Բոլոր նրանք, ովքեր ունեցել են սեռական ակտիվություն, հնարավոր է ունենան ՍՃՓՎ՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ:
Բոլոր մարդիկ կանգնած են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկի առջև՝ անկախ հարաբերություններից և ընտանեկան դրությունից, գենդերից և կողմնորոշումից, տարիքից և ռասայից: Եթե անձը ցանկանում է սեռական կապ հաստատել զուգընկերոջ հետ պետք է գիտենա, որ սեռական ճանապարհով փոխանցվող ռիսկը կարող է կրճատել 70-ից մինչև 90 %, ինչը կախված է վարակից և չափերից, որը ստանում է այդ ռիսկը կրճատելու նպատակով: Ռիսկը հնարավոր է նվազեցնել այնպիսի սեքսով, որի ընթացքում սեռական ճանապարհով փոխանցվող վարակը բաց չէ:
Բժշկական հետազոտություններով հաստատվել է, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկն այն սեքսի ժամանակ, երբ բոլորից հաճախ են փոխանցվում նման վարակները, հնարավոր է կրճատել կիրառելով հետևյալ մեթոդները՝ օգտագործել խոչընդոտներ (օրինակ. կոնդոմ), պարբերաբար ստուգվել և բուժել սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ընդհանուր առմամբ ընտրել առողջ ապրելակերպ, հարբած ժամանակ խուսափել սեռական հարաբերություններից, քանի որ հենց ոչ սթափ վիճակում է ավելանում պատահական և առանց խոչընդոտների կիրառման իրականացվող սեռական հարաբերությունների ռիսկը: Ունենալ առողջ հարաբերություններ և կրճատել սեռական զուգընկերների թվաքանակը: Այս կանոնները անվտանգ են անվանում ելնելով որոշակի պատճառներից՝ դրանք սեքսը դարձնում են ավելի (թեև ոչ լրիվությամբ) անվտանգ, կրճատում են ռիսկերը, թեև լիովին չեն վերացնում:
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները տարբերվում են ըստ լրջության: Դրանցից շատերը բավական անվնաս են, քանի որ ժամանակին տեղի է ունենում դրանց ախտորոշումն ու բուժումը, թեև կան այնպիսինները, որոնք կարող են ունենալ ճակատագրական ավարտ կամ լուրջ ազդեցություն գործել մարդու առողջության և կյանքի որակի վրա, եթե ժամանակին չդիմեն բժշկի:
Սկզբից սեռական ճանապարհով փոխանցվող վարակները հիշատակվում էին, որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, սակայն հետագայում տերմինը փոխվեց, ինչը պայմանավորված է հետևյալով՝ ինչ-որ մեկը կարող է վարակվել, սակայն երբեք չբացահայտել ախտանիշները կամ հիվանդությունը: Անշուշտ, նա միևնույն է կտարածի այդ վարակը, չնայած ախտանիշների բացակայությանը: Նոր տերմինն ընդգծում է նաև այն փաստը, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները հնարավոր է բուժել:
ՍՃՓՎ՝ հիմնական փաստեր
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակը այն դեպքն է, երբ ՍՃՓՎ ունեցողանձի հետհարաբերությունների մեջ մտնելիս բակտերիաներ, վիրուս կամ մակաբույծներ օրգանիզիմ ներթափանցելուց հետո զարգանում է վարակ: Դա կարող է տեղի ունենալ՝
Հեշտոցային (վագինալ), բերանային (օրալ)կամ հետանցքային (անալ)սեռական հարաբերությունների ընթացքում
Սեքս- խաղալիքների փոխանակմամբ
Մաշկից մաշկ շփումից (վերաբերում է միայն այն վարակին, ինչպիսին է հերպեսը և մարդու պապիլոմա վիրուսը):
Գոյություն ունեն մի քանի տեսակի սեռավարակներ.
Բակտերային (օրինակ՝ գոնորեա և քլամիդիա ) – բուժումը հնարավոր է դեղորայքով
Վիրուսային (օրինակ՝ հերպես և մարդու պապիլոմա վիրուս)- սրանց ապաքինումն անհնար է, սակայն տեղի է ունենում ախտանիշների բուժում:
Պաշտպանիչ միջոցներ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանվելու ամենակարևոր և արդյունավետ ճանապարհը պաշտպանական միջոցների մշտական և ճիշտ օգտագործումն է ցանկացած տեսակի սեռական հարաբերությունների դեպքում, ցանկացած զուգընկերոջ հետ: Պաշտպանված սեռական հարաբերությունների այլ մեթոդները իրականում ավելի պակաս են պաշտպանում մարդուն սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից: Պաշտպանվելու միջոցները նման են անվտանգության ամրագոտիների, որոնք կրում են վարելու ժամանակ, բարձիկի կամ սաղավարտի, որոնք օգտագործում են տարբեր մարզաձևերում. այս իրերը մեքենա վարելուց կամ խաղի ժամանակ օգնում են խուսափել վնասվածքներից: Պաշտպանվելու միջոցները նույնպես օգնում են խուսափել հիվանդությունից սեռական հարաբերությունների ընթացքում: Իդեալական է, եթե սեռական հարաբերությունների ժամանակ կիրառում են բոլոր միջոցները, թեև երբ գործը վերաբերում է սեքսուալ ակտիվ մարդկանց պաշտպանությանը, պաշտպանական միջոցները էլ ավելի կարևոր են դառնում:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ զուգընկերն արդեն վարակված է սեռական ճանապարհով փոխանցված հիվանդությամբ:
Եթե մարդ մտածում է , որ մենակ կարող է հաղթահարել սեռական ճանապարհով փոխանցված վարակը, պետք է գիտենա, որ դա այդպես չէ: ԱՄՆ-ում, 15-25 տարեկան գրեթե յուրաքանչյուր չորրորդ մարդ այդպես է իրեն զգում: Սեռական ճանապարհով փոխանցված վարակ ունենալ չի նշանակում լինել կեղտոտ, վատ կամ ինչ-որ մեկից պակաս, դա ուղղակի հիվանդություն է:
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մեծամասնությունը լիովին ապաքինվում է, եթե կրկնակի անգամ չի վարակվում: Խնդիրը նրանում է, որ բոլորը չեն անցնում թեստ, վարակված մարդկանց մեծամասնությունն անգամ տեղյակ չէ, որ վարակված է: Հաճախ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները չունեն արտահայտված ախտանիշներ: Անհրաժեշտ է, որ երկու զուգընկերն էլ պարբերաբար անցնեն թեստեր: Եթե սեռական ճանապարհով փոխանցվող վարակն ի հայտ է գալիս, անհապաղ հարկավոր է բուժվել և այդ մասին տեղեկացնել զուգընկերոջը, որպեսզի նա նույնպես բուժվի: Նախքան կրկին անգամ թեստ անցկացնելը ցանկալի է խուսափել սեռական հարաբերություններից, որպեսզի անձը համոզվի, որ ապաքինվել է:
Եթե մարդը վարակված է սեռական ճանապարհով փոխանցվող վարակով, որը հնարավոր է բուժել, թեև չի բուժվում (օրինակ՝ պապիլոմա վիրուս, հերպես կամ ՄԻԱՎ վարակ), այդ մասին պետք է տեղեկացնի զուգընկերոջը, ընդունի նշանակած դեղորայքը, պաշտպանվի սեռական հարաբերությունների ժամանակ և դիմի բժշկի առավել շատ տեղեկության համար, որպեսզի պաշտպանված լինեն և՛ ինքը, և՛ իր զուգընկերը: Եթե իրեն լավ չի զգում վարակի պատճառով, հարցնի բժշկին աջակցության խմբերի և այլ ռեսուրսների մասին, որտեղ հոգ կտանեն նրա հուզական առողջության մասին:
Խորհուրդ.
Ըստ կայք-էջերում կամ գրքերում ընթերցածի չզբաղվել ցանկալի չէ ինքնախտորոշմամբ: Եթե կարծում եք, որ վարակվել եք սեռական ճանապարհով փոխանցվող վարակով, ճշգրիտ ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի: