Հատկանշականէ, որպետություններնիրարիցտարբերվումենըստկառավարմանձևիևտարածքայինկառուցվածքի: Հավանաբար ծանոթ եք այնպիսի տերմիններին, ինչպիսիք են՝ մոնարխիա (միապետություն) , ռեսպուբլիկա (հանրապետություն), ֆեդերացիա (դաշնություն), ունիտարիզմ (միասնական՝ միացյալ երկիր), ռեգիոնալիզմ (տարածաշրջանացում ) և այլն: Ի՞նչ է նշանակում դրանցից յուրաքանչյուրն ու ի՞նչ է կանգնած դրանց հետևում:
Պետական կառավարման ձևերը
Պետության կառավարման ձևի մեջ նկատառվում է պետության բարձրագույն իշխանության ստեղծման կարգը և նրա կառուցվածքը: Կառավարման ձևի համաձայն՝ իրարից տարբերում են միապետական, հանրապետական, օլիգարխիկ, բռնապետական և աստվածապետական իշխանությունները:
Միապետական իշխանություն
Միապետական կառավարման դեպքում բարձրագույն պետական իշխանությունը պատկանում է մեկ անձին՝ միապետին, որն իր կամքի համապատասխան վարում է իշխանությունը: Միապետի այդ կամքը գերագույնն էպետության ներսում և ոչ մեկի կողմից շնորհված չէ: Միապետական կառավարման մեջ, իր հերթին, առանձնացնում են անսահմանափակ (բացարձակ) և սահմանափակ (սահմանադրական, դուալիստական (երկակի), ընտրական) միապետությունները:
Բացարձակ միապետությանը բնորոշ է իշխանության ամբողջական կենտրոնացումը մեկ անձի՝ միապետի ձեռքում, որն անձամբ է հրապարակում և կիրարկում օրենքները: Նա իրավասու է անմիջականորեն իրականացնել վարչական կառավարումը կամ այդ նպատակով նշանակել կառավարություն: Նրա իշխանությունը ոչնչով և ոչ մեկի կողմից սահմանափակված չէ: Բացարձակ միապետության ամենաակնառու օրինակն է 17-րդ դարի Ֆրանսիան, որի միանձնյա կառավարիչն էր «Արև արքա» պատվանունով Լյուդովիկոս XIV-ը: Նրա ամենահայտնի արտահայտությունն է՝ «Պետություննայդ ես եմ»: Այսօրվա դրությամբ, աշխարհում բացարձակ միապետություն է պահպանվել միայն մի քանի երկրներում, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում:
Սահմանադրական միապետությունը կառավարման այն ձևն է, որտեղ միապետի իշխանությունը սահմանափակված է ընտրական մարմնի (խորհրդարանի) կողմից, որը համատեղում է օրենսդրական պարտականությունը, ինչից ելնելով միապետը «ստիպված է» հաշվի առնել նրա ներկայացուցիչների կարծիքներն ու շահերը: Թեև, միաժամանակ, միապետը պահպանում է թե իրավաբանական և թե փաստացի ներգործությունը պետության ներսում ընթացող գործընթացների վրա: Կառավարությանընշանակում էմիապետը, սակայն կառավարությունը պատասխանատու է ոչ թե միապետի, այլ խորհրդարանի առջև: Միապետի ակտերի նկատմամբ կիրառվում է կոնտրասիգնացիայի (համատեղ ստորագրման) ինստիտուտ, այսինքն, միապետի ակտերն ուժի մեջ են մտնում միայն համապատասխան նախարարի համաձայնության դեպքում: Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա այն ամբողջովին անկախ է: Սահմանադրական միապետության կառավարման ձև ունեն Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան(այս 2-ը ձևականորեն համարվում են Բրիտանական թագին ենթակա, և բրիտանական միապետի իշխանությունն այս երկրներում կրում է սիմվոլիկ բնույթ), Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Ճապոնիան:
Դուալիստական (երկակի) միապետության մեջ իշխանությունը ձևականորեն բաժանված է միապետի և խորհրդարանի միջև՝ հօգուտ միապետի: Միապետի իշխանությունը սահմանափակված է միայն օրենսդրական ոլորտում, թեև նա ունի խորհրդարանի նախաձեռնություններն արգելափակելու հնարավորություն, կիրառելով այսպես կոչված Վետոյի իրավունքը, նա իրավունք ունի ստորագրել օրենքներ, հրապարակել ակտեր հրամանի տեսքով և որոշ դեպքերում այդ հրամաններով փոփոխություններ մտցնել նաև օրենքներում: Գործադիր իշխանությունը կենտրոնացած է միապետի և նրա կողմից նշանակած կառավարության ձեռքում, որը հաշվետու է միայն միապետի առջև: Միապետն ու խորհրդարանը վերահսկում են միմյանց: Դատական իշխանությունը պատկանում է միապետին, սակայն քիչ թե շատ այն կարող է լինել նաև անկախ: Միապետն ունի նաև խորհրդարանը ցրելու իրավունք:
Ինչ վերաբերում է ընտրական միապետությանը, ապա դա այն միապետությունն է, երբ նոր միապետին, նրա նախորդողի լիազորությունների դադարեցումից հետո,ընտրում է խորհրդարանը, միապետական ընտանիքի անդամները կամ այլ հատուկ մարմին: Պատմության մեջ ընտրական միապետության ամենահայտնի օրինակն է եղել Սրբազան Հռոմեական Կայսրությունը, որտեղ միապետին ընտրում էր Հաբսբուրգների արքայատոհմի ներկայացուցիչներից կազմված փոքր խորհուրդը:
Հանրապետական կառավարում
Հանրապետությունում «պետական իշխանության աղբյուրը ժողովուրդն է»: Ի տարբերություն միապետության, այստեղ օրենքները հիմնում և կիրարկում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, պետական կառավարումը կոլեգիալ բնույթ է կրում և որոշումների ընդունումը տեղի է ունենում քվեարկության ճանապարհով:
Հանրապետական կառավարումը հիմնվում է իշխանության բաշխման սկզբունքի վրա, որի համաձայն իշխանությունը բաժանված է երեք անկախ ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների: Սրա հետ մեկտեղ գործում է «փոխհավասարակշռության և վերահսկողության» մեխանիզմ, որի համապատասխան յուրաքանչյուր իշխանություն անկախ է իր գործունեության մեջ, սակայն նրանց ֆունկցիոնալությունը կախված է փոխազդեցությունից և համագործակցությունից այնպես, որ դրանցից ոչ մեկը չունի միջամտելու կամ երկրորդի իրավունքը յուրացնելու իրավունք և հնարավորություն:
Միմյանցից տարբերում են խորհրդարանական, նախագահական և խառըկառավարման հանրապետությունները: Խորհրդարանական հանրապետություններն են Եվրոպայի հետևյալ երկրները՝ Ֆինլանդիան, Լեհաստանը, Գերմանիան, Չեխիան, Իտալիան և Հունաստանը: Հանրապետության այս տեսակի կառավարության ձևավորումը տեղի է ունենում այն կուսակցությունների կողմից, որոնք ընտրությունների արդյունքում խորհրդարանում ձեռք են բերել մանդատների մեծամասնություն, համապատասխանաբար կառավարությունը հաշվետու է խորհրդարանի առջև: Այդ գործընթացում նախագահի դերն անվանական է: Նրա ակտերն իրավաբանական ուժ են ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ իրենց համաձայնությունն են տալիս խորհրդարանը կամ կառավարությունը: Նախագահական հանրապետությունում պետության և գործադիր իշխանության ղեկավարն է նախագահը, որն ընտրվում է երկրի բնակչության կողմից, համընդհանուր ժողովրդական ընտրությունների ճանապարհով, իսկ գործադիր իշխանության ընտրությունը տեղի է ունենում օրենսդիր իշխանությունից անկախ, նախագահի կողմից: Այսօրվա դրությամբ, նախագահական հանրապետություններն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեքսիկան, Արգենտինան, Չիլին, , Ադրբեջանը և այլն: Ինչ վերաբերում է խառը կառավարման ձևին, ապա խորհրդարանական և նախագահական հատկանիշների խառնման ձևերը, որպես կանոն, տարբեր են յուրաքանչյուր կոնկրետ երկրում, ինչից ելնելովայս ձևի մեջ առանձնացնում են կիսանախագահական և կիսախորհրդարանական հանրապետությունները: Վրաստանը պատկանում է վերջինիս:
Օլիգարխիա
Օլիգարխիան կառավարման այն ձևն է, երբ երկրի կառավարման ղեկը կենտրոնացված է մարդկանց փոքրաքանակ խմբի ձեռքում: Այդ խումբը մյուսներից տարբերվում է հարստությամբ, կոչումով, ազնվականծագումով, կրթությամբ և թե կրոնական ու թե ռազմական վերահսկողությամբ: Պատմության մեջ առկա են դեպքեր (օրինակ, Հունաստանում և Հռոմում), երբօլիգարխիկ կառավարումը հաճախ վերաճում էր տիրանիայի, որտեղ կառավարիչն ուներ անսահմանափակ իշխանություն և երկիրը կառավարում էր բռնի մեթոդներով:
Դիկտատուրա
Դիկտատուրական պետություննայն պետությունն է, որտեղ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գլուխ է կանգնած խարիզմատիկ առաջնորդը, թեև որպես երկրի ղեկավար նա հնարավոր է ընտրվի նաև օրինական հիմքով՝ ընտրությունների միջոցով, իսկ հետագայում վերածվի բռնապետի: Որպես օրենք, նա կառավարում է երկիրը միանձնյա և ունի անսահմանափակ իշխանություն: Պատմության հայտնի օրինակներից մեկն է Ֆրանսիական Մեծ Բուրժուական հեղափոխության ժամանակ Ռոբեսպյերի հաստատած բռնակալությունը, որը դաժան մեթոդներով միանձնյա կառավարում էր Ֆրանսիան մինչև իր մահապատիժը:
Կրոնապետություն (թեոկրատիա)
Կրոնապետություն են անվանում կառավարման այն ձևը, երբ պետական իշխանությունն իրականացնում է հոգևորականությունը, Աստծո անունից: Նման պետությունում բարձրագույն իշխանությունը հենվում է մեկ կամ մի քանի կրոնական վարդապետությունների վրա և կառավարումն իրագործվում է կրոնական սկզբունքների համաձայն: Այսօրվա դրությամբ, կրոնապետական կառավարում է Վատիկանում, որը կառավարում է Հռոմի Պապը ինչպես նաև մի շարք իսլամական երկրներում, օրինակ՝ Իրանում, որտեղ իրական իշխանությունը պատկանում է Բարձրագույն հոգևոր խորհրդին՝ Այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ:
Պետության տարածքային կառուցվածքը
Պետության կառավարման ձևերին ծանաթանալուց հետո, ոչ պակաս հետաքրքիր է դիտարկել նաև պետությունների տարածքային կառուցվածքի մոդելները: Այս տերմինը ենթադրում է պետական իշխանության վարչատարածքային կազմակերպում, պետության բաղկացուցիչ մասերի, կենտրոնական և տեղական մարմինների միջև փոխհարաբերություն: Առանձնացնում են տարածքային պետական կազմակերպման երեք հիմնական ձև՝ ունիտար (միացյալ), տարածաշրջանային (ռեգիոնալիստական) և դաշնային (ֆեդերատիվ): Ունիտար պետություններն են՝ Ֆինլանդիան, Իսլանդիան, Շվեդիան, Վրաստանը և այլն, իսկ դաշնային պետության ներկայացուցիչներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեքսիկան, Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Գերմանիան և այլն: Ինչ վերաբերում է տարածաշրջանային պետություններին, ժամանակակից աշխարհում նրա ակնառու օրինակներն են՝ Իսպանիան և Իտալիան:
Պետության տարածքային կառուցվածքի այս երեք ձևի միջև հիմնական տարբերությունն այն է, որ ունիտար պետությունը կազմված է միայն վարչական կամ վարչաքաղաքական միավորներից, որոնք անմիջականորեն ենթարկվում են կենտրոնական իշխանությանը և չունեն պետականության որևէ նշան: Յուրաքանչյուր միավոր ունի հավասար իրավաբանական կարգավիճակ և դրանց մարմինները ներկայացնում են ամբողջ պետական ապարատի կառուցվածքային մասը: Չունեն սեփական սահմանադրություն, օրենսդրություն, իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններ:
Տարածաշրջանային մոդելի դեպքում, իրավասությունը սահմանադրությամբ բաշխված է կենտրոնական իշխանության և տարածքային միավորների միջև: Միևնույն ժամանակ տարածաշրջանայնությունը տարածքային կազմակերպման ունիտար և դաշնային համակարգերի միջև միջանկյալ, բավականին ինքնատիպ ձև է: Իսպանիայի և Իտալիայի վարչատարածքային կազմակերպումը որոշ չափով առանձնացել է ունիտարիզմի տեսական հայեցակարգից, թեև այն անհնար է նույնացնել ֆեդերալիզմի հետ:
Ինչ վերաբերում է ֆեդերատիվ (դաշնային) պետությանը, նրա ակնառու ներկայացուցիչն է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այն բաժանված է 50 տարածքային միավորի (նահանգի), որոնք իրենցից ներկայացնում են պետության համանման գոյացություններ, սակայն առանց ինքնիշխանության: Այնտեղ միասնական պետական իշխանության հետ մեկտեղ գործում է նաև համապատասխան միավորի իշխանությունը: Նրանք ունեն իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններ, սեփական սահմանադրություն, օրենսդրություն, դատարան և այլն: Դաշնային պետությունում ընդհանուր ֆեդերալ մակարդակով պետական իշխանությունն իրականացնում է երկպալատ միութենական ներկայացուցչական մարմինը, որի պալատներից մեկը, մասնավորապես՝ վերին պալատը, բարձրագույն ներկայացուցչությունում արտահայտում է հենց դաշնության սուբյեկտների շահերը:
Պետությունների փոխադարձ կապի տեսակները
Հավանաբար բազմիցս եք լսելհամադաշնություն (կոնֆեդերացիա) և ընկերակցություն հասկացությունները: Համադաշնությունը պետությունների այն միությունն է, երբ անդամ պետությունները լիովին պահպանում են պետական ինքնիշխանությունը և համապատասխանաբար ունեն միությունից դուրս գալու միակողմանի, անվերապահ իրավունք: Համադաշնությունում գոյություն չունի համադաշնային պետության միասնական տարածք, յուրաքանչյուր անդամ պետություն ունի իր տարածքը:
Ինչ վերաբերում է ընկերակցությանը, ապա դա պետությունների այն կազմակերպված միավորումն է, որին բնորոշ են միատարր հատկանիշներ: Պետությունների համագործակցությունը հենվում է երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերի, և համապատասխանաբար ընկերակցության գործունեության իրավական հիմքի վրա, որը ներկայացնում է միջազգային իրավունքի նորմերը և տրված է պայմանագրերում ու ընկերակցության կողմից ընդունված ակտերում:
Եվրոպական միության կազմակերպչական դասավորությունը բնութագրվում է պետությունների միջև փոխհարաբերությունների յուրահատուկ ձևով։ Կազմակերպությանն անդամակցում է 27 պետություն: Եվրամիությունը, այսպես կոչված, վերազգային կազմակերպություն է, որի անդամ երկրները պահպանում են իրենց ինքնիշխանությունը, թեև սեփական նախաձեռնությամբ որոշ հարցեր լուծելու լիազորությունը փոխանցում են ԵՄ մարմիններին։Այն հարցերում, որոնց կարգավորումը պատկանում է Եվրամիության մարմիններին, Եվրամիության իրավունքը գերակա ուժ ունի անդամ պետությունների ներքին իրավական ակտերի նկատմամբ:
Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 6-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: