Գլուխ 4, Դաս 42

Առողջապահության հասանելիությունը, օրենքն ու առկա փորձը

Առողջությու

Անձի առողջությունը մարդու բարեկեցության և արժանավորության կարևոր բաղադրիչ տարրն է: Ընդհանուր նկատառումներով, պետության վրա այս տեսանկյունից որոշակի պատասխանատվություն է ընկած: Այն պարտավոր է ստեղծել մարդու առողջությունը պահպանող և բարելավող հիմնական պայմաններ:

Վրաստանի Սահմանադրություն

Հոդված 28. Առողջապահության  իրավունքը 

1. Քաղաքացու իրավունքն առողջապահության հասանելի և որակյալ սպասարկման վերաբերյալ երաշխավորված  է օրենքով:

2. Պետությունը վերահսկում է առողջության պահպանման բոլոր հաստատությունները և բժշկական սպասարկման որակը, կարգավորում դեղագործական արտադրությունը և դեղագործական արտադրանքի շրջանառությունը:

Վրաստանի օրենսդրությունն առողջապահության ոլորտում կազմված է Վրաստանի Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից, տարբեր օրենքներից, օրենսդրական և ենթաօրենսդրական  նորմատիվ իրավական ակտերից:

Պետական իշխանության մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև հարաբերությունները քաղաքացիների առողջապահության ոլորտում կարգավորում է «Առողջապահության մասին»  Վրաստանի օրենքը  և «Պացիենտի իրավունքների մասին» Վրաստանի օրենքը: 

Անչափահաս պացիենտի իրավունքները

Անչափահասի համար բժշկական սպասարկման տրամադրումն իրականացվում է բուժծրագրերի միջոցով: 

Անչափահաս պացիենտի ծնողը կամ օրինական ներկայացուցիչն իրավունք ունի բուժող բժշկից ստանալ համապարփակ, օբյեկտիվ, ժամանակին և մատչելի տեղեկատվություն անչափահասի առողջության վերաբերյալ: 

Թեև, գոյություն ունեն առանձնահատուկ դեպքեր, երբ օրենքի համաձայն ծնողին կամ օրինական ներկայացուցչին չի տրամադրվում վերոնշյալ տեղեկատվությունը, եթե Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով գործունակ համարվող անչափահաս պացիենտը դեմ է նման տեղեկատվության տրամադրմանը:

Եթե 14-ից 18 տարեկան անչափահաս պացիենտը դիմել է բժշկի` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության, թմրակախվածության, բեղմնականխման ոչ վիրահատական մեթոդների մասին խորհրդատվություն ստանալու կամ հղիությունն արհեստականորեն դադարեցնելու նպատակով և բժիշկը կամ բժշկական սպասարկում իրականացնողը գտնում է, որ նա  ճիշտ է գնահատում իր առողջական վիճակը, ապա նման դեպքում անչափահասն իրավունք ունի պահանջել, որպեսզի  այդ տեղեկատվությունը չտրամադրվի ծնողին կամ օրինական ներկայացուցչին:

Նույն կարգը գործում է, եթե 14-18 տարեկան անչափահաս պացիենտը բժշկի է դիմել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ախտորոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ն ախտորոշելիս հաստատվել է դրական արդյունք: 14-18 տարեկան անչափահաս պացիենտի ծնողին կամ օրինական ներկայացուցչին այդ տեղեկատվությունը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե առկա է  անչափահաս պացիենտի տեղեկացված համաձայնությունը,  և/կամ պացիենտը հրաժարվում է համապատասխան բուժում ստանալուց ու Վրաստանի օրենսդրությամբ չի համարվում գործունակ:

Բացի վերը նշվածներից, 16 տարեկանը չբոլորած անչափահաս պացիենտին բժշկական սպասարկում է ցուցաբերվում  միայն ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, թեև բժշկական սպասարկում ցուցաբերելու մասին որոշում կայացնելիս անհրաժեշտ է հիվանդի մասնակցությունը՝  նրա տարիքի և մտավոր զարգացման նախատեսմամբ: 

16 տարեկանից բարձր անչափահաս պացիենտը, ով, բժշկական սպասարկում իրականացնողի  կարծիքով, ճիշտէ գնահատումիր առողջական վիճակը, իրավունք ունի տեղեկացված համաձայնությունտալ  կամ հրաժարվել բժշկական օգնությունից: Հիվանդի այդորոշման մասին տեղեկացվում է նրա  հարազատըկամ օրինական ներկայացուցիչը:

Այս նույն օրենքի համաձայն, անչափահաս պացիենտը իրավունք ունի ստանալ տեղեկություն  իր առողջական վիճակի և բուժման վերաբերյալ: Տրամադրած տեղեկատվությունը պետք է համապատասխանի նրա տարիքին և մտավոր զարգացման մակարդակին:

Վրաստանի  հանրային առողջապահության հիմնադրամն առաջարկում է թեժ գիծ երեխաների և երիտասարդների համար: Օգնություն հնարավոր է ստանալ ինչպես հեռախոսով՝ երեխաների օգնության հեռախոսագիծ 116 111,այնպես և առցանց: Հարկ է նշել, որ զանգերին պատասխանում են հմուտ մասնագետներ, որոնց կարելի է վստահել: Նրանք ձեզ կլսեն, չեն դատապարտի, կօգնեն կարգավորել խնդիրները: Զրույցի բովանդակությունը գաղտնի է:         

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը

ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունն է, որը ստեղծվել է 1948 թվականին:Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է: Այն միավորում է 198 պետություն, այդ թվում նաև Վրաստանը: Կազմակերպության նպատակն է ժողովուրդներին  հասցնել առողջապահության բարձր մակարդակի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի սահմանափակվում տարբեր հիվանդությունների դեմ պայքարով, այն նաև տարբեր սոցիալական խնդիրներ է լուծում միջազգային մասշտաբով  և հետևողականորեն հրապարակում  բազմատեսակ  վիճակագրական տեղեկություններ (օրինակ՝ ծնելիության, համաճարակի, վնասվածքների համակարգի (տրավմատիզմ) և տարբեր հիվանդությունների  մասին):   

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական ռազմավարությունները

 

  1. Առողջապահության հետ կապված.
  • Մայրերի և երեխաների առողջապահությունը, ներառյալ ընտանիքի պլանավորումը:
  • Հիմնական վարակիչ հիվանդությունների իմունիզացիա:
  • Համատարած հիվանդությունների և վնասվածքների պատշաճ բուժում:
  • Հիմնական  դեղորայքների ապահովում:  

 

  1. Առողջության  հիմնարար պայմանների հետ կապված.
  • Առողջապահության խնդիրների, դրանց կանխարգելման և վերահսկողության մեթոդների ուսուցում:
  • Սննդամթերքի ապահովում և համապատասխան սննդի օժանդակում/կարգավորում: 
  • Խմելու անվտանգ ջրի մատակարարում և հիմնական սանիտարական պայմաններ:
Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ