Գլոբալացումը(համընդհանրացում) համաշխարհայինմասշտաբովտնտեսական, մշակութային և այլ նվաճումների փոխանակման և կիսելու գործընթացն է, որը մերձեցնում է երկրներն, ինչպես նաև մայրցամաքները: Գլոբալացումն ի հայտ է եկել 20-րդ դարասկզբի տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում, ի սկզբանե այս գործընթացն ուներ միայն տնտեսական բեռնվածություն և նշանակում էր ընդհանուր շուկաների ստեղծում, տնտեսական և առևտրային փոխհարաբերությունների ընդլայնում: Այսօրվա դրությամբ գլոբալացումն էլ ավելի լայն երևույթ է և ենթադրում է ոչ միայն տնտեսական և առևտրային փոխհարաբերություններ, այլ նաև մշակութային ավանդույթների, ճարտարապետական և այլ կենցաղային միտումների, տեղեկատվության և գաղափարների փոխանակում և մերձեցում: Որպես հասարակ օրինակ՝ գլոբալացման արդյունք է այն, որ Վրաստանում կարող ենք ձեռք բերել Գվատեմալայում կամ Եգիպտոսում արտադրված իր կամ ապրանք, փորձել ճապոնական սուշին կամ իտալական ավանդական պիցցան, կառուցել երկնաքերեր և ունենալ նորագույն մոդելների հեռախոսներ: Համացանցի, գլոբալ ցանցերի զարգացումը, որի շնորհիվ բոլոր իրադարձություններն ու նորությունները մի անկյունից մյուսը հասնելու համար րոպեներ է հարկավոր, անխուսափելի դարձրեց գլոբալացման գործընթացը:
Գլոբալացումը բազմակողմանի երևույթ է: Մարդկության զարգացման այս փուլում, նախատեսելով տեխնոլոգիական և տեխնիկական առաջընթացը՝ որը աշխարհագրական տեսանկյունից ևս մտերմացնում է նույնիսկ ամենահեռավոր մայրցամաքները, այն փաստացիորեն անխուսափելի է, թեպետ գլոբալացումը կրկին ունի իր կողմնակիցներն ու հակառակորդները:
Գլոբալացման կողմնակիցների կարծիքով, այս ֆենոմենը բազմաթիվ նոր հնարավորություններ է առաջարկում մարդկանց, հատկապես զարգացող երկրների մանր արտադրողներին: Ընդհանուր շուկաները միասնական օրենքներով և կանոնակարգերով հնարավորություն են տալիս նաև զարգացող երկրների ներկայացուցիչներին բավական ցածր գներով առաջարկել իրենց արտադարանքը այլ երկրների սպառողներին:
Գլոբալացման արդյունք է նաև աշխատաշուկաների բացումը, ինչը դարձյալ առաջին հերթին ձեռնտու է զարգացող երկրների ներկայացուցիչներին:
Եվ հակառակը՝ գլոբալացման հետևանքով քիչ զարգացած երկրներում ավելի հաճախ է խոշոր ներդրողների մուտքը, որոնք այստեղ շատ ավելի էժան աշխատուժ և ենթակառուցվածք են տեսնում: Այս երևույթը նշված երկրներին նոր աշխատատեղեր և տնտեսության զարգացման հնարավորություն է ընձեռում:
Գլոբալացումը մեծ հնարավորություններ է ստեղծում գաղափարների փոխանակման, բարձր մակարդակի կրթություն ստանալու համար և այդպիսով՝ նպաստում մարդկության առաջընթացին: Այսօրվա դրությամբ նշյալը չի պահանջում ֆիզիկական տեղաշարժ, ինչը բավականին հեշտացնում և մատչելի է դարձնում կրթություն ստանալու, գաղափարներ փոխանակելու, նորություններ ստեղծելու և արմատավորելու գործընթացները:
Գլոբալացման հետևանքով մարդկանց համար հասանելի են դառնում այլ մշակույթներ, առավել լավ են ծանոթանում մյուս ազգերի ավանդույթներին, ինչը հանդուրժողականության մշակույթը զարգացնելու համար արդյունավետ ուղիներից մեկն է:
Թեպետ հակառակորդներն ասում են, որ չնայած նոր հնարավորություններին և արտասահմանյան շուկաների հասանելիությանը, գլոբալացումը, միևնույն է, չկարողացավ մերձեցնել երկրների զարգացման մակարդակները և արմատախիլ անել այն անդունդը, որն առ այսօր առկա է զարգացած և զարգացող երկրների միջև: Հակագլոբալիստների կարծիքով՝ ընդհանուր շուկաներն ու գլոբալ տնտեսական գործընթացները կրկին գործում են հօգուտ հարուստների և կառավարող դասի, իսկ ցածր խավը առաջվա նման կրկին ստիպված է պայքարել գոյության համար:
Կան նաև այնպիսիք, որոնց կարծիքով, երկրների և տարածաշրջանների մերձեցումը վատ կանդրադառնա ավանդույթների և ազգերի ինքնակայության վրա: Գրեթե բոլոր երկրներում նույն ճարտարապետությունն է, նույն ֆիլմերն են դիտում, նույն երգերն են լսում, նույն սննդամթերքն են համտեսում: Իսկ դա հատկապես զայրացնում է ազգայնականորեն տրամադրված մարդկանց: Թեև կան նաև այնպիսիք, որոնց կարծիքով, նշված ֆենոմենը (երևույթ) բացասական է այլ առումով՝ ճանապարհորդությունն արդեն ոչ այնքան հետաքրքիր է, ինչպես մի քանի տասնյակ տարի առաջ, բացի բացառություններից փաստացիորեն, բոլոր երկրներում առօրյա կյանքը, հագուստը, տրանսպորտը և սնունդը չափազանց նման են:
Անշուշտ, այն կոմպլեքսային (միասնական, ամբողջական) երևույթը, ինչպիսին գլոբալացումն է, միանշանակորեն չի կարող լինել դրական կամ բացասական բոլոր երկրների կամ մարդկանց համար: Գլոբալացումը առաջարկում է հնարավորություններ, որոնց դրական կամ բացասական կիրառումը կրկին առանձին պետությունների և անհատների գործն է: Նշյալի հետ կապված բերենք մի հասարակ օրինակ. փաստացիորեն ոչ ոք չի ժխտում, որ համացանցի զարգացումը դրական երևույթ է, թեև հենց համացանցի զարգացումն է բացել նոր «հնարավորություններ» հանցավոր աշխարհի և ահաբեկչության համար: Սակայն փաստ է, որ ոչ մի ժողովրդավարական պետության մտքով անգամ չի անցել արգելել համացանցը: