Գլուխ 4, Դաս 40

Անձնային զարգացում

Անձնային զարգացումը գործընթաց է, որն ընթանում է ողջ կյանքի ընթացքում: Այն մարդուն սեփական հմտությունները գնահատելու, նպատակներ նախանշելու և սեփական կարողություններն առավելագույնս դրսևորելու հնարավորություն է ընձեռում:

 Ինչո՞ւ է կարևոր անձնային զարգացումը: Անձնային զարգացման հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ  կարծիքներ, դրանցից մեկն է Աբրահամ Մասլոուի ինքնորոշման գործընթացը:  

Ինքնորոշում

Աբրահամ Մասլոուի բուրգի համաձայն յուրաքանչյուր անձ ունի իր՝ անձնավորության մեջ «ներկառուցված» պահանջմունքների և անհրաժեշտությունների թվարկացանկը, որն ի հայտ է գալիս հենց ինքնորոշման գործընթացում:  Անհրաժեշտությունների արեալը, որն ընդգրկում է Մասլոուի բուրգը, ներկայացված է աստիճանների տեսքով, քանզի մինչև չբավարարվի դրանցից մեկը, մարդ չի կարող անցնել  հաջորդ փուլ:  Դրանց նշանակությունը տրված է ոչ թե կյանքի կոնկրետ մեկ փուլի, այլ ողջ  կյանքի տևողության համար: Չնայած սրա, մարդու ձգտումներն ու մոտիվացիան բուրգի վրա ներկայացված անհրաժեշտությունների  նկատմամբ հնարավոր է ժամանակ առ ժամանակ ենթարկվեն փոփոխության,  շրջակա միջավայրի պայմաններից ելնելով: 

Մասլոուի բուրգը բաղկացած է  5 հիմնական աստիճաններից.

მასლოუ სომ

Թեպետ գոյություն ունի բուրգի ավելի ծավալուն  տարբերակ, որը  ցանկալի  է քննարկել մանրամասնորեն:

Հիերարխիայի առաջին աստիճանը այն հիմնական  ֆիզիոլոգիական պահանջմունքներ են, ինչպիսիք են՝ սնունդը, ըմպելիքը, քունը, սեռական հարաբերությունները, անձնական հիգիենան և այլն, այսինքն կյանքի համար պարտադիր անհրաժեշտություններ:

 Ֆիզիոլոգիական պահանջմունքներին հաջորդում է անվտանգության և ապահովության անհրաժեշտությունը, ինչպես ֆիզիկական և էմոցիոնալ, այնպես էլ տնտեսական տեսանկյունից:

 Բուրգի երրորդ աստիճանը տարրական պահանջմունքներից, գոհունակության զգացումից անցնում է սիրո և պատկանելության զգացումներին:    

 Չորրորդ աստիճանը ուղղված է ինքնագնահատմանն ու մոտիվացիային: Այս աստիճանը ամենից շատ է համապատասխանում «ինքնամոտիվացիայի» գաղափարին:

 Բուրգի հինգերորդ աստիճանում հանդիպում ենք ըմբռնման  անհրաժեշտությանը, ինչն իր մեջ այնպիսի վերացական հասկացություններ է ենթադրում, ինչպիսիք են՝ հետաքրքրասիրությունը, պատճառի որոնումը և հարցը խորապես ըմբռնելու ցանկությունը:

 Վեցերորդ աստիճանը կապված է գեղագիտության հետ: Մարդուն անհրաժեշտ է գեղեցկություն, համաչափություն, հետևողականություն վիզուալ  առումով: 

 Մասլոուի հիերարխիկ բուրգի վերջին աստիճանը  ինքնորոշման փուլն է, որը ենթադրում է մարդու կարողությունների առավելագույնի դրսևորում և իրականացում:

 Ըստ Մասլոուի, յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է, որ  իրեն զգա անկախ և իրավասու անհատ: Բացի այդ նա գտնում է, որ  ցանկացած անձ ունի  աճ-զարգանալու սահման: Մի խոսքով, ճանաչված հոգեբանի կարծիքով, ինքնորոշման համար հարկավոր է ընմբռնել սեփական զգացմունքները, ապրել լի կյանքով և առավելագույնս կենտրոնանալ ներքին ձայնի վրա: Միաժամանակ նա գտնում էր, որ  հիերարխիան ամրագրված չէ և կոնկրետ անձին ուսումնասիրելու համար թույլատրելի էր միայն իրեն անհրաժեշտ մոտեցումը:  

 

Անձնային զարգացման համար անհրաժեշտ քայլերը

1. Անձնային տեսակետի ձևավորումը

Անձնային տեսակետի ձևավորումը, այսինքն կոնկրետ նպատակ նախանշելը, թե որտեղ ես ցանկանում լինել մի քանի ամիս կամ տարի հետո և ինչու, անձնային զարգացման կենսապես կարևոր մասն է: 

2. Անձնային զարգացման պլանավորում

 Երբ որոշես, թե որտեղ ես ցանկանում լինել, կարող ես մտածել արդեն այն մասին, թե ինչպես պետք է հասնես նախանշված նպատակիդ:  Պարտադիր չէ գրառել անձնային զարգացման պլանը, թեև վերջինս ավելի իրական կդարձնի պլանավորման գործընթացը:   Պլանը կարող է ներառել նպատակներ և ենթանպատակներ, այսինքն այն կարճ, ռեալ քայլերը, որոնք անհրաժեշտ են գլխավոր նպատակին հասնելու համար: Լավ կլինի, եթե նախանշված խնդիրները քննարկես նաև ժամանակի կտրվածքում, օրինակ՝ որքա՞ն ժամանակ է հարկավոր կոնկրետ ենթանպատակին հասնելու համար:

3. Անձնային զարգացման  առաջընթացի հաշվառումը

Հաշվառում վարելը ձեր առաջընթացը տեսնելու  հիանալի գաղափար է:  Հանգուցային հարցերի գրառմամբ և վերահսկողությամբ մարդկանց մեծամասնությունն ավելի հեշտ է կենտրոնանում կարևորագույնի վրա, հնարավորություն ստեղծվելուն պես սկսում է գործել և  համապատասխանաբար ավելի արագ է  հասնում  հաջողության: Հաշվառված առաջընթացը մոտիվացիայի լավագույն միջոցն է: Այն տալիս է լավագույն հմտությունները զարգացնելու նպատակով առաջ քայլելու եռանդ:

 

Մոտիվացիա և ինքնամոտիվացիա

Ի՞նչ է մոտիվացիան:

Մոտիվացիան մղում է դեպի նպատակի իրականացում, մեզ ավելի լավ ենք զգում և ընդհանուր առմամբ, բարելավվում է կյանքի որակը: 

Մոտիվացիայի ձևավորումն ու  անհրաժեշտությունների հայտնագործումը հնարավոր է անփոխարինելի օգնություն հանդիսանա կյանքի ցանկացած փուլի համար:

Երբեմն այնպես է լինում, որ ձեր մոտիվացիան թաքնված է ձեր իսկ գիտակցությունից, երբեմն այն փոփոխվում է ժամ առ ժամ, երբեմն օրեցօր և այսպես տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում: Այստեղից ելնելով, ձեր անհրաժեշտությունները, պահանջմունքները և նպատակները փոփոխվում և զարգանում են: 

Մենք կարող ենք առանձնացնել երկու տեսակի մոտիվացիա՝ հոգևոր և նյութական: 

Հոգևոր մոտիվացիայի հիմքում սերն է, այսինքն մենք սիրում ենք, ցանկանում ենք և մեզ հաճույք է պատճառում այս կամ այն աշխատանքը, որին ծառայում ենք:

Նյութական է մոտիվացիան, երբ մենք  որևէ աշխատանք ենք կատարում  մրցանակի, լավ թվանշանի, ազդեցության կամ գումարի ակնկալիքով: Այս դեպքում մեր շարժիչ մոտիվացիան անհրաժեշտությունն է  և ոչ թե ցանկությունը:  

Անհատներն ունեն միմյանցից տարբերվող մոտիվացիայի իրեր, ժամանակահատվածներ և անհրաժեշտություններ: Հնարավոր է այն ինչ մեզ համար համարվում է հոգևոր մոտիվացիա, մեկ այլ անձի համար լինի նյութական և ընդհակառակը: Այստեղից ելնելով ամեն ինչ անհատական է, թեև մարդկանց մեծամասնությանը ողջ կյանքի ընթացքում առաջնորդում է այս երկու վերոնշյալ մոտիվացիաների համադրությունը: 

 

Ինքնամոտիվացիայի համար անհրաժեշտ հմտությունները.

Նախանշել  բարձր, սակայն իրատեսական նպատակներ:

Դիմել կշռադատված ռիսկի:  

Փնտրել խորհրդատու, որը կմատնանշի խնդրահարույց հարցերը:

Անընդհատ փնտրել նոր հնարավորություններ:

Սկսած գործը մինչև վերջ տանելու ունակություն, չնայած ուղեկցող դժվարություններին: 

Վերջապես, սույն աշխատանքը ջուրը չգցելու և մոտիվացիան երբեք չկորցնելու նպատակով, հարկավոր է նախատեսել հետևյալ խորհուրդները.

1. Անընդհատ ձեռք բերել գիտելիքներ- տեղեկությունների և նորությունների մշտական ձեռքբերումը նպաստում է բանականությանը՝ երբեք չթուլանալ և պահպանել հետաքրքրասիրությունը:  

2. Գտնվել խանդավառությամբ լի մարդկանց շրջապատում- սա նրանց ավյունը կիսելու և գործին բացասապես երբեք չնայելու լավագույն միջոցն է: 

3. Անհաջողության դեպքում պահպանեք դրական տրամադրություն, ընդունեք անհաջողությունը, որպես մարտահրավեր, որը հաղթահարելու արդյունքում կդառնաք էլ ավելի հզոր – հոգ տարեք իրավիճակից ելք գտնելու համար, մի հանձնվեք հանգամանքներին: 

4. Վերլուծեք ձեր ուժեղ և թույլ կողմերը- իմացեք և ընդունեք ձեր թուլությունները, դուք պարտավոր չեք լինել իդեալական: Նման մոտեցումը կօգնի նույնիսկ թուլությունը դարձնել ընկեր և ապագայում վերածել այն ռեսուրսի: Ինչ վերաբերում է ուժեղ կողմերին  հիմնվեք  դրանց վրա, որպես գլխավոր անձնական ռեսուրսի:

5. Կատարեք: - Լավ կշռադատեք ռիսկերը, չշտապեք, հանգիստ և առանց հուզվելու հետևեք ձեր նախանշված նպատակին:

6. Օգնեք և օգնություն ընդունեք – երբեք մի՛ քաշվեք օգնություն  խնդրելուց: Միֆ է, որ իբր թույլերն են խնդրում օգնություն: Որոշակի անձնային ուժ է հարկավոր ընդունելու համար այն , որ ինչ-որ բան չգիտես, ինչ-որ բան չես կարող անել, օգնություն խնդրելը մարդու առաջ դրված համարձակ քայլն է: Երբեք չմերժեք մարդկանց ձեռք մեկնելու գործում, եթե ունեք դրա ռեսուրսը: Ինքնաիրականացված մարդկանց նայելով  ձեր մոտ կառաջանա համանմանին հասնելու ցանկություն:      

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ