Վրաստանումկրթությունստանալուևկրթության ձևնընտրելուիրավունքը երաշխավորվածէ սահմանադրությամբ:
Վրաստանիսահմանադրություն, Հոդված 35
- Բոլորնունենկրթությունստանալուևկրթությանձևնընտրելուիրավունք:
- Պետությունն ապահովում է երկրի կրթական համակարգի ներդաշնակումը միջազգային կրթական տարածքում:
- Նախադպրոցական դաստիարակությունը պետությունն ապահովում է օրենքով հաստատված կարգով: Տարրական և բազային կրթությունը պարտադիր է: Ընդհանուր կրթությունն օրենքով նախատեսված կարգով ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը: Քաղաքացիներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով, պետության ֆինանսավորմամբ ստանալ մասնագիտական և բարձրագույն կրթություն:
- Պետությունն աջակցում է կրթական հաստատություններին օրենքով սահմանված կարգով:
Վրաստանի կրթական համակարգը ներառում է ընդհանուր, բարձրագույն և մասնագիտական կրթությունը:
საქართველოს განათლების სისტემა- Վրաստանի կրթական համակարգ
აკადემიური განათლების სვეტი -Ակադեմիական կրթության սյունակ
დოქტურანტურა - Դոկտորանտուրա
მაგისტრატურა- Մագիստրատուրա
სამედიცინო განათლება- Բժշկական կրթություն
სტომატოლოგიური განათლება - Ստոմատոլոգիական կրթություն
ბაკალავრიატი -Բակալավրիատ
შუალედური კვალიფიკაცია- Միջին որակավորում
საშუალო განათლება -Միջնակարգ կրթություն
საბაზო განათლება-- Բազային կրթություն
დაწყებითი გამათლება-- Տարրական կրթություն
სკოლამდელი განათლება-Նախադպրոցական կրթություն
სავალდებულო განათლება -Պարտադիր կրթություն
პროფესიული განათლების სვეტი -Մասնագիտական կրթության սյունակ
პროფესიული განათლების მეხუთე საფეხური ---Մասնագիտական կրթության հինգերորդ աստիճան
პროფესიული განათლების მეოთხე საფეხური -- Մասնագիտական կրթության չորրորդ աստիճան
პროფესიული განათლების მესამე საფეხური -- Մասնագիտական կրթության երրորդ աստիճան
პროფესიული განათლების მეორე საფეხური -- Մասնագիտական կրթության երկրորդ աստիճան
პროფესიული განათლების პირველი საფეხური -- Մասնագիտական կրթության առաջին աստիճան
Ընդհանուր կրթություն
Վրաստանում գործում է «Ընդհանուր կրթության մասին» օրենքը, որը սահմանում է ընդհանուր կրթության սկզբունքներն ու կրթական հաստատությունների գործունեության կարգը:
Այս օրենքի համաձայն՝ «Բոլորն ունեն լիարժեք ընդհանուր կրթություն ստանալու հավասար իրավունք, իրենց անձն կատարելապես զարգացնելու և ձեռքբերելու այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են անձնական ու հասարակական կյանքում հաջողության հասնելու հավասար հնարավորությունների համար: Տարրական և բազային կրթություն ստանալը պարտադիր է»:
Վրաստանում լիարժեք ընդհանուր կրթությունն ունի երեք աստիճան՝ տարրական (6 տարի), բազային (3 տարի) և միջնակարգ (3 տարի):
Ընդհանուր կրթության իրավունքով ուսումնական հաստատություններին օժտում է պետությունը: Դրա համար ուսումնական հաստատությունը պետք է անցնի հատուկ ընթացակարգ՝ ավտորիզացիա (իրավազորում):
Պետությունը սահմանում է նաև ուսումնական ծրագրի այն անհրաժեշտ մինիմումը, որը հարկավոր է ընդհանուր կրթություն տալու համար: Այն կոչվում է ազգային ուսումնական պլան:
Վրաստանում ապահովված է նաև հատուկ կարիքներ ունեցող աշակերտների համար ընդհանուր կրթություն ստանալու իրավունքը, ինչի համար ստեղծվում է «ազգային ուսումնական պլանի վրա հիմնված անհատական ուսումնական պլան և/կամ հավելյալ ուսումնական ծրագիր, որի համապատասխան իրականանում է [հատուկ կարիքներ ունեցող աշակերտի] ուսուցումը, սոցիալական ադապտացիան (հարմարեցում) և հասարակական կյանքին ներգրավումը: Նման դեպքում տվյալ աշակերտի ֆինանսավորումն ապահովում է պետությունը»:
Պետությունը սահմանում է այն շրջանակը, որտեղ պետք է ընդգրկվի ընդհանուր կրթություն տալը: Ինչ վերաբերում է ամենօրյա ուսումնական գործընթացին և դպրոցական կյանքի կառավարմանը, այս հարցերում մանկավարժական կոլեկտիվին հավասար իրավունք ունեն անմիջապես ընդհանուր կրթության շահառուները՝ աշակերտները և նրանց ծնողները:
Այսպիսով՝ «Ընդհանուր կրթության մասին» օրենքը ընդհանուր կրթական հաստատություններում պարտադիր է դարձնում հոգաբարձուական խորհրդի առկայությունը, որտեղ մանկավարժներից ու կրթության և գիտության նախարարության կողմից նշանակած անդամից բացի, ընդգրկված են նաև ծնողներն ու աշակերտների ինքնակառավարման ներկայացուցիչը: Հոգաբարձուական խորհուրդն իրականացնում է այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են տնօրենի ընտրությունը, դպրոցի բյուջեի հաստատումն ու այդ բյուջեն ծախսման վերահսկողությունը, ներքին կանոնակարգի հաստատումը և այլն:
Օրենքը, աշակերտների ինքնակառավարումների շնորհիվ, աշակերտներին ևս տալիս է դպրոցի գործունեությանը մասնակցելու հնարավորություն: Ինքնակառավարումները հանձնարարականներով և առաջարկներով կարող են դիմել հոգաբարձուական խորհրդին դպրոցի համար կարևոր ցանկացած հարցի վերաբերյալ:
Հոդված 48. Աշակերտների ինքնակառավարման գործառույթները
Աշակերտների ինքնակառավարում.
ա) Մշակում է հանձնարարականներ դպրոցի ներքին կանոնակարգի մասին:
բ) Իրավասու է հոգաբարձուական խորհրդին ներկայացնել առաջարկներ դպրոցի համար կարևոր բոլոր հարցերի հետ կապված:
գ) Ընտրում է իր ներկայացուցչին հոգաբարձուական խորհրդում:
դ) Դպրոցի կանոնադրությամբ հաստատված կարգով և Վրաստանի օրենսդրության համաձայն՝ մասնակցում է ձեռքբերված դրամաշնորհի տնօրինմանը:
ե) Անդամների մեկ հինգերորդ մասի նախաձեռնությամբ հիմնում է դպրոցական ակումբներ:
Բարձրագույն կրթության համակարգը
Վրաստանում բարձրագույն կրթությունը բաղկացած է երեք աստիճանից՝ բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա: Բարձրագույն կրթություն ստանալու կարգերն ու ընթացակարգերը կանոնավորում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը:
Վրաստանում գործում է երեք տեսակի բարձրագույն կրթական հասատատություն.
Համալսարան - բարձրագույն կրթական հաստատություն, որն իրականացնում է բոլոր երեք աստիճանների բարձրագույն կրթական ծրագրերն ու գիտական հետազոտությունները:
Ուսումնական համալսարան – բարձրագույն կրթական հաստատություն, որն իրականացնում է բարձրագույն կրթական ծրագիրը/ծրագրերը (դոկտորանտուրայից բացի): Ուսումնական համալսարանը անպայման իրականացնում է երկրորդ աստիճանի՝ մագիստրատուրայի կրթական ծրագիրը/ծրագրերը:
Քոլեջ - բարձրագույն կրթական հաստատություն, որն իրականացնում է ակադեմիական բարձրագույն կրթության միայն առաջին աստիճանի կրթական ծրագիրը:
Բարձրագույն կրթական հաստատության կարգավիճակ ձեռքբերելու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան ավտորիզացիա:
Վրաստանի բարձրագույն կրթական համակարգում կարևոր տեղաշարժ տեղի ունեցավ 2005 թվականին, երբ Վրաստանը միացավ այսպես կոչված Բոլոնյան գործընթացին: Նշված գործընթացը մեկնարկել է 1999 թվականի հունիսի 19-ին, Իտալիայի հնագույն համալսարանական քաղաք Բոլոնիայում, «Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի» պայմանագիրը 29 եվրոպական երկրների կրթության նախարարների կողմից ստորագրվելուց հետո: Այժմ Բոլոնյան գործընթացին մասնակցում է Եվրոպայի 47 երկիր: Բոլոնյան գործընթացի նպատակը ստորագրող երկրների բարձրագույն կրթական համակարգերի մերձեցումն է, ինչը, պարզ ասած, հեշտացնում է այլ ստորագրող երկրում ձեռքբերված դիպլոմի ճանաչումը և, համապատասխանաբար, նպաստում ուսանողների մոբիլացմանը (տեղափոխում, տեղաշարժում), ինչը կրթական իրավունքը խորապես ապահովելու և սոցիալ-մշակութային գործընթացները ներդաշնակեցնելու անհրաժեշտ նախապայման է:
Մասնագիտական կրթություն
Վերջին տարիներին էլ ավելի հայտնի է դառնում մասնագիտական կրթությունը, որին խթանելը աշխատազրկությունը հաղթահարելու և երկրի տնտեսությունը զարգացնելու կարևոր տարրերից մեկն է:
Այժմ, Վրաստանում իրագործվում է 2013-2020 թվականների մասնագիտական կրթության բարեփոխման ռազմավարություն, շուկայի պահանջների համապատասխան մարդկային ռեսուրսների զարգացմանը խթանումն ու հասարակության բոլոր խավերի համար մասնագիտական կրթության հասանելիություն ապահովումն է: