Սոցիալական խնդիրն այն գործընթացն է, որի զարգացման ընթացքում ծագած պայմաններն ու երևույթները ներգործում են որոշակի խմբերի կամ ամբողջ հասարակության կյանքի վրա (օր.՝ աղքատությունը, բռնությունը, թմրակախվածությունը, վարակիչ հիվանդությունները, շրջակա միջավայրի աղտոտումը) և հասարակության կամ նրա որոշ հատվածներում անհրաժեշտ են համարում փոփոխության ենթարկել դրանք, ինչը մտահոգում է հասարակությանը:
Ամերիկացի սոցիոլոգ Հերբերտ Բլումերը (Herbert Blumer) մշակել է սոցիալական խնդրի ծագման և դրա դեմ պայքարի հնգաստիճան մոդել.
- Սոցիալական խնդրի ծագումն ըմբռնել, գիտակցել և մատնանշել հասաարակության մեջ,
- Հասարակական ճանաչումը (լեգիտիմություն) որպես սոցիալական խնդիր,
- Լայն շրջանակներում հնարավոր գործողությունների ռազմավարության քննարկում բանավեճերի միջոցով,
- Խնդիրների լուծման նպատակով գործողությունների ծրագրի մշակում,
- Գործողությունների ծրագրի իրականացում:
Աղքատություն
Աղքատությունը համաշխարհային խնդիր է, որի մասշտաբներն անընդհատ աճում են: Այսօր այս խնդիրը վերաբերում է միլիոնավոր մարդկանց: Յուրաքանչյուր երկրում գոյություն ունի նվազագույն չափորոշիչ, որից ցածր գտնվող մարդիկ դասվում են «աղքատների» խմբին: Երբ անձի կամ ընտանիքի եկամուտը ցածր է որոշակի մակարդակից՝ նորմալ ապրուստի չափորոշիչների համար պահանջվող նվազագույնից, ապա այդ անձը կամ ընտանիքը համարվում է աղքատ:
Աղքատության դեմ պայքարը Վրաստանում
Երկրում աղքատության մակարդակի նվազեցմանն ու բնակչության սոցիալական պաշտպանության բարելավմանն ուղղված միջոցառումների նպատակաուղղված կերպով պլանավորման և իրականացման նպատակով ստեղծվել է սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազա և հաստատվել այն կազմելու կարգը:
Տվյալների բազա գրանցվելու համար կարող են դիմել այն ընտանիքները, որոնց կարծիքով, սոցիալ-տնտեսական պայմանների համաձայն,իրենք գտնվում ենսոցիալապես անապահով վիճակում, ունեն օգնության կարիք և կարող են դառնալնպաստառու:
Սոցիալական օգնությունը ցանկացած տեսակի նյութականև ոչ նյութական գույքային բարիք է,որն ուղղված է աղքատությանսահմանագծից ցածր գտնվող անձանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավմանը:
Համատարած ծայրահեղ չքավորություննաշխարհի ցանկացած երկրում խանգարում է մարդկանցլիարժեք և արդյունավետ կերպով օգտվելհատկապես տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից:
Հատկանշական է, որ աղքատության հետևանքով առողջապահության, կրթության, հավասարության, ապաստանի և այլ անհրաժեշտ պայմանների բացակայությունըխափանում է նաև քաղաքացիական և քաղաքական իրավունքներից օգտվելուգործընթացը:
Գործազրկություն
Գործազրկությունը և աշխատանքային վատ պայմանները խոչընդոտումեն մարդու բարեկեցությանը, առողջությանը և հասարակության մեջ արժանավայելինետգրամանը: Գործազրկություննաղքատություն առաջացնող պատճառներից մեկն է: Աշխատանքային իրավունքը,ինչպեսսոցիալական և տնտեսական իրավունքներից մեկը, երաշխավորված է միջազգային փաստաթղթերով և Վրաստանի Սահմանադրությամբ: Աշխատանքի իրավունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի գոյությունը պահպանել իր ընտրած կամ համաձայնեցրած աշխատանքով:
2019 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Աշխատանքի անվտանգության մասին» Օրգանական օրենքը, որի նպատակն է սահմանել այն հիմնական պահանջների և կանխարգելիչ միջոցառումների ընդհանուր սկզբունքները, որոնք կապված են աշխատավայրում աշխատանքի անվտանգության հարցերի, առկա և կանխատեսվող վտանգների, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդություններից խուսափելու, աշխատողների ուսուցման, վերապատրաստման, նրանց տեղեկատվություն ու խորհրդատվություն տրամադրելու և աշխատանքի անվտանգության ու առողջապահության հարցերում աշխատողների հավասար մասնակցության հետ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ
(ՄԻԱՎ/ՁԻԱՀ–Մարդու/ձեռքբերովիիմունային անբավարարության վիրուսով պայմանավորված վարակիչ հիվանդություն)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով համաճարակի սկիզբ առնելուց առ այսօր աշխարհում ՁԻԱՀ-ից մահացել է ավելի քան 32 միլիոն մարդ, իսկ 2018թվականին`770,000 մարդ: Նույն տարվա վերջին տվյալների համաձայն՝աշխարհում ՁԻԱՀ-ի վիրուսով վարակվել է 37.9 միլիոն մարդ, այստեղից 1,7 միլիոնը՝ 2018 թվականին:
ՁԻԱՀ-ի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է 1989 թվականին: Վրաստանը պատկանում է ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ցածր տարածվածություն ունեցող երկրների շարքին:
2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 1989 թվականից ինֆեկցիոն ախտաբանության, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գիտագործնականկենտրոնում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 8028 դեպք, որից 6023-ը տղամարդիկ են, իսկ 2005-ը`կին: Հիվանդների մեծմասը 29-ից 40 տարեկան են: ՁԻԱՀ է ախտորոշվել 4197 մարդու մոտ, այստեղից 1626-ը մահացել է: 2019 թվականին բացահայտվել է 594 նոր դեպք:
Քանի որ ՄԻԱՎ վարակըչունիբնորոշ կլինիկական նշաններ,այն ախտորոշելու համար որոշիչ նշանակություն ունեն լաբորատոր հետազոտությունները:Անհրաժեշտ է անցկացնել հետազոտություններ, հատկապես ռիսկային պահվածքի դեպքերում:
Գոյություն ունի ՄԻԱՎ-ի փոխանցման երեք եղանակ.
1. Արյան փոխներարկմանև այլ ինվազիվ (վնասվածքային) միջամտությունների ժամանակօգտագործելով ոչ ստերիլ աղտոտված բժշկական պարագաներ: Առավել հաճախ հիվանդությունը փոխանցվում է թմրադեղերի ներարկման ժամանակ ՄԻԱՎ-ով վարակված արյամբ աղտոտված ներարկիչներիև ասեղների միջոցով:
2. ՄԻԱՎ-ով վարակված անձի հետ չպաշտպանված սեռական հարաբերության (առանց պահպանակի) ժամանակ:
3. Վարակված մորից երեխային հղիության ժամանակ, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու արդյունքում:
Տուբերկուլյոզ (թոքախտ)
Տուբերկուլյոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը ուշացված և սխալ բուժման հետևանքով հանգեցնում է մահվան: Տուբերկուլյոզը հիմնականում ախտահարում է թոքերը, սակայն կարող է վնասել մյուս օրգանները ևս:
Տուբերկուլյոզը գլոբալ առողջության լուրջ խնդիրէ համարվում: ՄԻԱՎ-ից հետո այն վարակիչ գործակալիմիջոցով առաջացածամենամեծ մարդասպանն էաշխարհում:
Աշխարհում տուբերկուլյոզով ամեն տարիհիվանդանումէ մոտ 9 միլիոն մարդ, որից մոտ 2 միլիոնըմահանում է:
Ինչպե՞ս է տարածվում տուբերկուլյոզը:
Տուբերկուլյոզի հարուցիչն է,այսպես կոչված, «Կոխի ցուպիկը», որը 1882թվականին հայտնաբերել է գերմանացիմանրէաբան ՌոբերտԿոխը:Մեծ մասամբտուբերկուլյոզը տարածվում է օդակաթիլային ճանապարհով թոքային տուբերկուլյոզով հիվանդանձից: Վարակի հիմնական աղբյուրը տուբերկուլյոզիմիկրոբակտերիաներպարունակող հիվանդի թքամաղձնէ, որը փոքր քանակով արտազատվում է հազի, փռշտոցիկամ խոսելուժամանակ և,օդի հետ ներթափանցելովառողջ մարդու թոքեր,հարուցումդրանց հիվանդությունը: Տուբերկուլյոզի մոկոբակտերիան առաջացնումէթոքային հյուսվածքիքայքայում, ինչը բուժում չստացող անձի համար կարող է դառնալ լուրջ հիվանդության կամ մահվանպատճառ: Եթե մարդը համապատասխանուշադրություն չի դարձնում ընդհանուր թուլությանը, ապա հիվանդությունն ընթանում է գաղտնի և հիվանդը բժշկական հաստատությունէ դիմում ուշացումով, երբ բուժումն արդենավելիշատ ժամանակու ջանքերէ պահանջում, և ամենակարևորը՝ կարող է լինել անարդյունավետ: Տուբերկուլյոզիվարակիչ տեսակով հիվանդ անձը (եթե չի ստանում համապատասխան բուժում) մեկ տարվա ընթացքում կարող է վարակել 10-15 առողջ մարդու: Ռիսկի են ենթարկվում հատկապես հիվանդի ընտանիքի անդամները և նրա հետ սերտ կապ ունեցող անձինք:
Տուբերկուլյոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որիբուժումը բավականերկարէ տևումև պահանջում բժշկի բոլորնշանակումների ու խորհուրդների պարտադիր իրագործում:
Ի՞նչ է իմունիզացիանև ի՞նչ հիվանդություններից է այն պաշտպանում
Մեր միջավայրում բնակվում ենբազմաթիվ տարբեր միկրոօրգանիզմներ: Դրանք ամենուր են՝ օդում, հողում, ջրում, սննդում, կենդանիներում: Որոշ առումներով միկրոօրգանիզմները հարուցում են վարակիչ հիվանդություններ: Նմանհիվանդություններից մի քանիսի կանխարգելմանլավագույն միջոցը իմունիզացիան է: Քսաներորդ դարի հասարակական առողջության այն ձեռքբերումների տասնամյակում, որոնք փոխեցին մարդկությունը, իմունիզացիան առաջին տեղն է գրավում: Իմունիզացիան / պատվաստումը պաշտպանում է բնակչությունը կառավարելի վարակներից և դրանցից առաջ եկած առողջական վիճակի լուրջ խախտումներից:
Հնագույնժամանակներից ի վեր մարդկությունը փնտրում էր վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ուղիներ: XI դարում չինացիները սկսեցին իրականացնել անցյալի ամենավտանգավոր հիվանդություններից մեկի՝ բնական ծաղկիդեմ պատվաստումը: Թեևայդ մեթոդնայն ժամանակվա պայմաններում միշտ չէ որ արդարացնում էր և միաժամանակ հնարավոր վտանգ էր ներկայացնում: Մետաքսի ճանապարհի գործելու արդյունքում այն տարածվեց Բյուզանդական կայսրությունում, իսկ XVIII դարից նաև Եվրոպայում: 1796 թվականին Էդվարդ Ջեները ստեղծեց պատվաստանյութ ծաղկի դեմ, իսկ 1799-ին տեղի ունեցավ ծաղկի դեմ առաջին պատմական պատվաստումը:
Պատվաստման միջոցով կարող ենք պաշտպանվել այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ դիֆթերիան, տետանուսը, կապույտ հազը, հեպատիտ B-ն, պնևմոնիայի (թոքաբորբ) և մենինգիտի որոշ տեսակները, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, պոլիոմելիտը, ռոտավիրուսային լուծը, տուբերկուլյոզը, կատաղությունը, դեղին տենդը, տիֆը, ճապոնական էնցեֆալիտը, ջրծաղիկը, մարդու պապիլոմավիրուսը, մենինգոկոկային վարակը, հերպես զոստերը և այլն:
Վրաստանում 0-15 տարեկան երեխաների պատվաստումն իրականացվում է հանրային առողջության մասին օրենքի և կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն: Պետությունն ապահովում է պատվաստումներ 12 վարակի դեմ:
2017 թվականիցՎրաստանում սկսվել է մարդու պապիլոմավիրուսի դեմպատվաստումների աստիճանական արմատավորումը, ինչը հետագայում զգալիորեն կնվազեցնի և, հավանաբար, ամբողջությամբ կբացառիարգանդի վզիկի քաղցկեղը:
Հարկ է նշել, որ ծրագրային պատվաստանյութերը լիովին անվճար են սպառողիհամար, և այդ ծախսերը ամբողջությամբ հոգում էիմունիզացիայի պետական ծրագիրը:
Կատաղություն
Կատաղությունը սուր վարակիչ հիվանդություն է: Այն մարդկանց փոխանցվում է վարակված կենդանու խայթելու/կծելու հետևանքով: Վնասում է նյարդային համակարգը և, որպես կանոն, ավարտվում մահվան ելքով: Այնհայտնի էր դեռևս մեր թվարկությունիցառաջ:
Կենդանիների մոտ կատաղության կանխարգելիչ միջոցառումները ներառում են ինչպես ընտանի կենդանիների պարտադիր գրանցումն ուամենամյապատվաստումները, այնպես էլ անօթևան կենդանիների կատաղության վիրուսի կանխման նպատակով անվճար հակառաբիկ (կատաղություն) պատվաստման ծրագրերի իրականացում:
Կանխարգելիչ իմունիզացիայի կուրս են անցնում այն անձինք, ովքեր, ելնելով մասնագիտությունից,ռիսկի խումբեն համարվում (թափառող շներինվնասազերծելու ծառայության աշխատակիցներ, որսորդներ, անասնաբուժական ծառայության աշխատողներև այլն):Մարդկանց կամ կենդանիներինկծածշներին, կատուներինև մյուս կենդանիներին հետազոտելու համարանհապաղ հարկավոր է տեղափոխել անասնաբուժական բուժհաստատությունև 10 օր պահելկարանտինի մեջ՝հատուկ հսկողության ներքո: Եթեդիտարկման ընթացքումկենդանու մոտչի դրսևորվումհիվանդության ոչ մի ախտանիշ,և չի սատկում, ապա նա առողջ է:
Հարկավոր է անմիջապես դիմել բժշկի՝
ա) Կատաղած շան, կատաղությամբ հավանական հիվանդ կամ անհայտ կենդանու կծելու դեպքում:
բ) Ճանկռելու, մաշկը և լորձաթաղանթը թքոտելու դեպքում:
գ)Կատաղած շան կամ կատաղությամբ հիվանդ շան թքով աղտոտված առարկայով վնասվելու դեպքում:
դ) Եթե կծելու ժամանակ հագուստը վնասվել է ատամներով:
ե)Բարակ կամ գործած հագուստի վրայից կծելու դեպքում:
զ)Շփման ընթացքում առողջ կենդանու կծելու, թքոտելու կամ ճանկռելու դեպքում, եթե կենդանին 10 օր դիտարկելու ընթացքում սատկել կամ անհետացել է:
է)Վայրի կրծողների կծելու դեպքում: