Վերարտադրողական առողջությունը մարդու կենսական գործընթացն է, որը կապված է լիարժեք ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության հետ, ինչը ենթադրում է, որ մարդիկ կարող են ունենալ բավարար և անվտանգ սեռական կյանք և երեխաներ ունենալու թիվըորոշելու տեղեկացված ու ազատ ընտրության իրավունք:
Վերարտադրողական առողջությունը պահպանելու համար մարդկանց հարկավոր է ճշգրիտ և իրազեկտեղեկատվություն`անվտանգ, արդյունավետ և մատչելի կոնտրացեպցիայի (բեղմնականխման) վերաբերյալ:
Վերարտադրողական առողջությունը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են մորև երեխայիառողջությունը, հղիությունը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելումը, ընտանիքի պլանավորումը, բեղմնականխիչ ժամանակակից մեթոդների հասանելիությունը, անվտանգ սեքսը (սեռական կյանք)և անվտանգ աբորտը (հղիության անվտանգ ընդհատում), վերարտադրողական համակարգի ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելումը, սքրինինգը (բուժզննում)և այլն:
Վերոնշյալից ելնելով՝ակնհայտ է, որ վերատադրողականությունըշատ կարևոր տեղ է գրավում մարդու կյանքում, չնայած հատկանշական է, որ այններառում է ոչ միայն առողջության, այլնաև իրավական հարցեր:
Յուրաքանչյուր ոք,առանց որևէ ճնշման, հարկադրանքի կամ խտրականությանիրավունք ունի կայացնել որոշում իր սեռական և վերարտադրողական վարքի վերաբերյալ:
Կիննունի տեղեկացվածընտրություն իրականացնելու և ինքնուրույն որոշում կայացնելուիրավունք, թե երբ էցանկանում մայրանալ, քանի երեխա է ուզում ունենալ, ինչպես նաև իրավունք ունի խուսափել չնախատեսված և անցանկալի հղիություններից: Նրա համար հասանելի պետք է լինեն այն ծառայությունները, որոնք օգնում են հղիության, ապահով ծննդաբերության և առողջ երեխաունենալու հարցում:
Հենց այս ազատ ընտրությունը, ինքնուրույն և մտածված որոշումն է համարվում մարդու վերարտադրողական իրավունք:
Վրաստանումառկա ենմի շարքկազմակերպություններ, որոնք ակտիվորեն գործումեն սեռական եւ վերարտադրողական առողջության ևիրավունքներիոլորտում, ապահովում սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների հետ կապված տեղեկություններն ու ծառայություններիմատչելիությունը, նպաստում սեռական եւ վերարտադրողական առողջության և իրավունքների մասին ֆորմալ ևոչ ֆորմալ կրթությանը:
Ինչպեստեղեկացաք նախորդ դասից, 14-18 տարեկան անչափահասն իրավունք ունի ինքնուրույն դիմել բժշկի՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության բուժման, բեղմնականխիչ ոչ վիրահատականմիջոցներիվերաբերյալ խորհրդատվություն ստանալու կամ հղիությունն արհեստականորեն դադարեցնելու նպատակով:
Նման ծառայության անհրաժեշտության դեպքում հնարավոր է ստանալ առցանց, լիովին անվճար խորհրդատվություն: ( առցանց խորհրդատվության հղում )
Ի՞նչ է կոնտրացեպցիան (բեղմնականխում)
Բեղմնականխումը անցանկալի հղիութունից պաշտպանությունն1 է, որի մասին չպետք է հոգա միայն կինը, դա երկու զուգընկերների պարտականությունն է:
Յուրաքանչյուր ոք,ունի տեղեկատվություն ստանալու, բեղմնականխիչ ձեռքբերելուևկիրառելուիրավունք: Անհրաժեշտ է, որ անձն իմանա, թե բեղմնականխիչ ինչմիջոցներ գոյություն ունեն, որպեսզի ընտրիիր համար ընդունելի միջոց(ներ)ը: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվբեղմնականիչմիջոցներ, չնայած դրանց ընտրությունըՎրաստանում սահմանափակէ:
Բոլոր մարդիկ տարբեր են, ուստի յուրաքանչյուր մարդ անձամբ պետք է ընտրի բեղմնականխիչ միջոցը, քանզի այն, ինչ հարմար և ընդունելի է մեկի համար, անարդյունվետ կարող է լինել/չլինել մյուսի համար:
Բեղմնականխման տեսակները
Կենսաբանական. Օրացուցային բեղմնականխման միջոց
Պատնեշային. պահպանակ
Քիմիական. սպունգ, սերմնասպաններ պարունակող մոմիկներ
Հորմոնալ.բեղմնականխիչ հաբեր
Ներարգանդային. ներարգանդային պարույր
Նախքան բեղմնականխիչ միջոց ընտրելը ցանկալի է, որ երիտասարդը՝
- Հետազոտման նպատակով դիմի բժշկի ,
- Օգտագործի անանուն և անվճար խորհրդատվության ծառայություն,
- Մասնագետի հետ ընտրի բեղմնականխման ձևը,
- Ուսումնասիրի, թե որքանով է ընդունելի իր համար հորմոնալ բեղմնականխման միջոցի կիրառումը:
Այս ամենի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով «Ամեն ինչ քո մասին» վեբկայք: