Ի՞նչ է հասարակական կոնֆլիկտը: Որո՞նք են դրանց ծագման պատճառները: Կոնֆլիկտների
կարգավորման ի՞նչ ուղիներ գոյություն ունեն:
Այս հարցերի պատասխանների իմացությունըհետագայում կօգնի կոնֆլիկտներից խուսափելու կամ կոնֆլիկտների կարգավորման խաղաղ ճանապարհներգտնելու հարցում:
Հասարակական կոնֆլիկտը տարբեր տարաձայնություններն են, որոնք ծագում են հասարակության անդամների միջև: Օրինակ՝ կոնֆլիկտ կարող են առաջացնել տարբերվող կրոնական հայացքները, տարբերվող գիտելիքները, մասնագիտական կարգավիճակը, շահերը և այլն:
Որպես օրենք, հասարակական կոնֆլիկտը կարող է լինել .
- Փոխկախված
- Տեղեկատվական
- Ինստիտուցիոնալ
- Արժեքային և այլն:
Առօրյա կյանքում կոնֆլիկները հաճախակի բնույթ են կրում: Բազմիցս է պատահում, երբ միաժամանակ մի քանի տեսակի կոնֆլիկներ են ծագում: Հաճախ բարդ է նաև խուսափել կոնֆլիկտներից, թեև կոնֆլիկտից խուսափելուց ոչ պակաս կարևոր է կարողանալ վերահսկել դրանք և գիտենալ կոնֆլիկտների լուծման խաղաղ ճանապարհները:
Փոխկախված կոնֆլիկների ենք հանդիպում խմբերում, ընտանիքում, համայնքում: Նման կոֆլիկտը ծագում է հարաբերությունների պակասից կամ բացակայությունից, կամ էլ նախապես ձևավորված վերաբերմունքից: Օրինակ՝ դպրոցում որևէ աշակերտի նկատմամբ ի սկզբանե բացասական տրամադրվածություն կա, և չգիտեքանգամ, թե ինչի հիման վրա է ձևավորվել նման վերաբերմունքը:Այդ վերաբերմունքը հետագայում հնարավոր է դառնա կոնֆլիկտի պատճառ:
Որպես օրենք, նման կոնֆլիկտի բնորոշ առանձնահատկություններն են հարաբերությունների նշանակությունն ու ակնկալիքները, կողմերի ներդրումը և բալանսը (հավասարակշռությունը) այդ հարաբերություններում, կողմերի վարքագիծը, նպատակները, հասարակական վերաբերմունքը, կողմերի միջև վստահության աստիճանը:
Փոխկախված կոնֆլիկները հիմնականումհուզական բնույթ են կրում և դրանց լուծումն առաջին հերթին հույզերի կարգավորում է պահանջում:
Տեղեկատվական կոնֆլիկտը հիմնականում կապված է տեղեկատվության ճշգրտության կամ այդ տեղեկատվության առատության/սակավության հետ: Հաճախ տեղեկատվության որակն ու քանակը և/կամ խեղաթյուրումը առաջ են բերում թյուրիմացություն և վեճ:
Տեղեկատվական կոնֆլիկտ կարող է ծագել բամբասանք տարածելու, ակամա դեզինֆորմացիան (ապատեղեկատվություն), հանրային տեղեկատվությունը թերի հաղորդելու, տեղեկատվությունը նախօրոք կամ ուշացումով հաղորդելու և խեղաթյուրելու արդյունքում:
Տեղեկատվական կոնֆլիկտը հնարավոր է կարգավորել, եթե կողմերը հոգ տանեն ստույգ տեղեկատվություն կուտակելու և տեղեկատվության հասանելիությունը հեշտացնելու մեխանիզմների մասին:
Շահերի կոնֆլիկտըայն կոնֆլիկտն է, որի պատճառը ընդհանուր շահը կամ ընդհակառակը՝ շահերի տարբերակվածությունն է: Օրինակ, եթե խմբի մի մասը ցանկություն է հայտնում էքսկուրսիան անցկացնել լեռներում, իսկ մյուս մասը՝ ծովում, ապա հնարավոր է դա դառնա կոնֆլիկտի ծագման պատճառ: Շահերի կոնֆլիկտ (բախում) կարող է ծագել նաև ընդհանուր շահերի դեպքում: Օրինակ՝ դպրոցի բասկետբոլի թիմում խաղալու ցանկություն է հայտնում 20 աշակերտ, սակայն թիմում ընդամենը 10 տեղ կա, բնականաբար,դա հնարավոր է դառնա կոֆլիկտի պատճառ:
Ինստիտուցիոնալ կոնֆլիկտները վերաբերում են կանոններին, օրենքներին, նորմերին: Այս տեսակի կոնֆլիկտները կապված են տարբեր սոցիալական նորմերի և չափանիշների, մասնավոր իրավունքի, կրոնի, կարգավիճակի, ավանդույթների, օրինական իշխանության և կառավարման համակարգերի հետ:
Ինստիտուցիոնալ կոնֆլիկտները կարգավորվում են այն դեպքում, եթե տարբեր կառուցվածքային միավորներ համաձայն են հրապարակային քննարկմանը և հարգում են միմյանց իրավունքները:
Արժեքային կոնֆլիկտներըկապված են այս կամ այն երևույթի նկատմամբ որոշակի վերաբերմունքի հետ, թե ինչն է լավ և վատ, արդար և անարդար, բարոյական և հակաբարոյական:
Արժեքային կոնֆլիկտի դեպքում իրար են հակասում հիմնականում երկու հակադիր արժեքներ, օրինակ՝ ազատություն-կարգուկանոն, անձնական կարգապահություն-արտաքին վերահսկողություն: Նման կոնֆլիկտների կարգավորման համար շատ մեծ ջանքեր են պահանջվում, քանի որ երբ հարցը մարդկային արժեքներին է վերաբերում, հատկապես դժվար է փոխզիջման գնալ:
Կոնֆլիկտների կարգավորման ուղիները
Համարվում է, որ հասարակական կոնֆլիկտի կարգավորման լավագույն միջոցը բանակցությունն է: Բանակցությունը կարող է լինել հորիզոնական կամ ուղղահայաց:
Հորիզոնական բանակցություններ են վարում հավասար իրավունքներ ունեցող կողմերի միջև, իսկ ուղղահայաց բանակացությունների դեպքում բանակցողի դերում հանդես է գալիս առաջնորդը, որը բանակցություն է վարում իր թիմի անդամների հետ:
Միշտ չէ, որ բանակցություններով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի և լուծել կոնֆլիկտը: Այդ դեպքում հակասող կողմերը դիմում են երրորդ կողմին՝ միջնորդին, արբիտրին (իրավարար), ֆասիլիտատորին (ընթացավար) և այլն:
Կարևոր է, որ խնդրի նկատմամբ միջնորդը լինի չեզոք և անկողմնակալ, նրա առաջնահերթ նպատակը պետք է լինի բանակցություններըխթանելը և որոշումներ կայացնելու գործընթացը դյուրին դարձնելու նպատակով կողմերին ընթացակարգեր առաջարկելը:
Միջնորդը կարող է լինել ֆորմալ(պաշտոնական), երբ նրա գործունեությունը հիմնվում է իրավական նորմերի և փորձի վրա կամ ոչ ֆորմալ (ոչ պաշտոնական), երբ հիմնախնդիրը լուծելու նպատակով կողմերը դիմում են ոչ պաշտոնական, սակայն իրենց համար հեղինակավոր անձնավորությանը:
Բանակցային և միջնորդային գործընթացի նմանատիպ գործընթաց է ֆասիլիտացիան(ուսուցման և խորհրդատվության հմտություններ,նպաստավորություն), որտեղ հիմնական ուշադրությունըսևեռվում է կողմերի միջև տեղեկատվության փոխանակման և որոշումների տարբերակների մշակման գործընթացի վրա:
Կոնֆլիկտի կարգավորման համար կարևոր է ընտրել ճիշտ և արդյունավետ ռազմավարություն: Հասարակական կոնֆլիկտի կարգավորման ռազմավարությունների թվում առանձնացնում են.
- Փոխզիջումը
- Համագործակցությունը
- Մրցակցությունը
- Կանխարգելումը
- Համակերպումը