Գլուխ 2, Դաս 26

Կոռուպցիան և թրաֆիքինգը

Կոռուպցիան և նրա դեմ պայքարի մեխանիզմները Վրաստանում

«Կոռուպցիանդաժանհիվանդությունէ, որըբազմակողմանիորենսպառնումէհանրությանը: Այն  վնաս է հասցնում ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը, հանգեցնում  մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, խափանում շուկաների գործունեությունը, վատթարացնում կյանքի որակն ու նպաստում կազմակերպված հանցավորությանը, ահաբեկչությանն ու այլ երևույթներին, որոնք  վտանգի տակ են դնում մարդու անվտանգությունը»:   

Այսպես է սկսվում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի ներածական խոսքը: Այստեղ Քոֆի Անանը խոսում է նաև կոռուպցիայի ողբերգական հետևանքների մասին հատկապես զարգացող երկրների համար՝ այս ֆենոմենը (արտասովոր երևույթ) վնաս է հասցնում ամենաաղքատներին, քանզի այն գումարը, որը պետք է օգտագործվի զարգացման և սոցիալական ծառայությունների համար, բոլորովին այլ տեղ է գնում:  ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային (համաձայնագիր) Վրաստանը միացել է 2008 թվականին:

Կոռուպցիան  (կաշառակերություն) «հանրային ծառայողի կողմից պաշտոնի կամ նրա հետ կապված հնարավորության կիրառումն է  օրենքով արգելված գույքային կամ այլ բարիքներ ընդունելու նպատակով, ինչպես նաև նրան այդ բարիքների փոխանցումը կամ այն ընդունելու և օրինականացնելու սատարումը»:

Հատկանշական է «բարձր մակարդակի» (էլիտար) կաշառակերությունը, ինչը, որպես կանոն, վերաբերում է  պաշտոնը չարաշահելուկամ/և  ցանկացած  պատժելի արարքին մասնակցելը՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի կամ ազդեցիկ քաղաքական գործիչների կողմից, անձնական (այդ թվում ընտանքի անդամը կամ այլ կապված կողմ) շահույթ ստանալու համար: Միաժամանակ, բարձրաստիճան պաշտոնյա անձանց ցանկում, այս բացատրությունների նպատակների համար հաշվի է առնվումինչպես ընտրված, այնպես էլ  նշանակած պաշտոնյա անձինք:

Կոռուպցիա է, երբ պետական պաշտոնյան աշխատանքի է տեղավորում, վարձում և համապատասխանաբար, բյուջեի գումարից վարձատրում այն անձին կամ կազմակերպությանը, որն ընտրվել է ոչ թե մրցույթի կարգով՝ օբյեկտիվ մրցակցության պայմաններում, այլ անձնական համակրանքի կամ շահադիտական նպատակով: Դա կարող է լինել նեպոտիզմ (ընտանեվարություն), ինչը պաշտոնական կանոնները շրջանցելով կամ խեղաթյուրելով, պետական պաշտոնյաների կողմից իրենց ընտանիքի անդամների և բարեկամների աշխատանքի տեղավորելն են անվանում կամ պետական մարմինների կողմից ապրանք կամ ծառայություն մատուցողին  անձնական շահերի համաձայն, հաճախ, կաշառքի փոխարեն ընտրելը:

Հենց դա է պատճառը, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր է հանրային ծառայողներ նշանակելու և աշխատանքից ազատելու կանոնների, ինչպես նաև պետական գնումների թափանցիկությունն ու օբյեկտիվությունը և համապատասխան մարմինների ու  հասարակության կողմից այդ գործընթացների վերահսկումը:

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) պետություններին ու քաղաքացիական հասարակությանը առաջարկում է անցկացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում միանալ կոռուպցիայի դեմ կոնվենցիային և աշխատել երիտասարդության հետ: Շեշտը կրկին դրվում է կոռուպցիայից զերծ պետության արագ և կայուն զարգացման, օրենքի գերակայության և իրավական պետության վրա:

ՄԱԿ-ի այդ հակակոռուպցիոն ծրագրում ընդգծված է մի կարևոր հանգամանք՝ կոռուպցիայի դեմ պայքարը, անշուշտ, առաջին հերթին իշխանության պարտավորությունն է, թեև միաժամանակ, յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը՝  թույլ չտալ կոռուպցիա, չմասնակցել կոռուպցիոն գործարքներին, իսկ նմանի մասին տեղեկանալու դեպքում անհապաղ ծանուցել համապատասխան մարմիններին:

Վրաստանում վերջին տասնամյակների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ նախաձեռնություններ են եղել, այդ թվում, ինչպես նշեցինք, կարևոր քայլ էր ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիային միանալը: Բացի այդ, մեր երկիրը ստորագրել է Եվրոպայի խորհրդի  կոռուպցիայի մասին քրեական կոնվենցիան և նույն կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Այս երկու փաստաթուղթը ստորագրող պետություններին պարտավորեցնում է կոռուպցիոն տարբեր գործողությունները (կաշառք վերցնելը կամ տալը,  փողերի լվացումը, ներգործությամբ վաճառքը և այլն) հայտարարել որպես քրեական հանցագործություն: 

Ազգային մակարդակով առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունն ու գործունեության ծրագիրը գրվել է 2005 թվականին: Հետագայում այդ փաստաթղթերը մի քանի անգամ թարմացվել են: 2008 թվականին ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ, որը ղեկավարում է արդարադատության նախարարը, և նրա գործունեությանը մասնակցում են քաղաքացիական հասարակության որոշակի ներկայացուցիչներ: Երկրում գործում է «Ընդդեմ կաշառակերության պայքարի մասին» Վրաստանի օրենքը օրենքը, որը սահմանում է կոռուպցիայից խուսափելու, այն դրսևորելու և կանխարգելելու հիմնական անհրաժեշտ սկզբունքները և նման գործողություններ իրականացնող հանրային պաշտոնյաների պատասխանատվությունը: 

2023 թվականին, Եվրոպական հանձնաժողովի կողմից Վրաստանին թեկնածու կարգավիճակ տալու համար սահմանված 12 կետի ծրագրի չորրորդ կետին համապատասխան և«Կաշառակերության դեմ պայքարի մասին»Վրաստանի օրենքի հիման վրա ստեղծվել է անկախ հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Հակակոռուպցիոն բյուրո։

Հակակոռուպցիոն բյուրոյի գործունեության նպատակն է սահմանել կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր քաղաքականությունը, մշակել ազգային հակակոռուպցիոն ռազմավարություն ևգործողությունների պլան ևվերահսկել այդ պլանի կատարումը

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը (մարդավաճառություն) ժամանակակից ստրկության տեսակն է,  մարդու սեռական կամ աշխատանքային շահագործումը, որի համար կիրառվում է խաբեությունը,  սպառնալիքը և բազմաթիվ այլ միջոցներ: Այս հանցագործությունը վնաս է հասցնում   հատկապես զարգացող կամ նվազ զարգացած երկրներին, որոնց բնակչությունը դառնում է աշխատանքի հեռանկար խոստացող կասկածյալ խմբերի կամ անձանց զոհ: Թրաֆիքինգը հավասարապես վերաբերում է բոլոր տարիքի և սեռի մարդկանց՝ Միավորված ազգերի  կազմակերպության տվյալներով, ամեն տարի հազարավոր կանայք, տղամարդիկ և երեխաներ դառնում են թրաֆիքինգի զոհ:  Շատ հաճախ, թրաֆիքինգի զոհերին աշխատանք խոստանալու պայմանով տանում են արտասահման, խլում անձնագիրն ու անձը հավաստող այլ փաստաթղթեր և ենթարկում շահագործման:

Վրաստանը 2006 թվականից   դարձել է  «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրությունը ստորագրող երկրներից  մեկը: Այս արձանագրությունը որոշում է թրաֆիքինգի սահմանումը և ստորագրող պետություններին պարտավորեցնում հռչակել այդ գործողությունը, որպես քրեական հանցագործություն, պաշտպանել և վերականգնման ենթարկել զոհին, ինչպես նաև անցկացնել թրաֆիքինգը կանխարգելող  միջոցառումներ: 

Եվրոպայի խորհրդի շրջանակներում Վրաստանը միացել է Եվրոպայի խորհրդի մարդկանց առևտրի (թրաֆիքինգի ) դեմ պայքարի մասին կոնվենցիային:

 Վրաստանում թրաֆիքինգը քրեական հանցագործություն է, քրեական օրենսգրքի համաձայն, ենթադրում է հետևյալ  գործողությունները՝  «Շահագործման նպատակով իրականացվող  մարդկանց  առք  և  վաճառք  կամ   նրանց  նկատմամբ  այլ  ապօրինի  գործարքի  իրագործում,  ինչպես նաև սպառնալիքով, բռնությամբ կամ հարկադրանքի այլ ձևով՝ առևանգելով, սպառնալով, խարդախությամբ, խաբեությամբ  կամ վիճակի խոցելիությունը   չարաշահելու   կամ   ուրիշ   անձի   կողմից   վերահսկվող   անձի   համաձայնությունը   ստանալու   համար վճարումների  կամ շահերի  ձևով  կաշառելու  ճանապարհով  մարդկանց  հավաքագրելը,  տեղափոխելը,  փոխանցելը,  վարձելը,  թաքցնելը  կամ  ստանալը»:  Այս  պարզաբանումը  փաստացիորեն  ընդօրինակում է ՄԱԿ-ի արձանագրության ձևակերպումը: 

Վրաստանում գործում է նաև «Մարդկանց առևտրի (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» օրենքը, որտեղ մանրամասնորեն ներկայացված են թրաֆիքինգի դեմ պայքարի, կանխարգելման, զոհի վերականգնման և այլ մեխանիզմները: Այդ օրենքի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհուրդը մշակել է ռազմավարություն և գործունեության ծրագիր, որտեղ ներկայացված են թրաֆիքինգի դեմ ծրագրված միջոցառումներն ու դրանց իրականացման սխեման: Ներքին գործերի նախարարության կայք էջում բավականին մանկակրկիտ  ներկայացված է թրաֆիքինգի դեմ Վրաստանի քաղաքականությունը:  

ՄԱԿ-ի պաշտոնական կայք էջում թրաֆիքինգի հանցագործությունն արտացոլված  է հետևյալ սխեմայի տեսքով՝

 

Գործողություն                                Միջոց                                                Նպատակ

 

Վարձակալել                        Ուժի կամ սպառնալիքի              Շահագործում , այդ թվում՝

                                                          գործադրում

 

Փոխադրել                              Հարկադրանք                               Մարմնավաճառություն կամ

                                                                                                          սեռական շահագործման այլ

                                                                                                                         ձևեր

Տեղափոխել              +             Առևանգում                +          Հարկադիր աշխատանք  =   թրաֆիքինգ

Թաքցնել                                   Խարդախություն                         Ստրկություն կամ նման

                                                                                                                  փորձ

Ստանալ                                    Խաբեություն                                                                                                     

                                              Իշխանության կամ  վիճակի               Մարդու օրգանների կորզում

                                              խոցելիության չարաշահում   

 

                                           Դրամական միջոցների կամ                         Շահագործման այլ

                                           շահույթի տրամադրում                                   ձևեր

                                                կամ ընդունում 

                       

Կարևոր է հիշել, որ թրաֆիքինգի զոհ կարող է դառնալ ցանկացած անձ: Այդ վտանգից խուսափելու համար հնարավոր է բավարար լինի պահպանել մի քանի հասարակ կանոն՝

  • Որպես օրենք, թրաֆիքինգի զոհերը մեկնում կամ նրանց տանում են այլ երկիր՝ շահավետ աշխատանքի կամ ուսման հեռանկարով: Նման ցանկացած դեպքում աշխատանքի կամ ուսման վայրի վերաբերյալ հարկավոր է պահանջել հաստատված և մանրակրկիտ տեղեկատվություն, պաշտոնական պայմանագիր և այլն: 
  • Այլ երկիր մեկնելու դեպքում ձեռքի տակ ունեցեք փաստաթղթեր կամ գոնե դրանց պատճենները, տեղում ունեցեք վստահված կոնտակտային անձ կամ կապ Վրաստանի ներկայացուցչության հետ (դեսպանություն, հյուպատոսություն), որոնք ժամանակին կնկատեն ձեր անհետացումը և կտեղեկացնեն այդ մասին  համապատասխան մարմիններին:
  • Կասկած ծագելու դեպքում կապվեք պաշտոնական մարմնի (ոստիկանության) հետ և տեղեկացրեք ձեր վիճակի մասին: Հիշեք՛, որ վերևում թվարկած միջազգային փաստաթղթերը ստորագրած երկրներում թրաֆիքինգի զոհերն ազատված են ցանկացած պատասխանատվությունից, կապված սահմանն ապօրինաբար անցնելու կամ այլ անկանոն գործունեության հետ, որը նրան ստիպել են իրականացնել, որպես թրաֆիքինգի զոհի:
  • Հիշեք՛, որ տանից փախած, փողոցում ապրող, առանց հսկողության մնացած դեռահասները բոլորից հեշտ են դառնում մարդկանց առևտրով զբաղվող հանցագործների կամ այլ ոճրագործների զոհ: Այդ պատճառով ձեր երկրում նույնպես պետք է ունենաք վստահելի անձ, որը կիմանա ձեր գտնվելու վայրի մասին, ժամանակին կնկատի ձեր անհետացումը և այդ մասին  կտեղեկացնի ոստիկանությանը:

Տեքստումփոփոխությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 6-ին:Խնդրում ենք նկատի ունենալ,որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: 

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ