Ինչպեսարդեն իմացաք նախորդ դասերից, հասարակական պայմանագրի տեսությունը պետության ծագումը կապում է «հասարակության մեջ վարքի կանոնների» փոխհամաձայնության հետ: Նույն տեսության համաձայն, այդ կանոնները պահպանել-կատարելու իրավասությունը, այդ թվում բռնադատման մեխանիզմի կիրառմամբ, անհատները փոխանցել են իշխանությանը: Սակայն հետաքրքիր է, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ կանոնները ժամանակակից աշխարհում: Ի՞նչ ճանապարհ են անցել դրանք առ այսօր: Գոյություն ունի՞ արդյոք հիերարխիա դրանց միջև:
Ի՞նչ է օրենքը:
Օրենքը պետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի (խորհրդարանի) կողմից հատուկ կարգով ընդունած նորմատիվ ակտն է, որը կարգավորում է կարևորագույն հասարակական հարաբերությունները:
Օրենքի մասին խոսելիս հետաքրքիր է հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում նախքան հասարակության զարգացման այն փուլին հասնելը, երբ գիտակցեց օրենքների գրավոր կերպով առկայության անհրաժեշտությունը՝ պետությունում խաղաղություն և կարգուկանոն ապահովելու նպատակով:
ունքի զարգացման պատմական գործընթացի մասին գրել է գերմանացի հայտնի հեղինակներից մեկը՝ Ֆրիդրիխ Կարլ ֆոն Սավինը: Հետաքրքիր է, որ իրավունքը նա համարում էր ժողովրդի հասարակական և մշակութային զարգացման արդյունք: Սավինը նշում էր. «Օրենքը աճում է ժողովրդի հետ, հիմնվում է ժողովրդի վրա և անհետանում այն պահին, երբ ժողովուրդը կորցնում է իր անհատականությունը»:
Սավինի հետազոտությունների համաձայն՝ իրավունքը զարգանում էր հասարակության հետ՝ սկզբից նույն վարքագիծը հաճախ կրկնելու արդյունքում միանգամյա որոշումներից ձևավորված վարքագծի որոշակի օրենքների, սովորությունների տեսքով: Նույն վարքագծի որոշակի օրենքները բազմաթիվ անգամ կիրառելու արդյունքում ընդունած դրական արդյունքի հիման վրա, սովորությունը փոխակերպվեց սովորույթի, պարբերաբար, բազում տարիների ընթացքում, առանց շատ մտածելու ու դատելու, մի սոցիալական խմբի անդամների կողմից կրկնվող սովորույթը՝ ավանդույթի: Իսկ վերջինս հիմք դրեց ավանդական սովորույթի, որի կարևորագույն բնութագրիչն էր հասարակության կողմից այն որպես «պարտադիր» վարքագծի օրենք ընկալելը: Հասարակության անդամները հավատում էին, որ ավանդական սովորույթը պահպանելու դեպքում, կվարվեին ճիշտ և հեշտության ձեռք կբերեին իրենց ճանաչումը սոցիալական խմբում: Սոցիալական խմբում ծագած կոնֆլիկտները կարգավորելու նպատակով հաճախ կդիմեին ամենատարեց անդամին, որն իր երկարատև փորձի և ավանդական սովորույթի հիման վրա պետք է «դատապարտեր» «մեղավորին», այսինքն՝ քննարկեր, թե որքանով «ճիշտ է» նա վարվել:
Այսպիսով՝ ժամանակի ընթացքում ավանդական սովորույթից առանձնացավ օրենքների մի մասը, որը «դատարանի» կողմից հաճախ կիրառվում էր որոշումներ ընդունելու գործընթացում, այսինքն ձևավորվեց դատական փորձը: Դատական փորձի արդյունքում դատավորները սկսեցին ակնհայտորեն առանձնացնել և ձևակերպել այն օրենքները, որոնցով առաջնորդվում էին և որոնց վրա հիմնվում էին իրենց որոշումները: Գրչության զարգացման արդյունքում, իրենց գործը հեշտացնելու նպատակով, այդ օրենքները սկսեցին ամրագրել գրավոր կերպով, և այդպես հայտնվեցին առաջին գրված օրենքները, որոնք այսօրվա դրությամբ, հասարակության յուրաքանչյուր անդամի համար սահմանում են վարքագծի պարտադիր կանոններ:
Հետևաբար, արդարադատության փորձի զարգացման հիման վրա ժամանակի ընթացքում ավանդական սովորույթը փոխակերպվեց օրենքի, առանց որի ժամանակակից աշխարհում գոյություն չունի պետություն: Վերջինս, բացի նրանից, որ նախապես սահմանում է վարքագծի ընդհանուր կարգը, միաժամանակ սահմանում է, թե ինչ կարող է հետևել մարդու իրականացրած գործողությանը: Համապատասխանաբար, օրենքի շնորհիվ մեր արարքների հավանական արդյունքը նախապես կանխատեսելի է և այն չպահպանելու դեպքում պետության կողմից սահմանված են տարբեր տեսակի պատժամիջոցներ:
Ինչպիսի՞ն պետք է լինի օրենքը
Հետաքրքիրէ, թե ինչբնութագրիչներպետքէունենաօրենքը: 18-րդ դարի ճանաչված գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը գտնում էր, որ իրավական պետությունը հիմնվում և իր գործունեությունը ծավալում է օրենքի համաձայն, որը պետք է ունենա հետևյալ հատկանիշները՝
- Օրենքը ընդհանուր կարգ է (նորմ), ինչը ենթադրում է այն, որ ազատության ոլորտը, որտեղ արգելված է պետության (գործադիր իշխանության) միջամտությունը, բոլորի համար հավասար կերպով է սահմանված և բոլորին հավասարապես է վերաբերում:
- Օրենքն ընդունված է օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի կողմից՝ հանրային քննարկման արդյունքում, քանի որ խորհրդարանի կողմից օրենք ընդունելը, որպես քաղաքացու քաղաքական ազատության դրսևորում, ապահովում է օրենքը հանրային դեբատների (քննարկում, բանավեճ) արդյունքում ընդունելն ու նրա առավելագույն ռացիոնալությունը:
Հետաքրքիր է, որ մեկ դար անց, իրավունքի փիլիսոփա Լոն Ֆուլլերը, ավելի մանրակրկիտ է նկարագրել «ճշմարիտ» օրենքի բնութագրիչները: Մասնավորապես, ըստ նրա, օրենքները պետք է լինեն ընդհանրական, հրապարակվեն հանրայնորեն, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն այն չափանիշներից, որոնք պարտավոր են իրականացնել: Ռետրոակտիվ (հետադարձ ուժ ունեցող) օրենսդրությունը և օրինահարաբերական գործունեությունը պետք է հասնի նվազագույնի, օրենքները պետք է լինեն հասկանալի և չպետք է լինեն փոխհակասական: Օրենքները չպետք է պահանջեն այնպիսի վարքագիծ, որը վեր է օրենքի հասցեատեր անձի հնարավորություններիցԴրանք պետք է լինեն համեմատաբար մնայուն, ժամնակին համահունչ և հռչակված օրենքների ու դրանց իրագործման մեջ պետք է լինի համատեղություն:
Իրավական համակարգեր
Վերևում նշեցինք, որ օրենքի բնութագրիչներից մեկն է համարվում այն օրենսդիր մարմնի կողմից ընդունելը, թեև գոյություն ունեն իրավունքի նորմեր, որոնք իրենց պարտադիր ուժն ու «օրենքի» կարգավիճակը այդ ճանապարհով ձեռք չեն բերել: Հենց այդ հատկանիշով են իրարից տարբերում երկու հիմնական իրավական համակարգերը՝ մայրցամաքային Եվրոպայի կոդիֆիկացված իրավական համակարգն ու անգլո-ամերիկյան, այսինքն՝ ընդհանուր իրավունքի համակարգը:
Մայրցամաքային Եվրոպայի իրավունքի համակարգն Արևմտյան Եվրոպայումձևավորվել է հռոմեական, գերմանական և մայրցամաքային ավանդույթների հիման վրա: Հռոմեական իրավունքի ընտանիքը ստեղծվել և զարգացել է Նապոլեոնի դարաշրջանի օրենսդրության ազդեցության տակ: Այս ընտանիքին է դասվում Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Հայիթին, Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան: Գերմանական իրավունքի ընտանիքը ձևավորվել է գերմանական իրավաբանական գիտությունների հիման վրա: Այս ընտանիքին են դասվում Գերմանիան, Ավստրիան, Լիխտենշտեյնը, Շվեյցարիան, Թուրքիան, Հունաստանը և Վրաստանը:
Այս համակարգում իրավունքի հիմնական աղբյուրն է դրական (գրված) օրենսդրությունը, որը կարգավորում է վարքագծի ընդհանուր կանոնները և ունի պարտադիր, դիմադրող ուժ պետության մեջ բնակվող յուրաքանչյուր անձի նկատմամբ: Այստեղ առանձնացված են իրավունքի ընդհանուր սկզբունքները, իրարից տարբերվում են իրավունքի հիմնական (նյութական) և ընթացակարգային կանոնները, իսկ դատական որոշումներ ընդունելու գործընթացում այն «զսպված» է կոդիֆիկացված օրենսդրությամբ:
Ինչ վերաբերում է անգլո-ամերիկյան իրավունքի համակարգին, այսօրվա դրությամբ այն գործում է Անգլիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Իռլանդիայում, Կանադայում և Անգլիայի նախկին գաղութներում: Նշված համակարգի իրավունքը բաժանվում է երկու հիմնական ճյուղի՝ կարգավիճակի իրավունք (statute law), որի աղբյուրն է հանդիսանում խորհրդարանը և ընդհանուր՝ այսպես կոչված նախադեպային իրավունքը (common law), որը ձևավորվել է 13-14-րդ դարերում թագավորական դատարանների փորձի ընդհանրացման և տեղական սովորույթների հիման վրա: Ուստի վերջինիս կարևորագույն դերը տրվում է իրավական վարդապետությանը:
Դատարանի որոշումը նախադեպ է համարվում միայն այն դեպքում, երբ կոնկրետ դեպքի պատճառով ընդունած որոշումը հիմք է ծառայում ապագայում նմանատիպ դեպքի լուծման համար: Այդ նախադեպերն ունեն դիմադրող ուժ, նրանք պետք է լինեն պահպանված, անկախ նրանից, ճիշտ է համարում այդ որոշումները, թե ոչ ստորին ատյանի դատարանը: Այդ որոշումներում ներկայացված կանոնները դիմադրող են համարվում մինչև նրանց չեղյալ համարվելը: Իսկ չեղյալ կարող են համարվել միայն վերին ատյանի դատարանի նոր որոշմամբ կամ օրենքով: Սրա հետ մեկտեղ դատարանը կարող է ազատվել նախկինում ընդունած որոշումներից, երբ կայացնում է նոր դատական իրավունք, օրինակ՝ երբ շեղումը հիմնավորված է եզակի դեպքերի բացառիկությամբ:
Իրավական ակտերն ու նրանց հիերարխիան
Քննարկված հարցերից ոչ պակաս հետաքրքիր է, թե ինչ տեսակի իրավական ակտեր գոյություն ունեն և ինչ փոխկախվածություն կա դրանց միջև:
Նորմատիվ ակտերի մասին Վրաստանի օրենքի համաձայն՝ իրավական ակտը իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) կողմից Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունած (հրապարակած), իրականացման համար պարտադիր ակտ է: Այն բաժանվում է նորմատիվ և անհատական ակտերի: Նորմատիվ ակտն ընդունում (հրապարակում) է Վրաստանի իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով: Այն ներառում է մշտական կամ ժամանակավոր և բազմակի օգտագործման վարքագծի ընդհանուր կարգը: Ինչ վերաբերում է անհատական ակտին, այն միանգամյա օգտագործման է և պետք է համապատասխանի նորմատիվ ակտին: Անհատական իրավական ակտն ընդունվում (հրապարակվում) է միայն նորմատիվ ակտի հիման վրա և վերջինիս կողմից սահմանված շրջանակներում:
Վրաստանի նորմատիվ ակտերը բաժանվում են հետևյալ նորմատիվ ենթախմբերի՝ Վրաստանի օրենսդիր, որին պատկանում են Վրաստանի սահմանադրությունը, Վրաստանի սահմանադրական օրենք, Վրաստանի օրգանական օրենք, Վրաստանի օրենք, Վրաստանի նախագահի դեկրետ, Վրաստանի խորհրդարանի կանոնակարգ և Վրաստանի ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր: Վրաստանի ենթաօրենսդրական նորմատիվ ակտերն են՝ Վրաստանի նախագահի հրամանագիրը, Վրաստանի խորհրդարանի որոշումը, Վրաստանի կառավարության որոշումը և այլն:
Վրաստանի նորմատիվ ակտերին են դասվում նաև Վրաստանի սահմանադրական համաձայնագիրը և Վրաստանի միջազգային պայմանագիրն ու համաձայնագիրը:
Վրաստանի օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը համատեղ հիմնում են Վրաստանի օրենսդրությունը:
Օրենսդրական ակտերն ունեն գերակշիռ իրավաբանական ուժ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի նկատմամբ: Իրավական ակտերի միջև գործում է որոշակի հիերարխիա և որքան ավելի բարձր է գտնվում իրավական ակտն այդ հիերարխիայում, այնքան ավելի գերակշիռ իրավաբանական ուժ ունի այն այլ ներպետական իրավական ակտերի նկատմամբ: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ստորին իրավական ակտերը չպետք է հակասեն վերին ակտերին, հակառակ դեպքում նրանք չեն ունենա իրավական ուժ: Սրա հետ մեկտեղ հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերի միջև հակասության դեպքում առավելությունը տրվում է ավելի ուշ ընդունած (հրապարակած) նորմատիվ ակտին:
Օրենսդրական ակտերի հիերարխիան հետևյալն է՝
- Վրաստանի սահմանադրությունը և Վրաստանի սահմանադրական օրենքը,
- Վրաստանի սահմանադրական համաձայնագիրը,
- Վրաստանի միջազգային պայմանագիրը և համաձայնագիրը,
- Վրաստանի օրգանական օրենքը,
- Վրաստանի օրենքը, Վրաստանի նախագահի դեկրետը, Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը:
Ինչ վերաբերում է ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի հիերարխիային, Վրաստանի նախագահի հրամանագիրն ունի գերակշիռ իրավաբանական ուժ Վրաստանի խորհրդարանի որոշման և գործադիր իշխանության մարմինների (պաշտոնատար անձանց) նորմատիվ ակտերի նկատմամբ: Իսկ գործադիր իշխանության մարմինների (պաշտոնատար անձանց) նորմատիվ ակտերի իրավաբանական ուժը սահմանվում է գործադիր իշխանության մեջ այդ մարմինների (պաշտոնատար անձանց) հիերարխիայի համաձայն: