Գլուխ 1, Դաս 13

Մարդու իրավունքների և ազատությունների բովանդակությունը

Մարդու իրավունքների առանձնահատկությունները

Մարդու հիմնական իրավունքները տարբերվում են մասնավոր իրավական իրավունքներից: Օրինակ, ամուսնանալիս ամուսինների միջև ծագած իրավունքներն ու պարտավորությունները ոչ թե հիմնական իրավունքներ են, այլ մասնավոր իրավական:

Մարդու հիմնական իրավունքների հիմքում ընկած են մարդու արժանապատվության և  հավասարության հասկացությունները, քանի որ իրավունքները պայմանավորում են յուրաքանչյուր մարդու արժանապատիվ գոյությունը: Այլ կերպ ասած, մարդու իրավունքները ոչ թե միայն փոխհարաբերություններին վերաբերողգերբնական նորմեր են, այլև՝  քաղաքական նորմեր, որոնք սահմանում են, թե ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերեն մարդկանց նկատմամբ իշխանություններըև ինստիտուտները: Մարդու իրավունքները պաշտպանում են մարդկանց նրանց արժանապատվությունն ու հիմնական շահերը ոտնահարելուց:

Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը մարդու հիմնական իրավունքներ էր համարում կյանքի, ազատության և սեփականության իրավունքները, թեև մարդու իրավունքներն այսօրվա դրությամբ շատ ավելի  բազմաթիվ են և մի քանի տասնյակ իրավունքեններառում: Դրանց մեծ մասը վերաբերում է արդի հիմնախնդիրներին և նոր չի ստեղծվել:

Մարդու հիմնական իրավունքները  նվազագույն չափորոշիչներ են, որոնց նպատակն ավելի շուտ սարսափներից խուսափելն է, քան լավագույնին հասնելը: Դրանք, որպես նվազագույն չափորոշիչներ, պետություններին թողնում են նշանակալի տարածություններ, որպեսզի նրանց պաշտպանելու նպատակով անձամբ վերապրեն մշակութային և ինստիտուցիոնալ փոփոխություններն ու տեղական մակարդակով կայացնեն ժողովրդավարական որոշումներ:

Ինչպես արժանապատվության և հավասարության հասկացություններն, այնպես էլ Մարդու իրավունքներն, ի տարբերոթյուն այլ կարգի իրավունքների, հավերժական, համընդհանուր և անբաժան են:

Մարդու իրավունքներըհավերժական են՝ դրանք չեն ստեղծված հօգուտ որոշակի անձանց որևէ խմբի, այլ գոյություն ունեն բոլոր մարդկանց համար, կապված են  անհատի և մարդկության հետ: Համապատասխանաբար, դրանք  ձեռք ենք բերվում ծնվելու առաջին իսկ վայրկյանից և այդ նույն պատճառով էլ դրանք հնարավոր չէ կորցնել:

Մարդու իրավունքները համընհանուր են՝դրանք հավասարապես  պատկանում են յուրաքանչյուրին, անկախ նրա ծագումից, բնակության վայրից կամ ցանկացած այլ առանձնահատկությունից: Մարդու իրավունքները միջազգային նորմեր են, որոնք ներառում են բոլոր պետություններն ու այսօր ապրող բոլոր մարդկանց: 

Մարդու իրավուքներն անբաժանելի են՝դրանք դիտարկվում են ամբողջականության մեջ: Իրավունքներից ոչ մեկը չի գերակշռում մյուսին: Ի վերջո, դա նշանակում է նաև, որ յուրաքանչյուր իրավունքից  պետք է օգտվենք չանտեսելով  կամ անհնարին չդարձնելով մյուս իրավունքներից օգտվելը: 

Մարդու իրավունքների և ազատությունների էությունը

Մարդու իրավունքների և ազատությունների միջև որակական տարբերությունչկա: Երկուսն էլ անձին, անհատին օժտում են որոշակի գործողություններ իրագործելու հնարավորությամբ (օրինակ, արտահայտվելու ազատությունը մեզ իրավունք է տալիս ազատ արտահայտելմեր կարծիքները, այնպես, որ չպատժվենք) կամ պաշտպանում որևէ արտաքին ազդեցությունից (օրինակ, խոշտանգումների արգելումը՝ ոչ ոք չունի մեզ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելուիրավունք):

Իրավունքը  պետության վրա,առաջին հերթին,պոզիտիվ պարտավորություն է բարդում և նրանից պահանջում ակտիվ գործել և  իրավունքը պաշտպանելու նպատակով կիրառել համարժեք միջոցներ: Օրինակ՝ «սեփականության իրավունքը» պետությանը պարտավորեցնում է ստեղծել այնպիսի օրենսդրություն և պետական մարմիններ, որոնք կապահովեն մեր սեփականության իրավունքի պաշտպանությունը:Այդ տիպի օրենսդրություն է գողության, թալանի, կողոպուտի կամ  խարդախության համար քրեական պատասխանատվության սահմանումը, մասնավոր անձանց միջև մասնավոր բնույթի գույքային հարաբերությունները կարգավորելու նպատակով քաղաքացիական օրենսդրության հիմնումը և այլն: Միաժամանակ, ինչպես արդեն ասացինք, օրենսդրությունից բացի անհրաժեշտ է, որպեսզի արդյունավետ գործեն նաև պետական ինստիտուտները: Սեփականության իրավունքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանությունն արդյունավետ կերպով արձագանքի սեփականության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելուն և մեղավորներին  ի հայտ բերելու համար, մասնավոր անձանց միջև գույքային վեճծագելու դեպքում գոյություն ունենա անկախ և անաչառ դատարան, որին կդիմեն կողմերը և այլն: 

Սակայն, պոզիտիվ  պարտավորությունից բացի, պետությունն ունի նաև նեգատիվ պարտավորություն՝ իր գործողությամբ չխախտել  մասնավոր անձանց սեփականության իրավունքը:

Ազատությունը,նախ և առաջ,ինքն է տալիս մարդկանց գործողության ազատության հնարավորություն, իսկ պետությանը սահմանափակում այդ հնարավորությունների սահմանափակումը:  Այլ կերպ ասած՝ պետությունը, առաջին հերթին, ունի նեգատիվ  պարտավորություն՝ ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք կարող են սահմանափակել մարդու իրավունքները: Թեպետ, ազատության դեպքում նույնպես պետությունը չի կարող սահմանափակվել միայն չմիջամտելով և նրա պարտքն է   կանխել ազատությունից օգտվելու խափանումը: Օրինակ, եթե որոշ անձինք մեկ այլ անձին չեն տալիս կրոնական ծիսակատարություններ անցկացնելու հնարավորություն, ապա պետությունը պարտավոր է պաշտպանել այդ անձի իրավունքները և կանխել նրա կրոնի ազատության մեջ այլ անձանց ապօրինի միջամտությունը:

Մարդու իրավունքների շարքում առանձնացնում են բացարձակ իրավունքները՝ իրավունքներ, որոնք պետությունը չի կարող սահմանափակել  ցանկացած հանգամանքներում: Բացարձակ իրավունքները  կապված են մարդու արժանապատվության հետ:

 Բացարձակ իրավունքներին են վերագրվում.

  • խոշտանգումների  արգելումը
  • ստրկության և հարկադիր աշխատանքի արգելումը
  • այն արարքի համար պատասխանատվության  չենթարկվելու  իրավունքը, որն իրականացնելիս այն օրենքով պատժելի չէր համարվում
  • համոզմունքի ազատության ներքին տիրույթը (Forum Internum) (սակայն ոչ դրա դրսևորումը):

Իրավունքներից և ազատություններից չափազանց շատ օգտվելն ունի որոշակի սահմանափակումներ: Օրինակ՝ Վրաստանի սահմանադրությունը և Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիան տարբեր իրավունքներին (բացառությամբ բացարձակ իրավունքների) միջամտելու  հնարավորություն են ընձեռում այնպիսի հիմքերով, ինչպիսիք են հասարակական անվտանգությունն ու կարգը, պետական անվտանգությունը, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և այլն:

Թերևս, ցանկացած  դեպքում, սահմանափակումը պետք է անցնի համաչափության թեստ,մասնավորապես, այս կամ այն իրավունքի  սահմանափակման պայմանները նախօրոք պետք է սահմանված լինեն օրենքով, պետք է երևա լեգիտիմ հանրային հետաքրքրություն, պետք է լինի  նպատակին հասնելու համար պիտանի, պարտադիր և համամասնական միջոց ժողովրդավարական հասարակության մեջ: Եթե սահմանափակումն այս պայմաններից գոնե մեկին չի բավարարում, դա ոչ սահմանադրական է:

Մարդու իրավունքների մասին խոսելիս առանձնացնում են նաև բնական և օրենքով շնորհված իրավունքները: Մարդու հիմնական իրավունքները բնական իրավունքներ են համարվում և համապատասխանաբար, անձին տրվում են  գոյության առաջին իսկ վայրկյաններից: Բնական իրավունքներից բացի գոյություն ունեն իրավունքներ, որոնցով անձը, քաղաքացինօժտվում է երկրի օրենսդրության կողմից: Դրանց գոյությունն ու դրանցից օգտվելը կախված է պետության քաղաքականությունից և օրենսդրությունից: Օրինակ՝ օրենքով շնորհված իրավունքների շարքին կարող ենք դասել թոշակի տարիքին հասած անձի՝ թոշակ ստանալու  իրավունքը:

Վրաստանի սահմանադրությունն ու օրենսդրությունը սահմանում են, թե որ տարիքից կարող է անձն օգտվել այս կամ այն իրավունքից:

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն.

  • Վրաստանի քաղաքացին 18 տարեկանից ձեռք է բերում ակտիվ ընտրական իրավունք՝ ընտրություններին, որպես ընտրող մասնակցելու իրավունք
  • Պասիվ ընտրական իրավունքից, այսինքն՝ ընտրվող թեկնածու լինելու իրավունքից  օգտվելու տարիքը տարբերվում է ըստ պաշտոնների.
  1. Վրաստանի խորհրդարանի անդամությունը՝  25 տարեկան,
  2. Վրաստանի սակրեբուլոյի անդամությունը՝  21 տարեկան,
  3. Քաղաքապետ/նահանգապետ՝ 25 տարեկան,
  4. Վրաստանի նախագահ՝ 40 տարեկան:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ «Պետությունը ճանաչում և պաշտպանում է մարդու համընդհանուր ձևով ճանաչված   իրավունքները  և ազատությունները, ինչպես անանցողիկ և գերագույն մարդկային արժեքների»: Սահմանադրության նշված դրույթը ներկայացնում է սահմանադրական օրենսդրության կողմից մարդու իրավունքների, որպես նախապետական արժեքների  ճանաչման և պաշտպանության պարտավորվածություն:  

ասնավոր իրավունք, իրավունակություն և գործունակություն

Մասնավոր իրավահարաբերություններումիրավունքների և ազատությունների իրագործումը կախված է գործունակությունից և իրավունակությունից:

Իրավունքներ և պարտականություններ ունենալու  անձի իրավունքը մասնավոր իրավունքում կոչվում է իրավունակություն, իսկ իրավունքներն ու պարտականություններն անմիջապես՝ անձամբ, իրականացնելու հնարավորությունը՝գործունակություն:

Իրավաբանական անձինիրավունակությունն ու  գործունակությունը տրվում է միաժամանակ, գրանցման պահից, իսկ ֆիզիկական անձին՝ իրավունակությունն ի ծնե, իսկ գործունակությունը, որպես օրենք, չափահաս դառնալուց՝ 18 տարեկանը լրանալուց հետո:

Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի համաձայն.

  • Ժառանգության իրավունքը ծագում է բեղմնավորման պահից, սակայն իրականացվում է ծնունդից անմիջապես հետո:
  • Մյուս մասնավոր իրավական իրավունքներն անձին տրվում են ի ծնե, սակայն դրանց իրականացումը (գործարքներ, պայմանագրեր կնքելը, ամուսնությունը, գույքի առք ու վաճառքը անմիջապես իր կողմից) հնարավոր է չափահասության տարիքից՝ 18 տարեկանից:

Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 1-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել:   

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ