Գլուխ 1, Դաս 9

Քաղաքացին, նրա դերն ու պատասխանատվությունը

«Ֆեոդալական պետությունում արքայազնի բռնակալություննայնքան վնասակար չէ ընդհանուր բարեկեցության համար, որքան քաղաքացու ապատիան (հուլությունը) ժողովրդավարական պետությունում» 

                                                                                                                                                                     Շառլ Լուի դե Մոնտեսքյո

 

Քաղաքացու սոցիալական դերերը 

Ո՞վ է քաղաքացին

Քաղաքացի հասկացություննառաջինանգամձևավորվել է Հունաստանիքաղաք-պետությունԱթենքումևայնուհետևտարածվելայլքաղաք-պետություններումևս: Հասկացությունը հասարակական կյանքում մասնակցության իրավունք էր նշանակում: Հին Հունաստանում քաղաքացիները հավասար էին օրենքի առջև: Ավելին, բնակչության սակավ թվաքանակիցելնելով, քաղաքացու կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր ոք անձամբ կարող էր մասնակցել պետական գործերին:Քաղաքացիները հավաքվում էին հասարակական   հավաքույթների վայրերում  և բանավիճում պետական կառուցվածքի, օրենքի փոփոխման կամ ընդունման և ցանկացած այլ հարցերի շուրջ, որոնց լուծման համար ժամանակակից ժողովրդավարության պայմաններում անհրաժեշտ է ընտրել ժողովրդի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ:

Առաջին հայացքից, Հին Հունաստանի օրինակն օրինակելի է, սակայն հարկ է հիշել, որ  քաղաքացիության կարգավիճակ էր շնորհվում միայն տեղացի, որոշակի սոցիալական խավի ներկայացուցիչ տղամարդկանց, իսկ կանանց, օտարերկրացիներին ու ստրուկներին նման կարգավիճակ  չէր տրվում, համապատասխանաբար, նրանք չունեին նաև հասարակական և պետական գործերին մասնակցելու իրավունք:

Քաղաքացիության հասկացությունը լուրջ արժեզրկվեց  ֆեոդալական հասարակություններում, հատկապես, բացարձակ միապետության պայմաններում, որտեղ բոլոր տեսակի իշխանությունները կենտրոնացած էին միապետի ձեռքում: Թագավորությունում բնակվող մարդիկ ոչ թե քաղաքացիներ էին, այլ թագավորի հպատակներ,որոնք կյանքի բոլոր ոլորտներում պետք է հնազանդվեին միապետի կամքին:

Ժամանակակից ըմբռնմամբ քաղաքացիության հասկացության ձևավորումը կապված է Անգլիայի (XVII դար) և Ֆրանսիայի (1789թ.) հեղափոխությունների հետ, երբ դժգոհ հպատակները տապալեցին  բացարձակ միապետությունը: 

Ժամանակակից ըմբռնմամբ քաղաքացին մեկ կոնկրետ պետության քաղաքացիություն ունեցող անձն է՝ անկախ էթնիկական ծագումից, ռասայից, սեռից կամ կրոնական պատկանելությունից: Քաղաքացիությունը կապված չէ ոչ էթնիկական ծագման, ոչ կրոնական դավանանքի հետ,  մանավանդ, որ վերջինս մարդու ազատ իրավունքի արդյունք է և ոչ թե ժառանգաբար անցած գաղափարախոսություն:  

Վրաստանի Սահմանադրություն

Հոդված 32. Վրաստանի քաղաքացիություն

  1. Վրաստանը պաշտպանում է իր քաղաքացիներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից:
  2. Վրաստանի քաղաքացիությունը  ձեռք է բերվում ծնունդով և նատուրալիզացիայի (բնականացում) ճանապարհով :
  3. Արգելվում է Վրաստանի քաղաքացիներին զրկել քաղաքացիությունից:
  4. Արգելվում է Վրաստանի քաղաքացիներին արտաքսելՎրաստանից:
  5. Արգելվում է Վրաստանի քաղաքացիներին հանձնել  այլ պետության՝  բացառությամբ միջազգային պայմանագրով նախատեսված

 

Եվրամիության երկրներն ավելի հեռու են հասել՝Եվրամիության անդամ երկրումտեղական ընտրություններինկարող է մասնակցել այդ երկրի քաղաքացիություն չունեցող անձը, եթե համարվում է Եվրամիության մեկ այլ երկրի քաղաքացի:

Եվրամիության քաղաքացիները միաժամանակ օգտվում են այլ երաշխիքներից, մասնավորապես  նրանք հնարավորություն ունեն Եվրամիության ամբողջ տարածքում.

  • Տեղածարժվել, ապրել և աշխատել ազատ,
  • Օգտվել Եվրամիության  առողջապահական քարտից,  
  • Ստանալ կրթություն,

Ապրել ընտանիքի անդամների հետ՝ անկախ նրանց քաղաքացիությունից

Քաղաքացու դերը հասարակության մեջ

Ժամանակակից հասարակության մեջ բազմազան են քաղաքացիների հնարավորությունները:  Որպես օրենք, հասարակական կյանքին մասնակցելու համար քաղաքացին պետք է լինի  չափահաս, թեպետ կամավորական ծրագրերին կարող են մասնակցել  նաև անչափահասները:

Ճիշտ է, քաղաքացու ներգրավվածությունը հիմնականում կամավոր է, սակայն կան նաև բացառություններ. օրինակ՝ երդվյալ ատենակալ ընտրվելու դեպքում, քաղաքացին պարտավոր է կատարել երդվյալ ատենակալի պարտականությունները, իսկ հրաժարվելու դեպքում  քաղաքացին որոշակի պատասխանատվության է ենթարկվում  պետության կողմից:

Սոցիալական կյանքում քաղաքացու կարևորագույն դերերից մեկն  ընտրություններին, հանրաքվեին, հանրավճռին մասնակցելն է, սակայն այս հարցի մասին կպատմենք մեկ այլ դասի ընթացքում:

Քաղաքացին ունի որևէ հասարակական միավորմանը (ասոցիացիա, մասնագիտական միություն, քաղաքական կուսակցություն) անդամակցելու իրավունք: Այդ ճանապարհով նրան հնարավորություն է ընձեռնվում ամեն օր մասնակցել  հասարակական կյանքին, ձևավորելայն գաղափարները,  թե ինչպես է պատկերացնումիր երկրի զարգացումը կամ ավելի կոնկրետ՝  ինչ նորամուծություններ է ցանկանում անել այս կամ այն ոլորտում (կրթություն, տնտեսություն և այլն), վերահսկել պետական մարմիների աշխատանքը և այլն:

Հատկապես  կարևոր է քաղաքացու սոցիալական դերը համայնքի զարգացման գործում: Իբրև անհատ կամ կազմակերպության շրջանակներում, հասարակության համար անհրաժեշտ ակտիվություններով նա կարող է օգնել սոցիալապես անապահով մարդկանց, երեխաներին կամ ծերերին, անցկացնել կամ մասնակցել բարեգործական միջոցառումներին, հոգ տանել կենդանիների և, ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրի պաշտպանության ու բարեկեցության մասին:  

Որոշ երկրներում քաղաքացիներն անձամբ են ապահովում բոլորին անհրաժեշտ ծառայությունները, ինչպիսիք են մաքրման կամ հրշեջ ծառայությունները: Դրա համար նրանք ստեղծում են կամավորականների խմբեր և հերթականությամբ իրականացնում հասարակության համար անհրաժեշտ գործունեություններ:  Այս ակտիվությունները, հաճախ  չեն վարձատրվում  կամ քաղաքացիները դրանց դիմաց նվազագույն փոխհատուցում են ստանում: 

Քաղաքացու իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը

Քաղաքացու իրավունքները, լայն իմաստով, գործնականորեն նույնն է, ինչ մարդու իրավունքները: Այսպիսով,  քաղաքացին ի ծնե ունի կյանքի, ազատ զարգացման, անձնական կյանքի կամ  բնակարանի անձեռմխելիության իրավունք. Նա օգտվում է արտահայտվելու, միավորվելու, կրոնի ազատությունից:  Նրա համար հասանելի պետք է լինեն կրթությունը, արդար դատարանը, անվտանգ միջավայրը  և այլն: Որպես կանոն, այս իրավունքների և ազատությունների ցանկը  ներկայացված է Սահմանադրության և/կամ օրենքի մեջ:

Քաղաքացին իր պետության, քաղաքի կամ համայնքի քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու իրավունք ունի նաև ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելու կամ հասարակական միություններին անդամակցելու ճանապարհով, բարեգործական և կամավոր գործունեությամբ և այլն: Թեպետ, ի տարբերություն  մարդու իրավունքների, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելը, հաճախ  կապված է քաղաքացու տարիքի հետ:

 Իրավունքների հետ մեկտեղ,  քաղաքացին ունի նաև պարտավորություններ, որոնք նույնպես սահմանված են օրենքով:  Վրաստանի քաղաքացին, այնպես ինչպես և Վրաստանում բնակվող յուրաքանչյուր անձ, պարտավոր է կատարել Վրաստանի Սահմանադրության և օրենսդրության պահանջները, վճարել հարկեր, պահպանել  բնական և մշակութային միջավայրը:  Որոշ երկրներում քաղաքացիները պարտավորվում են ծառայել պետության զինված ուժերում կամ լինել երդվյալ ատենակալներ:

Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ «Վրաստանի պաշտպանությունը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու  պարտավորությունն է»:  Հարկ է նշել, որ  այսօրվա դրությամբ, որպես օրենք,  զինվորական ծառայության պարտավորություն ունեն միայն չափահաս տղամարդիկ:

Վրաստանի օրենսդրությամբ ընտրության դեպքում քաղաքացին պարտավոր է կատարել երդվյալ ատենակալի պարտականությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 Կարևոր է, որ քաղաքացին պատասխանատվությամբ վերաբերվի իր իրավունքների և պարտավորությունների կատարմանը՝ հարգալից վերաբերմունք ցուցաբերի և հաշվի առնի ուրիշի շահերը, զգուշորեն վերաբերվի հանրային բարիքներին և ունեցվածքին, հոգ տանի դրանք բարելավելու մասին (օրինակ՝ ծառ տնկի կամ մաքրի ընդհանուր տարածքը, հրաժարվի շրջակա միջավայրի համար վնասակար նյութեր կամ իրեր գործածելուց և այլն): Բնականաբար այս դերը կամավոր է, սակայն շատ ավելի հաճելի է ապրել այն  հասարակության մեջ, որտեղ  քաղաքացիները անձնական պատասխանատվություն են կրում:

Ժողովրդավարական  հասարակության մեջ քաղաքացու դերը պահանջում է նաևհայրենասիրություն Սահմանադրության նկատմամբ։ Մասնավորապես, քաղաքացիների կողմից ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության պարտավորությունը  ժողովրդավարական հակառակորդներից: Քաղաքացիության դերակատարման այսպիսի ընկալումը քաղաքացիներին պարտավորեցնում է պահպանել ևհոգ տանել ժողովրդավարական ինստիտուտների մասին, որոնք կարևր դեր են խաղում մարդու իրավունքների ևբարեկեցության պաշտպանության գործում: Որպես այս ամենի  լրացուցիչ օրինակ, մենք կարող ենք նաև դիտարկել ընտրություններին մասնակցությունը:

Տեքստում  փոփոխությունները  կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 1-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում  նշված փոփոխությունները չեն կատարվել:  

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ