Գլուխ 4, Դաս 48

ԼԳԲՏ իրավունքներ և շարժումներ

Մարդու սեքսուալության (սեռականություն) բազմազան ձևեր կան: Երկրագնդի վրա ապրում են տարբեր սեռական կողմնորոշում (ում եմ սիրում) և գենդերային ինքնություն (ով եմ ես)  ունեցող  մարդիկ:

Գոյություն ունենհետերոսեքսուալ, լեսբուհի, գեյ,բիսեքսուալ (երկսեռական), տրանսգենդեր  և ինտերսեքսուալ  մարդիկ (ԼԳԲՏ(Ի):Թեպետ բազմաթիվ հանրություններում, հետերոսեքսուալությունը (տղամարդու և կնոջ միջև ռոմանտիկ և/կամ սեռական հարաբերություններ) անհիշատակ ժամանակներից  գերիշխող, իսկ մյուսներն անընդունելի ինքնություններ են եղել: Հետևաբար, ԼԳԲՏ(Ի)մարդկանց բազում դարերի ընթացքում, կանանց և գունավոր մաշկ ունեցող մարդկանց նման, հետապնդում և տարբեր կերպ ճնշում էին:

Այդ վերաբերմունքը սահմանվում էր հիմնականում կրոնական և մշակութային գործոնների ազդեցությամբ: Նախկինում հավատում և շատ հասարակություններում այսօր ևս, հավատում են, որ համասեռականությունը, բիսեքսուալությունը և տրանսգենդերականությունը մեղսագործություն է: Տարածված էր նաև տեսակետ, որ համասեռականությունը հիվանդություն և անբարոյական ու անբնական վիճակ է:  Այս ամենից ելնելով ԼԳԲՏ(Ի) մարդկանց  տարբեր դարաշրջաններում  և  տարբեր վայրերում սպանում, խոշտանգում, բռնանում և վտարում էին: Բազմաթիվ երկրներում, այդ թվում եվրոպական պետություններում ևս, համասեռականությունը պատժելի էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես տասնամյակներ շարունակ համասեռականությունը  հիվանսդություն էր համարում: Թեպետ, հասարակության տեսակետերը տարիների հետ մեկտեղ զգալիորեն փոփոխվում են, համապատասխանաբար փոփոխվում են նաև օրենքները:

Աշխարհում առանձնացնում են ԼԳԲՏ(Ի) իրավունքների զարգացման երեք փուլ՝ կրիմինալիզացիա (քրեականացում), պաշտպանություն և ճանաչում: 

Կրիմինալիզացիա (քրեականացում).Միևնույն սեռի մարդկանց (երկու կնոջ կամ երկու տղամարդու) միջև սեռական կապը դեռևս պատժելի է 68 երկրներում (ՄԱԿ-ի անդամ 193 երկրների շարքում), այդ թվում են հիմնականում Աֆրիկայի և Ասիայի մայրցամաքներում գտնվող պետությունները, օրինակ՝ Նիգերիան, Թունիսը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Սաուդյան Արաբիան և այլն:    

Այս երկրների մի մասում արգելված են միայն տղամարդկանց միջև հարաբերությունները, իսկ մյուսներում՝ համասեռական հարաբերություններն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց միջև: Այստեղ համասեռական մարդկանց պատժում են «անբարոյական«, «անպարկեշտ», «բնության դեմ իրականացված» արարքի համար:     

Թեև հարկ է նշել, որ տարեց տարի կրճատվում է համասեռականությունը քրեականացնելու երկրների քանակը: Օրինակ՝ 2019 թվականի հունիսի 11-ին Բոթսվանայի գերագույն դատարանը կայացրեց պատմական որոշում, որով ապաքրեականացրեց համասեռական հարաբերությունները: 

ԼԳԲՏ իրավունքների զարգացումը քրեականացնելու փուլից անպայման պետք է հիշել բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի ողբերգական պատմությունը.

Ալան Թյուրինգը ակնառու մաթեմատիկոս էր, որի գործերը մեծ ազդեցություն են գործել մեր այսօրվա կենսակերպի վրա: Նրա գաղափարները նախորդում էին ժամանակակից համակարգչի վաղ տարբերակների ստեղծմանը: Թյուրինգը մեծ  ավանդ է ներդրել երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիային պարտության մատնելու գործում: Չնայած դրան, նա մահացավ 41 տարեկան հասակում՝ համասեռականության համար դատապարտված որպես հանցագործ: Համասեռականությունը Թյուրինգը թաքցնում էր գրեթե ողջ կյանքի ընթացքում: 1952 թվականին, երբ ոստիկանությունը հետաքննում էր իր տանն իրականացված գողությունը, նա խոստովանեց, որ սեռական հարաբերություների մեջ էր տղամարդու հետ:  Նրան մեղավոր ճանաչեցին «անարժան վարքի» համար և որպես պատժամիջոց սահմանեցին քիմիական ամլացումը (կաստրացիա), ինչը ենթադրում է ընդունել մեծ քանակությամբ կանացի հորմոն՝ էստրոգեն, սեռական ցանկությունը նվազեցնելու նպատակով: Ալան Թյուրինգը մահացավ 1954 թվականի հունիսի 7-ին, մարմինը հայտնաբերել է տան աշխատողն իր բնակարանում:   

Համասեռականությունն ապաքրեականացնելու քայլեր Բրիտանիան չի ձեռնարկել մինչև 1967 թվականը:  

Բրիտանիայի Թագավորությունը Թյուրինգին ներում է շնորհել մահվանից 59 տարի անց: Իսկ Բրիտանիայի կառավարությունը 2009 թվականին ներողություն է խնդրել նրան դատապարտելու համար: «Ցավում ենք, դուք շատ ավելիին եք արժանի: Ալանի և հազարավոր  այլ գեյ տղամարդկանց հետ, որոնց նույնպես դատապարտել են հոմոֆոբիական օրենքի հիման վրա, սարսափելիորեն դաժան են վարվել»,- ասել է այն ժամանակվա վարչապես Գորդին Բրաունը:   

 Այսօր Թյուրինգը ճանաչված է որպես 20-րդ դարի ամենանորարար և հզոր մտածողներից մեկը: Իր երկրում և գիտական լայն հանրության մեջ նա համարվում է հաջողության չափանիշ: Մարդ, որը համատեղում էր պայծառությունն ու էքսցենտրիկությունը, հարմարավետ քայլում մաթեմատիկայի և գաղտնագրության լաբիրինթոսային թագավորություններում, սակայն իրեն անհարմար էր զգում սոցիալական միջավայրում և որին հողին հավասարեցրեց չարակամ հասարակությունը:    

 «Նա ազգային գանձ էր, իսկ մենք նրան մահվան հասցրեցինք» ասել է Թյուրինգի ներման քարոզարշավին մասնակցող գիտնական Ջոն Գրահամ-Քամինգը:

աշտպանություն. ԼԳԲՏ(Ի) իրավունքների զարգացման այս փուլում ի հայտ են գալիս լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս մարդկանց իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ, ինչպիսիք են խտրականության արգելքը աշխատանքային հարաբերություններում, հակախտրական օրենքների ընդունումը, հոմո/տրանսֆոբիական ատելությամբ համակված հանցագործությունների կանոնավորումը քրեականության մեջ և այլն:

 Հենց այս փուլում է գտնվում Վրաստանը: Վրաստանը մեծ ճանապարհ է անցել համասեռականության քրեականացումից մինչև ԼԳԲՏ(Ի) անձանց համար իրավական պաշտպանության մեխանիզմներ ամրապնդելը: Խորհրդային Վրաստանի քրեական օրենսգիրքը 1933 թվականին հավելվեց տղամարդկանց միջև սեռական կապն արգելող հոդվածով:  Նշյալ հոդվածը նախատեսում էր պատիժ 5 տարի ժամկետով ուղղիչ-աշխատանքային բանտում: Կամավոր «մամաթմավլոբան» (նույնասեռականություն) որպես քրեական հանցագործություն, Վրաստանը չեղարկել է 1999 թվականին:  2006 թվականից Վրաստանի Աշխատանքային օրենսգիրքն արգելում է սեռական կողմնորոշման նշանով խտրականությունն աշխատանքային տարածքում:  2012 թվականին Վրաստանի Քրեական օրենսգրքում հանցագործության ծանրացնող հանգամանքների թվարկացանկին ավելացավ սեռական կողմնորոշման հիմքը:  2014 թվականին Վրաստանն ընդունեց «Խտրականության բոլոր ձևերն արմատախիլ անելու մասին» օրենքը, որտեղ խտրականությունից պաշտպանության նշաններում մատնանշված է սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը:        

  Այդուհանդերձ, Վրաստանում ճանաչված չեն միևնույն սեռի անձանց ընտանիքները՝ միևնույն սեռի անձինք չունեն ամուսնանալու և ընդհանուր երեխաներ ունենալու իրավունք: Պետությունը չի ընդունում տրանսգենդեր մարդկանց գենդերային ինքնությունը: Այս իրավունքները դասվում են երրորդ՝ ճանաչման փուլին:  

  Ճանաչում. ԼԳԲՏ մարդկանց ճանաչումն ավելին է, քան նրանց պաշտպանությունը բռնությունից և խտրականությունից: Ճանաչումը ենթադրում է ԼԳԲՏ զույգերին շնորհել ամուսնանալու, քաղաքացիական գործընկերության  և որդեգրման իրավունքներ: Շնորհել բոլոր այն իրավունքները, որոնք ունեն հետերոսեքսուալ մարդիկ:  

  Միևնույն սեռի մարդիկ (երկու կին կամ երկու տղամարդ) 2019 թվականի տեղեկատվությամբ, ամուսնանալու իրավունք  ունեն 27 երկրներում, այդ թվում է Կանադան, ԱՄՆ, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Բրիտանիան, Շվեդիան և այլն:  

 ԼԳԲՏ իրավունքների համար ամենաակտիվ և երևացող պայքարը սկսվել է 1969 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում: Սթոունուոլյան ապստամբություն ( անգլ՝  Stonewall riots) անվանեցին ֆիզիկական հակասությունների շարքը Նյու Յորքի ոստիկանության և գեյ ու տրանսգենդեր խմբերի միջև, որը սկսվեց 1969 թվականի հունիսի 28-ի լուսադեմին և տևեց մի քանի օր:  Այս բախումը համասեռական և տրանսգենդեր մարդկանց այդքան բազմամարդ միասնական դիմակայության առաջին դեպքն էր, որն արձագանք գտավ ամբողջ աշխարհի ԼԳԲՏ իրավունքների շարժումներում ևս:      

  Սթոունուոլ բարը հանրաճանաչություն էր վայելում ԼԳԲՏ համայնքի ամենաաղքատ և վտարված խմբերում՝ գեյեր, տրանսգենդերներ և անտուն երիտասարդություն:  Ոստիկանությունը ամիսը մեկ անգամ «ռեյդ» էր իրականացնում, նվաստացնում և ձերբակալում այնտեղ գտնվող ԼԳԲՏ մարդկանց: Մի գիշեր էլ  բարում ներկա գտնվողները որոշեցին չենթարկվել, բողոքել ճնշման դեմ և դիմադրություն ցուցաբերել ընդդեմ ոստիկանների: Սա լայնամասշտաբ խռովություն էր, որտեղ սկզբնական փուլում մասնակցում էր  200-300 մարդ: Բողոքը շարունակվում էր մի քանի օր: Այդ ընթացքում բողոքին միացան հազարավոր մարդիկ: Այսպես դրվեց «Գեյ ազատագրական շարժման» հիմքը:   

Խռովության մասնակիցներից մեկը հիշում է. «Բոլորս միաժամանակ հասկացանք, որ համբերության բաժակը լցվել է: Այսքան տարվա նվաստացումից և վիրավորանքներից հետո, այդ գիշեր յուրաքանչյուրը  որոշեց արտահայտել իր բողոքը...Բոլորս զգում էինք, որ հետդարձի ճանապարհ չկար: Այսքան տարբերվող մարդկանց միավորում էր միայն մի բան՝ չհաշտվել ոստիկանության սանձարձակությունների հետ: Մենք փորձեցինք վերադարձնել մեր ազատությունը: Չէինք պատրաստվում թաքնվել գիշերվա մեջ: Օդի մեջ կարծես ինչ-որ բան էր թռչում: Դա ազատության ոգին էր: Հասկացանք, որ պետք է պայքարենք այդ ոգու համար: Ոչ ոք չէր պատրաստվում նահանջել»:  

  Սթոունոլյան խռովությունից 1 տարի անց, 1970 թվականի հունիսին, ԱՄՆ-ում և Եվրոպայի մեծ քաղաքներում առաջին անգամ անցկացվեցին գեյ փրայդեր (գեյ շքերթ): «Փրայդ»(Pride)հպարտություն է նշանակում և փրայդերին միացող ԼԳԲՏ մարդիկ հանդես էին գալիս հետևյալ կոչերով՝ «Ես չեմ ամաչում, թե ով եմ», «Ես հպարտ եմ»: Այսօրվա դրությամբ փրայդեր անցկացվում են տասնյակ երկրներում և հարյուրավոր քաղաքներում: Փրայդի նպատակն է պայքարել ԼԳԲՏ մարդկանց իրավունքների և հավասարության համար: Սրա հետ մեկտեղ Փրայդը հույս է դեռահասների և այն ԼԳԲՏ մարդկանց համար, որոնք թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, որոնք դեռևս չեն կարողանում պայքարել իրենց իրավունքների համար:  

  Ամենանշանակալի գեյ շարժումներից մեկը ծագել է 1980-ական թվականներին, ԱՄՆ-ում այսպես կոչված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ճգնաժամի»ֆոնի վրա, երբ Նահանգներում տղամարդկանց մոտ սկսվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերի զանգվածային դրսևորումներ: Սակայն, քանի որ հիվանդությունը դրսևորվում էր հասարակության այս մերժված խմբում, պետությունը անտարբերություն էր ցուցաբերում: Որոշ ժամանակի ընթացքում հրաժարվում էր գումար տրամադրել այս նոր հիվանդության հետազոտման նպատակով և համասեռական մարդկանց փաստացիորեն դատապարտում մահվան: Այս ընթացքում ձևավորվեց ”ACT UP” (հայերեն՝ «գործիր») կազմակերպությունը, որը սկսեց արմատական ակտիվություններ՝ բողոքի ակցիաների և քաղաքացիական անհնազանդության տեսքով: Նշված կազմակերպության ջանքերով իշխանությունը սկսեց վերանայել գործող հանրային քաղաքականությունը, իսկ հասարակության մեջ զգալիորեն փոխվեց վերաբերմունքը համասեռական և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց նկատմամբ:   

  Այս ամբողջ ժամանակահատվածում, ԼԳԲՏ մարդկանց իրավունքների համար պայքարի գործընթացում կարևորագույն դեր խաղացին ակտիվիստների, քաղաքական գործիչների, դերասանների և այլ հայտնի մարդկանց քամինգաութի փաստերը: Քամինգաութը  դարձվածք է (անգլերեն արտահայտություն coming out), որը նշանակում է սեփական սեռական ինքնության ճանաչում: Քամինգաութը կապված էր,  հիմնականում, համասեռական կամ բիսեքսուալ մարդկանց կողմից իրենց սեռականությունը բացահայտելու հետ, թեև վերջերս նույն եզրույթով են հիշատակում տրանսգենդեր մարդկանց ինքնության բացահայտման գործընթացը: Քամինգաութը „coming out of the closet“ արտահայտության կրճատ ձևն է և ուղիղ իմաստով նշանակում է դուրս գալ գաղնի տեղից, թաքնվածությունից, պահարանից:

  ԱՄՆ-ում ԼԳԲՏ մարդկանց կողմից մի շարք իրավունքների ձեռքբերումն ու նրանց ճանաչելու աճը որոշակի չափով այն ակտիվիստների և քաղաքական գործիչների վաստակն էր, որոնք բացահայտ հայտարարում էին իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին: Օրինակ, այդպիսին էր Հարվի Միլքը, բացահայտ գեյ տղամարդ, ում բազմաթիվ տարիների ապարդյուն փորձերից հետո,  1977 թվականին վերջապես ընտրեցին Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ: «Սա ոչ միայն իմ, - հայտարարեց Միլքը, - այլ ձեզանից յուրաքանչյուրի հաղթանակն է: Եթե գեյը կարող է հաղթանակ տանել ընտրություններում, դա նշանակում է  հույս  կա, որ համակարգը լինի արդար բոլոր փոքրամասնությունների նկատմամբ, որոնք կպայքարեն իրավունքներ ձեռքբերելու համար: Մենք նրանց մեջ հույս ենք սերմանել»:       

  Պատմությունը հիշում է նաև բազմաթիվ հայտնի և անհայտ մարդկանց քամինգաութներ, որոնք նպաստել են տարբեր հասարակություններում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հանդուրժողականության բարձրացմանը, օրինակ՝  Ռոբերտ Դունկանը, Ֆրենկ Կեմենը,    Maureen Colquhoun,Gerry Studds, Nikki Sinclaire, Էլթոն Ջոնը, Էլեն Դեջեներեսը, Վենտվորտ Միլլերը, Կրիստեն Ստյուարդը և այլն:    

  ԼԳԲՏ մարդկանց հավասարության համար պայքարի պատմության մեջ ամենակարևոր տարեթվերից մեկն է համարվում 1990 թվականի մայիսի 17-ը, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO)հիվանդությունների ցանկից հանեց համասեռականությունը:  Այս իրադարձությունից ելնելով, խորհրդանշորեն մայիսի 17-ին, ավելի քան 130 երկրում նշում են հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը (IDAHOT):  Այդ օրը ԼԳԲՏ շարժումները համաշխարհային մասշտաբով կազմակերպում են ցույցեր, քայլերթներ, փերֆորմանսներ և այլ տեսակի միջոցառումներ ԼԳԲՏ հարցերի շուրջ գիտակցությունը բարձրացնելու նպատակով:

  2019 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդությունների դասակարգումից (ICD-11)պաշտոնապես հանեց տրանսգենդերականությունը:

  2013 թվականի մայիսի 17-ին ԼԳԲՏ(Ի)  համայնքը հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը փորձեց նշել նաև Վրաստանում: ԼԳԲՏ ակտիվիստների և իրավապաշտպանների կողմից ծրագրվեց մի քանի րոպեանոց ֆլեշմոբ, որը ճնշեցին արմատապես տրամադրված հակացուցարարները: Ակտիվիստները  լքեցին տարածքը ոստիկանության օգնությամբ:

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ