բազմաթիվ փռեր, որոնք տարբեր մարդկանց սեփականության մեջ են և արտադրում են մոտավրապես նույն որակի հաց, մոտավորապես նույն գնով, թեև հացի լայն ընտրություն գոյություն ունի նաև խանութներում՝ տարբեր որակի, գների:

 Այժմ քննարկենք երկրորդ՝ վառելիքի օրինակը: Տվյալ բիզնեսում  բոլոր երկրներում մի քանի խաղացող կա, քանի որ վառելիք ձեռք բերելը, վերամշակելն ու վաճառելը բավականին մեծ գումարների հետ է կապված և շուկա մուտք գործելը բոլորի համար մատչելի չէ:  Համապատասխանաբար, այն ապրանքը, որի դեպքում մրցակցությունն ավելի պակաս է, հաճախ ունի համեմատաբար ավելի բարձր գին: Թեև դա չի նշանակում, որ այդ ամենը խափանում է զարգացումը կամ հիմնախնդիր է հանդիսանում, քանի որ ամեն ինչ ունի փոխարինող, այդ թվում վառելիքը ևս: Այսօր արևային էներգիան ամենաարագ զարգացող ապրանքներից մեկն է: 

Մրցակցության քննարկման ընթացքում հնարավոր չէ չանդրադառնալ մենաշնորհի հարցին: Մենաշնորհը սուբյեկտ է, որը չունի մրցակից և որի ապրանքը կամ ծառայությունը չունի փոխարինող: Տեսականորեն փոխարինող ունեն գրեթե բոլոր ապրանքները և, համապատասխանաբար, մենաշնորհի մասին խոսելն ավելի շատ նման է մակերեսային քննարկման, սակայն, ըստ տարածված պարզաբանման, հաճախ մենաշնորհ են անվանում այնպիսի ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի  նշանակալից կամ 100 %-անոց բաժնեմասը: Վրաստանում դրա վառ օրինակն է «Վրաստանի  վիճակախաղային ընկերությունը»: Տվյալ ընկերությունից բացի ոչ ոք չունի վիճակախաղային գործունեությամբ զբաղվելու  իրավունք: Իսկ դա մենաշնորհ է, քանի որ վիճակախաղի շուկայում այն գրավում է 100 %-անոց բաժնեմասը, եթե չհաշվենք ընդհատակյա գործունեությունը: Հավանաբար ուշադրություն կդարձնեիք, երբ հիշատակեցինք հետևյալ արտահայտությունը՝ «ոչ ոք չունի վիճակախաղային գործունեությամբ զբաղվելու  իրավունք»: Դա նշանակում է, որ կառավարությունը  բացառիկ իրավունք է տվել կոնկրետ ընկերությանը, և մյուսները, ովքեր կզբաղվեն նման գործունեությամբ պատասխանատու են օրենքի առջև:  Մենաշնորհների հարցը լայն հետազոտության ենթակա  թեմա է, սակայն պետք է ընդգծել, որ դրանց մեծամասնությունը աշխարհի ցանկացած կետում ստեղծվում է հենց կառավարությունների օգնությամբ: 

Եվս մեկ տերմին որին պետք է անդրադառնանք, դա օլիգոպոլիան է: Օլիգոպոլիան այն մրցակցությունն է, երբ շուկայում մի քանի  խոշոր խաղացող կա: Օլիգոպոլիայի լավագույն օրինակներից մեկը «Կոկա-կոլան» և «Պեպսին» են: Գազավորված զովացուցիչ ըմպելիքների շուկայում հենց դրանք են զբաղեցնում շուկայի 70 %-ից ավելին: 

Հետևություն. ցանկացած տեսակի փոխանակում դա երկու կամ ավելի սուբյեկտների միջև  եղած  շուկայական հարաբերությունն է, իսկ մրցակցությունը  ցածր գների, բարձր որակի և առաջընթացի գլխավոր շարժիչ ուժերից է:

 

 Կառավարության  քաղաքականություն

Տնտեսականգործունեություն, ձեռնարկատիրություն: Նախորդենթակետերումնշեցինք, որ տնտեսական ակտիվությունը գրեթե ամենուր է: Ցանկացած տեսակի փոխանակում արդեն տնտեսական փոխհարաբերություն է երկու կամ ավելի սուբյեկտների միջև: Թեպետ այս անգամ մենք կանդրադառնանք էկոնոմիկայի կարևորագույն բաղկացուցիչ մասին՝ ձեռնարկատիրությանը:

Ձեռնարկատեր կարող ենք անվանել ցանկացած մարդու, ով զբաղված է ապրանք կամ ծառայություն ստեղծելով և այնուհետև այն իրացնելով (վաճառելով), ինչի արդյունքում նա նյութական շահ է ստանում: Խանութի սեփականատերը, ոճաբանը, փռի սեփականատերը և ցանկացած տեսակի բիզնես, որը կողմնորոշված է շահ վրա, ձեռնարկատիրություն է: Մեզանից յուրաքանչյուրը կապված է բիզնեսի հետ, քանի որ բոլոր մարդիկ որոշակի ծառայությունների և ապրանքների սպառողներ են: Այդ թվում, դպրոցի աշակերտը այն ծառայության սպառողն է, որը նրան կամ նրա ծնողներին կամ խնամակալներին առաջարկում    է դպրոցը:

Երկրագնդի վրա գոյություն ունեն բազմաթիվ բիզնես–կազմակերպությունների տեսակներ: Օրինակ՝ «Կոկա-կոլա», «Պեպսի», «Մակդոնալդս» և նման այլ կազմակերպություններ, որոնք այլ երկրներ են ներկայացնում, գործում են երկու կամ ավել երկրներում: Եթե ուշադրություն դարձնենք, որքան ավելի շատ են  ձեռնարկատիրություններն այս կամ այն երկրում, այնքան ավելի զարգացած են դրանք:

Երկրի տնտեսական զարգացումը  ուղիղ կապի մեջ է ձեռնարկատիրության  զարգացման հետ: Հենց բիզնեսի ակտիվությունն է սահմանում երկրի տնտեսական աճը, իսկ բիզնեսի ակտիվությունն ուղիղ կապի մեջ է նրա հետ, թե խաղի ինչպիսի օրենքներ է սահմանում կառավարությունը բիզնեսի համար:  Իսկ խաղի կանոնները տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ՝ Հյուսիսային Կորեայում միանգամայն արգելվում  է ունենալ մասնավոր սեփականություն և, համապատասխանաբար, մասնավոր աձանց արգելվում է վարել ձեռնարկատիրական գործունեություն: Համապատասխանաբար, Հյուսիսային Կորեան ընկալվում է որպես աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, իսկ օրինակ՝ Հարավային Կորեան, որտեղ կառավարությունն ամեն կերպ ձգտում է ազատ միջավայր ստեղծել բիզնեսի համար, աշխարհի ամենազարգացած երկներից մեկն է համարվում: Ձեռնարկատիրությունն ու հարստությունն ուղիղ կապի մեջ են նրա հետ, թե ինչպես և որքան են ապրում մարդիկ: Հարավային Կորեայում հարստության ավելացումը պայմանավորել է լավ որակի առողջապահություն, և այսօր հարավային Կորեայի բնակիչները միջինը 10 տարով ավել են ապրում են, քան  Հյուսիսային Կորեայի բնակիչները:

Ձեռնարկատիրոջը արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ են մի քանի չափանիշներ: Առաջինը և ամենակարևորը մասնավոր սեփականության պաշտպանությունն է: Եթե գիտես, որ պաշտպանված է քո մասնավոր սեփականությունը, ապա չես խուսափում գործ անելուց, ունես սեփականությունդ արդյունավետ կերպով օգտագործելու խթան: Ոչ պակաս կարևոր է երկրում հարկերի մակարդակը: Ցածր հարկերի պայմաններում ձեռնարկատերերն ունեն ավելի շատ ռեսուրս լրացուցիչ հարստություն ստեղծելու համար: Պատկերացրեք, որ ունեք շոկոլադի ձեռնարկություն: Ե՞րբ կավելացնեց արտադրությունը, կբացեք հավելյալ արտադարամասեր, կավելացնեք աշխատատեղեր: Երբ կառավարությունը գանձում է ձեր եկամտի կեսը, թե10% գանձելիս:  Պատասխանն ակնհայտ է, որ լրացուցիչ հարստությունը ստեղծվում է այն ժամանակ, երբ ձեռնարկատերերի ձեռքում մնում է ավելի շատ ռեսուրս: Երրորդ կարևոր բաղադրիչը ձեռնարկատիրության զարգացման համար այլ հավասար պայմաններում կառավարական կանոնակարգերի պակասն ու արդյունավետությունն է:  Օրինակ՝ Բարաք Օբամայի քաղաքականության մի մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործատուներին պարտավորեցնելն էր, որ եթե աշխատանքի էր ընդունում 50-ից ավելի մարդ, ապա նրանց համար պետք է գներ նաև ապահովագրության փաթեթ: Արդյունքում, փոքր ձեռնարկատերերի մեծ մասը որոշեց չզարգացնել իր բիզնեսը և աշխատանքի ընդունել 49-ից ոչ ավելի մարդ, քանի որ պարտադիր  ապահաովագրության փաթեթ գնելը  բավականին թանկ էր:  

 Հետևություն. կարելի է ասել, որ ձեռնարկատիրությունը շահույթ ստանալու նպատակով ապրանքի կամ ծառայության իրացումն է, որին հետևում է հարստության ավելացումը: Ինչքան ազատ է քաղաքացին (իրականացնել  ցանկացած աշխատանք, սահմանել իր համար ցանկալի գին և արտադրել այնքան ապրանք, որքան ինքն է ցանկանում), այնքան ավելի արագ է տեղի ունենում երկրի տնտեսական զարգացումը: 

Աշխատանքի շուկա: Հաճախ լսում ենք այնպիսի տերմիններ, ինչպիսիք են աշխատանքի շուկա, զբաղվածություն, գործազրկություն: Տվյալ ենթագլխում մենք կանդրադառնանք զբաղվածության և գործազրկության  սահմանումներին և կքննարկենք դրանք Վրաստանի օրինակի համաձայն:

Աշխատանքի շուկայի մասին պատկերացում ստեղծելու համար սկզբից անհրաժեշտ է  քննարկել, թե ինչ է աշխատուժը: Երկների մեծամասնության աշխատուժը բաղկացած է 16 տարեկան և բարձր տարիքի աշխատունակ բնակչությունից: 2014 թվականի մարդահամարի համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմում էր 3.7 միլիոն, իսկ աշխատուժը՝ 2.02 միլիոն մարդ:  Պաշտոնական տեղեկատվությամբ՝ այստեղից զբաղված են 1.8 միլիոն մարդ, իսկ գործազրկության մակարդակը կազմում է աշխատուժի  12 %-ը:  

Աշխատուժն, իր հերթին, բաժանվում է երկու մասի՝ ինքնազբաղված և վարձու աշխատող: Վրաստանում աշխատուժի 50 %-ը համարվում է ինքնազբաղված, իսկ մնացածը կամ վարձու աշխատողներ են կամ գործազուրկ են:

Աշխատանքի շուկան այնպես, ինչպես և այլ տիպի տնտետսական ակտիվությունները, ենթակա է շուկայական գործընթացների, պահանջների և մատակարարման: Անձը համաձայնում է աշխատել  որոշակի փոխհատուցման դիմաց, ինչը նշանակում է աշխատուժի մատակարարում, իսկ աշխատուժի պահանջն է, երբ գործատուն համաձայն է որոշակի աշխատանքի համար, որոշակի աշխատավարձ վճարելով, աշխատանքի ընդունել անձին: Տվյալ դեպքում փոխանակումը կամավոր է և աշխատավարձերի միջին մակարդակը որոշվում է հենց բազմաթիվ գործատուների և աշխատողների փոխհամաձայնության արդյունքում: 

Ինչպես նշեցինք, Վրաստանում գործազրկության մակարդակը կազմում է 12 %, ինչը զարգացած երկրների հետ համեմատ բավական բարձր է:  Որքան ավելի է հարստանում երկիրը, այնքան ավելի է նվազում գործազրկությունը և, համապատասխանաբար, բարձրանում աշխատատեղերի քանակը: Զարգացող երկրներում հետաքրքիր փաստն այն է, որ հաղթել գործազրկությունը կարճաժամկետ տեսանկյունից, շատ բարդ է: Երբ ստեղծվում է նոր աշխատատեղ, դա կարող է առաջ բերել հին աշխատատեղերի կորուստ: Օրինակ, երբ բացվում է կարի արտադրամաս, որն ավտոմատացված է և քիչ ծախսեր է պահանջում, այն գերազանցում է իր արդյունավետությամբ և շուկայից վտարում այն կարի արտադրամասերին, որտեղ հագուստը կարում են հնացած մեթոդներով և որոնք չեն կարողանում մրցակցել նոր բացված արտադրամասի հետ: Աշխատազրկությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, որոնք ավելի շատ կլինեն, քան հին աշխատատեղերը:

Որքան ավելի շատ են աշխատատեղերը, և բարձրանում է կատարած աշխատանքի որակը, այնքան ավելի զարգացած է աշխատանքի շուկան, այնքան ավելի շատ են ընտրությունն ու հնարավորությունները յուրաքանչյուր մարդու համար:

 Հետևություն. կարելի է ասել, որ աշխատանքի շուկան այնպես ինչպես և մնացած ամեն ինչը, տնտեսական ակտիվություն է հանդիսանում և բաղկացած է աշխատուժից, որն իր հերթին, բաժանվում է գործատուների և աշխատողների: Երկրում բիզնեսի ակտիվության աճն ու տնտեսական զարգացումն առաջացնում են աշխատատեղերի աճ և գործազրկության նվազում:     

 

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ