Գլուխ 1, Դաս 10

Քաղաքացի, հասարակություն, պետություն

Քաղաքացու դերը երկրի ժողովրդավարության զարգացման գործում, ակտիվ քաղաքացիություն

«Ժողովրդավարորեն կայացած պետությունը ձգտում է դաստիարակել ոչ միայն անհատներ, այլ նախևառաջ, քաղաքացիներ [...]անկասկած  ժողովրդավարությունը շահագրգռված է դաստիարակել գիտակից քաղաքացիներ, որոնք պետության կյանքիզարգացման գործընթացումկունենան ստեղծագործաբար միջամտելու ունակություն ...»:

                                                            Դիմիտրի Ուզնաձե 

                    «Հանրակրթական դպրոցի խնդիրներ», 1917 թ. 

Ժողովրդավարության զարգացումը  ուղիղ կապի մեջ է երկրում ակտիվ  քաղաքացիների առկայության հետ: Որքան շատ քաղաքացի է մասնակցում  ժողովրդավարական գործընթացներին, այնքան ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտենում իշխանությունը  երկրի   կառավարմանը:

Համապատասխանաբար, քաղաքացու բարոյական պարտականությունն է, առավելագույնս գործածել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված հնարավորությունները և ակտիվորեն ներգրավվել պետությանկամ թեկուզ սեփական քաղաքի կամ մունիցիպալիտետի կառավարմանը:

 Ժողովրդավարությունը, որպես «ժողովրդի կառավարման» ձև, իրականացվում է անմիջական և ներկայացուցչական ձևերով: Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ «ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեի, անմիջական  ժողովրդավարության այլ ձևերի և իր ներկայացուցիչների միջոցով»:

Անմիջական ժողովրդավարության ձևերին է պատկանում հանրաքվեն, պլեբիսցիտը, օրենսդրական նախաձեռնության իրավունքը, արդարադատությանը՝ որպես երդվյալ ատենակալ մասնակցությունը, ինքնակառավարումը և այլն:

Որպես օրենք, ժողովրդավարական պետություններում հատկապես հրատապ հարցերը լուծվում են ռեֆերենդումի (հանրաքվե) կամ պլեբիսցիտի ճանապարհով:  Հանրաքվեն, որը ժողովրդի իշխանության իրականացման ձևերից մեկն է, համաժողովրդական հարցումն է քվեարկության  միջոցով, հատկապես  կարևոր պետական հարցերը վերջնականորեն լուծելու նպատակով, իսկ պլեբիսցիտը քվեարկությամբ համաժողովրդական հարցումն է հատկապես կարևոր պետական հարցերի մասին Վրաստանի ընտրողների կամ նրանց մի մասի կարծիքը իմանալու նպատակով: Հանրաքվեին ներկայացված հարցի վերաբերյալ որոշումը պարտադիր բնույթ ունի, իսկ պլեբիսցիտը պարտադիր չէ և ունի երաշխավորության բնույթի:

Հանրաքվեին կամ պլեբիսցիտին կարող են մասնակցել  18 տարին լրացած Վրաստանի քաղաքացիները: Վրաստանի նորագույն պատմության մեջ անցկացվել է երկու հանրաքվե՝ 1991 թվականին Վրաստանի անկախության վերականգնման հարցի վերաբերյալ և 2003 թվականին խորհրդարանի անդամների թիվը 235-ից մինչև 150-ի նվազեցնելու վերաբերյալ: Հատկանշական է, որ հնարավոր չէ հանրաքվե անցկացնել  այնպիսի հարցերի վերաբերյալ, որը նկատի ունի մարդու հիմնական սահմանադրական իրավունքների սահմանափակում:   

Վրաստանի Սահմանադրությունը քաղաքացիներին՝ առնվազն 25 հազար ընտրողի, խորհրդարանում օրինագիծ նրկայացնելու հնարավորություն է տալիս, որը պարտավոր է քննարկել Վրաստանի խորհրդարանը: Միևնույն ժամանակ, քաղաքացիներն ունեն նաև Վրաստանի խորհրդարանին օրենսդրական առաջարկով դիմելու իրավունք: Իսկ  200 000 ընտրող  հնարավորություն ունի  պահանջել  Սահմանադրության վերանայում:

Երկրի ժողովրդավարության մակարդակի հիմնական ցուցանիշներից մեկը ազատ և համընդհանուր ընտրություններն են: Ընտրությունները ներկայացուցչական ժողովրդավարության ձևն է, քանի որ  քաղաքացիները իրենց ներկայացուցիչներին ընտրում են իշխանության իրականացման նպատակով: Համապատասխանաբար, ընտրություններին մասնակցելով և ազատ ընտրություն կատարելով, քաղաքացին իր ներդրումն է ունենում երկրի ժողովրդավարության զարգացման գործում:Ընտրություններին քաղաքացին կարող է կիրառել ակտիվ ընտրական իրավունք՝քվեարկելով իր ցանկալի թեկնածուի օգտինկամ պասիվ ընտրական իրավունքը՝ իր թեկնածությունն առաջադրելով  ընտրվող պաշտոնում: 

Վրաստանում ընտրությունների ճանապարհով ընտրում են նախագահին, որը պետության ղեկավարն է և գերագույն գլխավոր հրամանատարը,  խորհրդարանը, որը պատասխանատվություն է կրում երկրի օրենսդրությունն ընդունելու համար, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ Սակրեբուլոյի (տեղական խորհրդարան) անդամներին, քաղաքապետին և մունիցիպալիտետի կառավարչին: 

Ժողովրդավարության զարգացմանը մասնակցելու  ձևերից մեկն է նաև հասարակական  միություններին անդամակցելը: Վրաստանի Սահմանադրությունը յուրաքանչյուր քաղաքացուն  հնարավորություն է տալիս ստեղծել կազմակերպություն, որի միջոցով նա կարող է իրականացնել տարբեր, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման համար օգտակար ծրագրեր, իշխանությանը ներկայացնել իր տեսակետը, վերահսկել պետական պաշտոնյաների գործունեությունը և այլն: 

2017 թվականին Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի նախագահինբաց քվեարկությամբ ընտրում է ընտրական կոլեգիան 5 տարի ժամկետով՝ առանց բանավեճի։ Ընտրական կոլեգիան բաղկացած է 300 անդամից՝ ներառյալ Վրաստանի Խորհրդարանի և Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինների բոլոր անդամները։Ընտրական կոլեգիայի մյուս անդամներին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմիցօրգանական օրենքի հիման վրա սահմանված քվոտաներիհամապատասխան, տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների կազմից  ներկայացնում են համապատասխան  քաղաքացական կուսակցությունները: Քվոտաները որոշվում են համամասնական աշխարհագրական ներկայացուցչության սկզբունքի պահպանմամբ և տեղական ինքնակառավարման համամասնական կարգով անցկացված ընտրությունների արդյունքների համամասնությամբ:

Խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել տարբեր համակարգերով, սակայն դրանցից ամենատարածվածը մեծամասնական, համամասնական կամ խառը ընտրություններն են։2024 թվականից Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, որի հիման վրա կընտրվեն Վրաստանի Խորհրդարանի 150 անդամ։

Քաղաքացիների ներգրավվածությունն որոշումներ կայացնելու գործընթացում

Քաղաքացու պարտավորություններից մեկը  հարկեր վճարելն է: Մեր կողմից վճարած հարկերը կուտակվում են պետության  կամ  տեղական մունիցիպալիտետի բյուջեում, որը վերաբաշխվում է տարբեր ոլորտների միջև, ինչպիսիք են՝ առողջապահությունը, կրթությունը, ենթակառուցվածքների զարգացումը, պետական անվտանգությունը, իրավակարգի պաշտպանությունը և այլն: Քաղաքացին կարող է  լինել պասիվ և այդ որոշման ընդունումնամբողջովին վստահել պետական ու ինքնակառավարման մարմիններին, սակայն որքան ավելի շատ քաղաքացի կընտրի պասիվությունը, այնքան ավելի անպատասխանատու կերպով կընթանա ընդհանուր գումարի տնօրինումը: Իսկ ակտիվ քաղաքացին տարբեր ճանապարհներով կարող է ներգրավվել որոշումներ կայացնելու գործընթացին և ներգործել վերջնական որոշման վրա: Նույնը կարելի է ասել օրենքների ընդունման կամ չեղարկման մասին:

Ժողովրդավարական պետություններում, որպես օրենք, պետությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են կազմակերպել քննարկումներ տարբեր հրատապ հարցերի շուրջ: Հաճախ նման քննարկումներն ու դեբատները վարում են նաև  տարբեր կազմակերպությունները: Դա օգնում է իշխանությանը  նախապես սահմանել, թե ինչ կարծիքի է հասարակությունն այս կամ այն փոփոխության կամ որոշման վերաբերյալ: Նշված քննարկումներին մասնակցելն որոշում կայացնելու գործընթացին մասնակցելու ճանապարհներից մեկն է:

Քաղաքացին կարող է նաև համացանցի, այդ թվում սոցցանցերի կամ այլ միջոցներով, օրինակ՝ գրավոր կերպով կապվել սակրեբուլոյի, խորհրդարանի կամ կառավարության անդամների հետ և ներկայացնել իր տեսակետը  հրատապ հարցերի վերաբերյալ:

Տեղական ինքնակառավարման օրենսգիրքը(հոդված 85) քաղաքացուն առաջարկում է հասարակական ներգրավվածության տարբեր ձևեր: Դրանք են՝

  • Բնակավայրի  ընդհանուր ժողով,
  • Պետիցիա (խնդրագիր),
  • Քաղաքացիական խորհրդատուների խորհուրդ,
  • Մունիցիպալիտետի սակրեբուլոյի և մունիցիպալիտետի սակրեբուլոյի հանձնաժողովի նիստերին մասնակցություն,
  • Մունիցիպալիտետի գամգեբելիի/քաղաքապետի և մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամների կողմից կատարած աշխատանքի մասին հաշվետվությունների լսում:

«Ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքը աշակերտներին սեփական դպրոցի կառավարմանը մասնակցելու հնարավորություն է տալիս աշակերտների ինքնակառավարման միջոցով, որը.

  • մշակում է հանձնարարականներդպրոցի ներքին կարգապահական  կանոնների վերաբերյալ,
  • իրավասու է հոգաբարձուների խորհրդին ներկայացնել առաջարկներ՝ կապված դպրոցի համար կարևոր բոլոր հարցերի հետ,
  • հոգարարձուների  խորհրդում ընտրում է իր ներկայացուցչին,
  • դպրոցի կանոնադրությամբ հաստատված կարգով և Վրաստանի օրենսդրության համապատասխան,  մասնակցում է ձեռք բերած դրամաշնորհի տնօրինմանը,
  • անդամների մեկ հինգերորդի նախաձեռնությամբ ստեղծում է դպրոցական ակումբներ:

Անշուշտ, հնարավորություններից ոչ մեկը չի տալիս մեկ կոնկրետ քաղաքացու կարծիքն  անկասկած հաշվի առնելու բացարձակ երաշխիք, սակայն որքան ավելի շատ քաղաքացի կկիրառի սեփական կարծիքն արտահայտելու և իշխանությանը հասցնելու տարբեր հնարավորությունները, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ ջանքերը կարևոր ազդեցություն կունենան իշխանության կողմից վերջնական որոշումներ կայացնելու գործում:

Ծայրահեղ, սակայն լիովին ժողովրդավարական ձևը, որով քաղաքացիները ազդեցություն են գործում  որոշում կայացնելու գործընթացի վրա, հավաքներ և ցույցեր կազմակերպելն ու դրանց մասնակցելն է: Վրաստանի Սահմանադրություննընդունում է հավաքներին և ցույցերին մասնակցելու իրավունքն այնպես, ինչպես մարդու իրավունքների ոլորտում միջազգային ակտերը: Հանրային ելույթների ճանապարհով քաղաքացիները կարող են բողոքով հանդես գալ  արդեն ընդունած որոշումների դեմ, պահանջել փոխել դրանք կամ կայացնելիս հաշվի առնել իրենց կարծիքը: 

Պետական ծառայողներն ու նրանց հասարակական վերահսկողությունը

Պետական, նույն հանրային ծառայողիպարտքն է ծառայել քաղաքացիների շահերին և ապահովել նրանց համար այս կամ այն ծառայության մատուցումը: Դրա համար նա փոխհատուցում է ստանում պետական բյուջեից, որը ստեղծվում է քաղաքացիների կողմից վճարած հարկերով: Աբրահամ Լինքոլնի խոսքերով, ժողովրդավարությունը «ժողովրդի կառավարումն է, ժողովրդի կողմից և ժողովրդի համար»: Այսպիսով՝ պետական ծառայողների իրականացրած իշխանությանաշխատավարձն ապահովում ենք մենք՝ շարքային քաղաքացիներս և, համապատասխանաբար, ունենք նրանց վերահսկելու ու իրենց կատարած գործունեության մասին հաշվետվություն պահանջելու լիարժեք իրավունք: 

Ցավոք, այն երկրներում, որտեղ հասարակությունը պասիվ է, չի վերահսկում հանրային ծառայողների գործունեությունը կամ ժողովրդավարական զարգացման մակարդակը ցածր է, հաճախ է լինում, երբ պետական պաշտոնյան վատ է կատարում կամ ընդհանրապես չի կատարում իր պարտականությունները:

Հասարակական վերահսկողության արդյունավետության համար, նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի պետական ծառայության գործունեության մասին: Այդ տեղեկատվության ձեռքբերման համար այժմ կան շատ հնարավորություններ՝ լրատվամիջոցներ, հանրային քննարկումներ ու դեբատներ:  Հասարակական վերահսկողության տեսանկյունից կարևոր ձեռքբերում է «տեղեկատվության ազատությունը» և հանրային տեղեկատվության մատչելիությունը:  Վրաստանի Սահմանադրությամբ,գրեթե յուրաքանչյուր փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որը ստեղծված է կամ պահվում է պետական մարմնում և չի պարունակում պետական, առևտրային կամ անձնական գաղտնիքներ, հանրային է և  քաղաքացիների համար պետք է լինի մատչելի: Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի կարող է պահանջել հանրային տեղեկատվություն:  Մեր օրերում դա հնարավոր է անել նաև առանց տանից դուրս գալու, էլեկրտոնային եղանակով: 

Հասարակական կյանքում, այդ թվում իշխանության վերահսկողություննիրականացնելու համար արդյունավետ է հասարակական միավորումների՝ ոչ կառավարական կազմակերպությունների, ասոցիացիաների և միությունների գործունեությունը: Վրաստանում  որպես առաջին ոչ կառավարական կազմակերպություն կարող ենք համարել «Վրացիների շրջանում գրագիտություն տարածող ընկերությունը», որը հիմնադրվել է 1879 թվականին:

Ոչ կառավարական կազմակերպությունները հասարակական վերահսկողությունն իրականացնելու նպատակով   դիմում են գործունեության տարբեր ձևերի, ինչպիսիք են՝  մոնիտորինգը, հետազոտություններ անցկացնելը, հաշվետվություններ ու եզրակացություններ պատրաստելը, փաստաբանություն անելը և այլն: Նման գործունեությունը լայն հասարակությանը հնարավորություն է տալիս մանրամասն տեղեկացված լինել պետական պաշտոնյաների գործունեության մասին և մյուս կողմից ազդեցություն է գործում իշխանության վրա, որպեսզի իր գործունեությունը վարի օրենքին համապատասխան: 

Երբ պետական ծառայողի գործունեությունից (կամ պասիվությունից) անմիջաբար տուժում է քաղաքացին կամ քաղաքացիների խումբը, վերջիններս կարող են դիմել վերադաս մարմնին կամ դատարանին՝պահանջելով չեղարկելիրենց համար վնասակար որոշումը կամ հակառակը՝ նրանց վիճակը բարելավելու համար կայացնել անհրաժեշտ որոշում:

Տեքստում  փոփոխությունները  կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 1-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում  նշված փոփոխությունները չեն կատարվել:  

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ