Մարդու իրավունքների պատմությունը
Մարդու իրավունքների թվարկացանկը ժամանակակից տեսքով ձևավորվելուց առաջ մեծ ճանապարհ է անցել:
Մարդու իրավունքների առաջին հռչակագիրն է համարվում Պարսկաստանի թագավորության հիմնադիր Կյուրոս II Մեծի կողմից Ք.ա. 539 թվականին հրատարակած, կավե գլանի վրա փորագրված հռչակագիրը, որով Կյուրոս Մեծը վերջ է դրել ստրկությանն ու դիկտատուրային: Կյուրոս Մեծի հռչակագիրը, Մարդու իրավունքների առաջին հռչակագրի կարգավիճակով, 1971 թվականին թարգմանվել է ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով: Անշուշտ, իր էությամբ այս փաստաթուղթը հեռու է Մարդու իրավունքների հռչակագրի ժամանակակից ըմբռնումից, քանի որ այն միապետի բարի կամքի արտահայտումն է իր բացարձակ իրավունքների սահմանափակման և հպատակների մասին հոգ տանելու տեսանկյունից:
Մարդու իրավունքների պատմության համար կարևոր փաստաթղթերիցմի քանիսի հայրենիքն է համարվում Անգլիայի թագավորությունը: Նրանց գլխավոր նպատակն էր սահմանափակել բացարձակ միապետությունն ու հզորացնել պառլամենտարիզմը:
Պատմականորեն կարևոր փաստաթուղթը, որը սկիզբ է դրել Մարդու իրավունքների ժամանակակից հռչակագրերին, հանդիսանում է Անգլիայի թագավորության Ազատությունների Մեծ Խարտիան (Magna Carta Libertatum): 1215 թվականին ֆեոդալներն ու հոգևորականները Անգլիայի թագավոր Ջոն Հողազուրկին(1167-1216) ստիպողաբար ստորագրել տվեցին այն, և Խարտիան հպատակների համար դարձավ բացարձակ միապետության ճնշումներից պաշտպանվելու երաշխիք:
Երկրորդ կարևորագույն փաստաթուղթը Անգլիայի խորհրդարաննընդունել է 1679 թվականին, և այն կոչվում է Հաբեաս կորպուս ակտ: Նշվածակտը պարտադիր դարձրեցանձի ձերբակալման կամ կալանավորման օրինականության հարցի քննարկումը դատարանի կողմից:
Հաբեաս կորպուս ակտն ընդունելուց տասը տարի անց, 1689 թվականին, Անգլիայի խորհրդարանը հաստատեց իրավունքների մասին Բիլլը (Bill of Rights), որը հիմնականում ծառայում էր բացարձակ միապետության պայմաններում խորհրդարանի դերի հզորացմանը:Բացի այդ՝ ճանաչվեցին բողոքականների իրավունքները, իսկ որպես պատիժխոշտանգումներիկիրառելնարգելվեց:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել է 1776 թվականի հուլիսի 4-ին, նույնպես ճանաչված է որպես Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար փաստաթղթերից մեկը:
«Մենք ակնհայտ ենք համարում այն ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց շարքին են դասվում կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքները: Որ այդ իրավունքների ամրապնդման համար ստեղծվում են կառավարություններ, որոնք իրենց օրինական իշխանությունը ստանում են այն մարդկանց համաձայնությամբ, ում նրանք են կառավարում. Որ եթե կառավարման ձևերից որևէ մեկը խախտում է այդ նպատակը, ապա ժողովրդին իրավունք է տրվում փոխել կամ վերացնել այն և ստեղծել նոր կառավարություն»:
Այս խոսքերը, որոնք գրված են 1776 թվականի Անկախության հռչակագրի նախաբանոմ, մի կողմից, հիանալի են նկարագրում մարդու իրավունքների և ազատությունների էությունը, իսկ մյուս կողմից, համարվում են ժողովրդավարական պետական կառուցվածքի այբուբեն:
1791 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությանն ավելացավ ուղղումների մի ամբողջ շարք, որոնցից առաջին տասը քաղաքացիական և քաղաքական իրավունքների թվարկացանկն էր ներկայացնում: Ուղղումները հայտնի են որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավունքների Բիլլ(Bill of Rights), որը Ֆրանսիայի Հանրապետության Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի հետ միասին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրիհիմք է հանդիսացել: Իրավունքների Բիլլը պաշտպանում է այնպիսի իրավունքներն, ինչպիսիք են կարծիքի ու արտահայտվելու ազատությունը, կրոնի ազատությունը, արդար դատաքննությունը, իշխանության բաշխման սկզբունքը և այլն: Ինչպես Ֆրանսիայի դեպքում, իրավունքների Բիլլն առ այսօր ԱՄՆ-ի սահմանադրության անբաժան մասն է կազմում և քաղաքացիները կիրառելով այն, այսօր ևս հաճախ պաշտպանում են իրենց իրավունքները:
Ֆրանսիայի հեղափոխության արդյունքում տապալվեց բացարձակ միապետությունը և ստեղծվեց Ֆրանսիայի Հանրապետությունը, որի հետ է կապված նաև մարդու իրավունքների պատմության մեջ կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ֆրանսիայի Հանրապետության Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը: Ֆրանսիայի Ազգային Սահմանադրական Ասամբլեան այն ընդունել է 1789 թվականի օգոստոսի 26-ին: Նշված տեքստն առ այսօր Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրության անբաժան մասն է կազմում (ներառված է ներկայիս սահմանադրության նախաբանում): Հռչակագրում ճանաչված է մարդու ազատությունն ու հավասարությունը ծնված օրվանից, օրենքի գերակայությունը, անմեղության կանխավարկածի սկզբունքը, մտքի և արտահայտվելու ազատությունը և այլն: Ֆրանսիայի իրավունքների հռչակագիրը հատկանշական է նրանով, որ ինչպես վերնագրից է երևում, այն վերաբերում է ոչ միայն մարդու, որպես անհատի իրավունքներին, այլ ընդունում է նաև նրա, որպես քաղաքացու իրավունքը՝ապրել իրավական պետության մեջ, որն ապահովում է օրենքի գերակայությունը և իշխանության բաշխման սկզբունքի պաշտպանությունը, ունենալ օրինականության և անվտանգության մատչելիություն:
Մարդու իրավունքների սերունդները
Մարդու իրավունքների էվոլյուցիայի հիմնական փուլերը, ավանդաբար, հիշատակում են որպես իրավունքների սերունդներ: 18-րդ դարից (ԱՄՆ-ի անկախությունը, Ֆրանսիայի Հանրապետության հիմնումը) մինչև 20-րդ դարի կեսերը (Երկրորդ Համաշխարհային հետպատերազմյան ժամանակաշրջան), այդ իրավունքների զարգացումը տեղի էր ունենում առանձին պետությունների մակարդակով (տես՝ «Մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանող հիմնարար փաստաթղթեր»): 20-րդ դարի երկրորդ կեսից Միավորված ազգերի կազմակերպության ձևավորման հետ տարբեր սերունդների իրավունքների ճանաչումն արդեն տեղի էր ունենում միջազգային կամ տարածաշրջանային մակարդակով:
Մարդու իրավունքների առաջին սերունդը ներկայացնում են քաղաքացիական և քաղաքական իրավունքները: Դրանց զարգացումը սկսվել է 18-րդ դարից, երբ ստեղծվեցին ժամանակակից տիպի առաջին պետությունները և մարդիկ ձեռք բերեցին անձնական ազատության, քաղաքական կյանքին մասնակցելու, ընտրության իրավունք: Իրավունքների առաջին սերնդի համատեքստում պետությունը հիմնականում ուներ նեգատիվ պարտավորություն՝ չսահմանափակել քաղաքացիների իրավունքների իրագործումը: Առաջին սերնդին են վերագրվում այնպիսի իրավունքներն, ինչպիսիք են.
- կյանքի իրավունքը
- մարդու արժանապատվության և անվտանգության պաշտպանությունը
- խոսքի և արտահայտման, կրոնի և համոզմունքի ազատությունը
- հանրահավաքների և ցույցերի իրավունքը
- խոշտանգումների արգելումը
- անմեղության կանխավարկածը
- արդար դատաքննության իրավունքը
- ընտրական իրավունքները
- հավասարությունն օրենքի առջև և խտրականության արգելումը
- մասնավոր սեփականության իրավունքը
- անձնական կյանքի իրավունքը
Իրավունքների երկրորդ սերունդը՝ սոցիալ-տնտեսական իրավունքները ծագել են 19-րդ դարում և կապված են արդյունաբերականացման ծանր սոցիալական հետևանքների ֆոնի վրա սոցիալական բարեկեցությունն ու մարդու իրավունքները ներդաշնակեցնելու փորձի հետ: Երկրորդ սերնդի իրավունքները պետության վրա բարդում են բավականին պոզիտիվ պարտավորություններ, ինչը նշանակում է, որ պետությունն այդ իրավունքներն ապահովելու նպատակով պարտավոր է անցկացնել համապատասխան միջոցառումներ: Սոցիալ-տնտեսական իրավունքներն են.
- բարեկեցության համար իրավունքը
- կրթության իրավունքը
- առողջության իրավունքը
- արժանի պայմաններում աշխատելու իրավունքը
- գործադուլի իրավունքը
- սննդի, հագուստի, բնակարանի իրավունքը
- մշակութային մատչելիության իրավունքը
- հանգստի և ժամանցի իրավունքը
Միջազգային մակարդակով առաջին սերնդի իրավունքները պաշտպանված են քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով, իսկ երկրորդ սերնդի իրավունքները պաշտպանված են տնտեսական, սոցիալական ևմշակութային իրավունքների միջազգային դաշնագրով: Առաջին ևերկրորդ սերնդի իրավունքների առանձին դաշնագրերում կարևոր դեր են խաղացել Խորհրդային Միությունը և սոցիալիստական պետությունները, որոնք չէին ցանկանում ստանձնել քաղաքացիական ևքաղաքական իրավունքներից բխող պարտավորություններ: Վրաստանը երկու միջազգային դաշնագրերի ստորագրող պետություն է,և նրա վրա տարածվում է ինչպես քաղաքացիական ևքաղաքական, այնպես էլ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության պարտավորությունը։Թեև այդ իրավունքները պատկանում են տարբեր սերունդների, սակայն մարդու իրավունքների միջազգային իրավունքում դրանք համարվում են հավասար և փոխկապակցված իրավունքներ, որոնց միջև հիերարխիա չկա։ Ուստի դրանք բաժանելն ու առանձին դիտարկելը այսօր ավելի քիչ ընդունված պրակտիկա է։
Իրավունքների երրորդ սերունդը՝ կոլեկտիվ իրավունքները, սկիզբ են առել 20-րդ դարի 70-ական թվականներին և դեռ ձևավորման փուլում են.դեռևս գոյություն չունի համընդհանուր ճանաչված միջազգային փաստաթուղթ, որն ուղղված լիներ այս իրավունքների հայտարարագրմանը: Վրաստանի սահմանադրությունը դրանցից մի քանիսն ընդունում է որպես մարդու իրավունք (օր.՝ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը): Երրորդ սերնդի իրավունքների հիմքն է հանդիսանոմ համերաշխության հասկացությունը՝ միմյանց օգնելու, խաղաղ համագոյակցելու անհրաժեշտությունը, ինչը մարդու իրավունքների իրականացման պարտադիր նախապայմանն է: Երրորդ սերնդի իրավունքներում ներառված են հետևյալ իրավունքները.
- խաղաղության իրավունքը
- ժողովրդի ինքնորոշման իրավունքը
- կայուն զարգացման իրավունքը
- անվտանգ միջավայրի մատչելիությունը
- ժողովրդավարական պետության իրավունքը
Առաջին սերնդի իրավունքները պետությանը պարտավորեցնում է դրանց անհապաղ պաշտպանություն և կախված չէ պետության ռեսուրսներից: Երկրորդ սերնդի իրավունքների լիարժեք ապահովումը պահանջում է պետության ռեսուրսների մոբոլիզացում, որքանով միջազգային դաշնագրով, պետության պարտականությունն է առաջընթացով ապահովել դրանց պաշտպանությունը: Օրինակ՝ առողջապահության իրավունքի հասանելիությունը պահանջում է մեծ ռեսուրսներ, և՛ զարգացող, և՛ զարգացած պետությունները տարբերվող հնարավորություններ ունեն այս իրավունքներն ապահովելու համար:Իսկ երրորդ սերնդի իրավունքների պաշտպանության և ապահովման մեջ պետության հետ համատեղ քաղաքացիներն էլ են բաշխում պատասխանատվությունը: Օրինակ՝ անվտանգ միջավայրում կյանքի իրավունքի ապահովումը պետության պարտականությունն է, թերևս, քաղաքացիներն էլ ունեն որոշակի պատասխանատվություն չկեղտոտել և զգույշ վերաբերվել բնությանը:
Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 1-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: