Ի՞նչ է նշանակում երդվյալ ատենակալների դատարան
Դատարանը պետական մարմին է, որտեղ դատավորն իրականացնում է արդարադատություն՝ քրեական օրենսգրքի, քաղաքացիական, վարչական և այլ կարգերի գործերի առնչությամբ և պետության անունից որոշումներ է կայացնում:
Երդվյալ ատենակալների դատական համակարգը տարբերվում է ավանդական արդարադատական համակարգից, որտեղ որոշումները միայն արհեստավարժ և օրենքին համապատասխան նշանակված դատավորն է կայացնում: Երդվյալ ատենականլների դատարանը կազմված է երդվյալ ատենակալներից և մեկ արհեստավարժ դատավորից: Երդվյալ ատենակալներն ընտրվում են պատահական ընտրության մեթոդով, միանգամյա, միայն կոնկրետ գործի համար և որոշումները կայացնում են փաստերի առնչությամբ (օրինակ՝ մեղավո՞ր է արդյոք մեղադրյալը), իսկ դատավորը վճռում է արդարադատական և արարողակարգային հարցերը (ընտրում է երդվյալ ատենակալներին, վարում է դատական նիստը, քննարկում է կողմերի միջնորդությունները, երդվյալ ատենակալներին տալիս է ցուցումներ օրենքի կիրառման և դատավճիռ կայացնելու արարողկարգերի առնչությամբ, դատավճռի հիման վրա հայտարարում և նշանակում է պատիժը):
Որոշ երկրներում, այդ թվում Վրաստանում, երդվյալ ատենակալների դատարանը միայն քրեական գործեր է քննարկում:
Երդվյալ ատենակալների կողմից կայացրած որոշումը՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ մեղադրյալը հանցանքում, կոչվում է դատավճիռ:
Երդվյալ ատենակալների դատարանի հակիրճ պատմությունը
Ժամանակակից երդվյալ ատենակալների հայրենիք համարում են Անգլիան, որտեղ դեռ 12-րդ դարում, Հենրի II-ի թագավորության ժամանակ գործում էր համակարգ, որտեղ տեղացի բնակիչները ներգրավված էին քրեական և քաղաքացիական գործերի քննարկմանը:
1215 թվականին Անգլիայում ստեղծել են «Ազատության մեծ Խարտիա» փաստատթուղթը, որը որոշում էր, որ ինչպես տոհմիկ, այնպես էլ ցանկացած ազատ մարդ պետք է պատժվի իրենց հավասար մարդկանց, օրինական և համապատասխան: Սկզբում դատավորներին գործի իմացության համաձայն էին ընտրում, թերևս ավելի ուշ՝ ամրապնդված սկզբունքի համաձայն, դատավորն առնչություն չուներ քննարկվելիք գործի հետ: Արդեն 18-րդ դարում, եթե դատավորը գործի վերաբերյալ անձնական տեղեկություն էր տիրապետում, հեռացնում էին գործի քննարկումից:
Փուլ առ փուլ երդվյալ ատենակալների դատարանը տարածվեց Անգլիայի նախկին գաղութներում, նաև այն երկրներում, որոնք զգում էին Անգլիայի ազդեցությունը, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում:
Այսօրվա դրությամբ, ավանդական ձևով, երդվյալ ատենակալների դատարանը գործում է տարբեր երկրներում՝ Վրաստան, Անգլիա, Իռլանդիա, Շոտլանդիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Բելգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Իսպանիա, Ռուսաստան,Թուրքիա,Մեքսիկա և այլն:
Երդվյալ ատենակալների դատարանն այսօր ամենաարդյունավետ գործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և երդվյալ ատենակալները քննարկում են այն հանցագործությունների քրեական գործերը, որոնց պատճառով որպես պատժի չափ նշանակվում է 6 ամսից ավել ժամկետով ազատազրկում, նաև քաղաքացիական գործեր:
Երդվյալ ատենակալների դատարանի վրացական մոդելն ամենաշատ հենց ամերիկյան մոդելին է հարմարեցրած:
Երդվյալ ատենակալների դատարանը Վրաստանում
Երդվյալ ատենակալների դատարանի ներմուծման փորձը Վրաստանում դեռև 20-րդ դարի սկզբներին է հիշատակվում: Անկախ հանրապետության կառավարությունը 1919 թվականին ընդունեց օրենք՝ «Երդվյալ ատենակալների դատարանի ներմուծման» մասին: Այն ժամանակվա մոդելն այսօրվա երդվյալ ատենակալների դատարանի մոդելին էր նման: Երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած էր 12 անկողմնակալ երդվյալ ատենակալից և դատավորից, որը ղեկավարում է դատական նիստը: Երդվյալ ատենակալները, առանց դատավորի միջամտության, անկախ կայացնում են որոշում մեղադրյալի մեղավորության կամ անմեղության հետ կապված: Երդվյալ ատենակալների դատարանը գործել է մինչև 1921 թվականը, այս ընթացքում մի քանի քրեական գործ են քննարկել, թերևս Խորհրդային Ռուսաստանի կողմից Ռուսաստանի օկուպացիայից հետո լուծարվեց երդվյալ ատենակալների դատարանը:
Համարյա 90 տարի հետո, երդվյալ ատենակալների դատարանը վերադարձավ դատարան:
2010 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ նոր քրեական պրոցեսային օրենսգիրքը, որի համաձայն, ծանրացուցիչ հանգամանքներում գործած կանխամտածված սպանության հանցագործությունները, օրենքով սահմանված դեպքերում, երդվյալ ատենակալներն էին քննարկում: Սկզբից երդվյալ ատենակալների դատարանը, թեստային ռեժիմով, միայն Թբիլիսիի քաղաքացիական դատարանումմ էր գործում: Առաջին քրեական գործը երդվյալ ատենակալները քննարկել են 2011 թվականին և կայացրել են դատապարտող դատավճիռ:
Երդվյալ ատենակալների դատարանը փուլ առ փուլ է զարգանում և ընդլայնվում: Այսօրվա դրությամբ երդվյալ ատենակալների դատարանը գործում է 7 դատարանում (Թբիլիսիի, Ռուսթավիի, Գորիի, Թելավիի, Քութաիսիի, Բաթումիի և Զուգդիդիի շրջանային և քաղաքացիական դատարաններում), և պատժելիությանը համապատասխան քննարկում են քրեական գործերը՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Երդվյալ ատենակալների դատարանը տարածվում է տասնվեց հանցանքի քրեական գործերի վրա, այդ թվում ամենտարածվածներն են՝ կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում կամ առանց ծանրացուցիչ հանգամանքների, ազատության անօրեն կասեցում, որպես գերի վերցնելը, տանջելը, նվաստացուցիչ և ոչ մարդկային վերաբերմունքը, սիստեմատիկ ծեծը և այլ տեսակի բռնություն:
2023 թվականի տվյալներով Վրաստանում երդվյալ ատենակալները արդեն 93 քրեական գործ են քննարկել: Երդվյալ ատենակալների դատարանը դեռ նոր է ոտք դրել մեր երկիր և մշտական զարգացման պրոցեսում է, որին ուղեկցում են բարդությունները, թերևս ամեն տարի ավելի ու ավելի են առաջընթաց ապրում և դրա պահանջարկն էլ է մեծանում:
Երդվյալ ատենակալների դատարանի կազմը
Վրաստանում երդվյալ ատենակալների դատարանը կազմված է 12 երդվյալ ատենակալից, առնվազն 2 պահեստային ատենակալից և նիստի նախագահից (դատավոր):
Երդվյալ ատենակալների գլխավոր խնդիրն է լսել ապացույցները, որը մեղադրող և պաշտպանող կողմը ներկայացնում է դատարանին, և այդ ապացույցների հիման վրա որոշել՝ մեղավոր է, թե ոչ մեղադրյալը կոնկրետ հանցանքում: Այս հարցի որոշման համար երդվյալ ատենակալները հատուկ ժողովի սենյակում քննարկում են անցկացնում (ժողով), և հետո քվեարկության արդյունքում կայացնում են որոշում, որը կոչվում է երդվյալ ատենակալների դատավճիռ (վերդիկտ): Պահեստային ատենակալները մասնակցում են նաև բոլոր դատական նիստերին, թերևս նրանք չեն մասնակցում ժողովին: Պահեստային ատենակալները միայն այն դեպքում են փոխարինում երդվյալ ատենակալներին, եթե նա այլևս չի կարող որևէ օբյեկտիվ պատճառով կատարել երդվյալ ատենակալի պարտականությունը և ազատվում է պարտականությունից: Այդպիսի դեպքում պահեստային ատենակալը զբաղեցնում է երդվյալ ատենակալի պաշտոնը և մասնակցում է երդվյալ ատենակալների ժողովին և քվեարկությանը:
Դատավորը (դատական նիստի նախագահը) ղեկավարում է ինչպես երդվյալ ատենակալների ընտրության, այնպես էլ քրեական գործի քննարկման դատական նիստերը, քննարկում է կողմերի պահանջները (միջնորդությունները), իրավական հարցերի հետ կապված, երդվյալ ատենակալներին ծանոթացնում է գործի էությանը, օրենքին, որով երդվյալ ատենակալները պետք է առաջնորդվեն, որպեսզի նրա դատավճիռը լինի արդար և միաժամանակ օրենքին համապատասխան, բացատրում է, թե ինչպես վարեն ժողովը դատավճիռը կայացնելու համար, երդվյալ ատենակալների կողմից կայացրած դատավճռի հիման վրա հայտարարում է արդարացնող կամ մեղադրող վճիռը, դատապարտող դատավճռի դեպքում նշանակում է օրենքով նախատեսած պատիժը:
Դատավորը չի մասնակցում երդվյալ ատենակալների ժողովին և իրավունք չունի որևէ ձևով միջամտել որոշումներ կայացնելու պրոցեսում:
Ո՞ր դեպքում են գործը քննարկում երդվյալ ատենակալները
Երբ մեղադրյալին մեղադրում են երդվյալ ատենակալների դատապարտմանը որևէ հանցանքի մեջ, նրա իրավունքն է անձամբ ընտրել, թե ով կքննարկի նրա մեղադրման գործը՝ դատավորը, թե երդվյալ ատենակալների դատարանը:
Օրենքով սահմանված փուլում (նախադատական նիստին) մեղադրյալը հայտարարում է իր որոշումը: Համաձայնության դեպքում գործը փոխանցվում է երդվյալ ատենակալների դատարանին և նշանակվում է երդվյալ ատենակալնրեին ընտրելու նիստը:
Ովքե՞ր են երդվյալ ատենակալները
Երդվյալ ատենակալ կարող է դառնալ քաղաքացիական ռեեստրի տվյալների բազայում գրանցված անձը, ով արդեն 18 տարեկան է, ապրում է արևելյան կամ արևմտյան Վրտանում, լիարժեք տիրապետում է վրաց լեզվին և չունի առողջական այնպիսի սահմանափակում, որը խանգարում է երդվյալ ատենակալի պարտականության կատրման հարցում:
Երդվյալ ատենակալների թեկնածուներն ընտրվում են պատահական ընտրության սկզբունքով, հատուկ ստեղծված համակարգչային ծրագրի կիրառմամբ, որտեղ ներբեռնած են քաղաքացիական ռեեստրի կողմից մատուցած բազայում գրանցված անձանց տվյալները:
Հրավիրված թեկնածուների ընտրության արարողակարգը վարում է դատավորը, մեղադրողի և պաշտպանության կողմի, այդ թվում, մեղադրյալի մասնակցությամբ: Թեկնածուների հետ հարցազրույցի հիման վրա, վերջնականապես ընտրվում է ամենաօբյեկտիվ և անկողմնակալ թեկնածուն, ով չունի ոչ մի խանգարող հանգամանք: Ընտրված թեկնածուներից դատավորը նշանակում է 12 հիմնական և առնվազն 2 պահեստային երդվյալ ատենակալ:
Երդվյալ ատենակալի պարտականությունը քաղաքացիական պարտականություն է, այդ պարտականությունից թեկնածուն ազատվում է միայն օրենքով սահմանված դեպքերում:
Օրենքը որոշում է այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող ընտրվել որպես երդվյալ ատենակալներ, նրանք են՝ պետական-քաղաքացիական պաշտոնատար անձինք, դատախազը, քննիչը, ոստիկանը, Վրաստանի պետական անվտանգության ծառայության համակարգի ծառայողը, փաստաբանը, գործող զինծառայողը, հոգևոր անձը (ցանկացած կրոնական ուղղության), նշված գործում քրեական պրոցեսի մասնակիցը (օրինակ՝ վկան), ցանկացած այլ մեղադրման գործի առնչությամբ, անձը, ում նկատմամբ թմրանյութի անօրինական օգտագործման համար վարչական պատիժ է սահմանվել և պատժամիջոցի սահմանում չի անցել 1 տարուց ավելի ժամկետ, դատված անձը (երբ դատվածությունը չի հանված):
Որոշ դեպքերում թեկնածուն իրավունք ունի հրաժարվել երդվյալ ատենակալի պարտականությունը կատարելուց, օրինակ, եթե նա մի անգամ արդեն եղել է երդվյալ ատենակալ, և այդ պարտականությունը կատարելուց չի անցել 1 տարի, նաև եթե նա 70 տարեկանից մեծ տարիքի է, կամ գտնվում է արտասահմանում, իրականացնում է յուրահատուկ և կարևոր աշխատանք, ունի առողջության լուրջ խնդիր: Այս դեպքում ազատվելու հարցը որոշում է դատավորը, երբեմն թեկնածուն ազատվում է նաև այլ կարևոր պատճառով, որն իրոք խանգարող է:
Դատավճիռ
Ապացույցների քննարկումն ավարտելուց հետո երդվյալ ատենակալները ցուցումներ են ստանում դատավորից, թե ինչպես վարեն երդվյալ ատենակալների ժողովը, որ օրենքով առաջնորդվեն և դուրս են գալիս ժողովի: Ժողովի սենյակում միայն երդվյալ ատենակալներն են գտնվում: Երդվյալ ատենակալների ժողովը գաղտնի է: Այս գաղտնիքի բարձրաձայնելը քրեական հանցագործություն է:
Երդվյալ ատենակալների ժողովի ընդհանուր ժամանակը 15 ժամ է: Առաջին 4 ժամի ընթացքում դատավճիռը կայացվում է միայն միաձայն, այսինք, 12 ձայնով: Եթե դատավճիռը չի կայացվում միաձայն, հաջորդ 8 ժամի ընթացքում դատավճիռը կայացվում է առնվազն 8 ձայնով՝ 12 կամ 11 երդվյալ ատենակալի դեպքում:
Տարբեր կատեգորիաների գործերի առնջությամբ երդվյալ ատենակալների քանակը հնարավոր է կրճատվի, մասնավորապես եթե երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 10 երդվյալ ատենակալից, որոշումները կայացվում են 7 ձայնով, եթե երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 9 երդվյալ ատենակալից, որոշումները կայացվում են 6 ձայնով, եթե երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 8 երդվյալ ատենակալից, որոշումները կայացվում են 5 ձայնով, եթե երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 7 կամ 6 երդվյալ ատենակալից, որոշումները կայացվում են 4 ձայնով:
Եթե հաջորդ 8 ժամի ընթցքում էլ չի կայացվում դատավճռի կայացումը, երդվյալ ատենակալները շարունակում են ժողովը ևս 3 ժամի ընթացքում: Եթե դատավճիռը հիմա էլ չի կայացվում, նման դեպքում դատավորը երդվյալ ատենակալների համար սահմանում է լրացուցիչ խելամիտ ժամկետ դատավճիռը կայացնելու համար կամ լուծարում է երդվյալ ատենակալների ամբողջ կազմը և նշանակում է նոր երդվյալ ատենակալների ընտրության նիստի ամսաթիվը:
Դատավճիռը երկու տեսակի է՝ արդարացնող (երբ մեղադրյալին ճանաչում են անմեղ) և դատապարտող (երբ մեղադրյալին ճանաչում են մեղավոր):
Երդվյալ ատենակալաների դատավճռի հիման վրա կայացրած արդարացնող դատավճիռը վերջնական է և ենթկա չէ բողոքարկման:Երդվյալ ատենակալների դատավճռի հիման վրա կայացրած դատապարտող դատավճիռը բողոքարկել հնարավոր է ընդամենը մեկ անգամ:
Ամփոփում
Երդվյալ ատենակալների դատարանն արդարադատության ամենաժողորդավարական ձևն է, քանի որ դատավճիռը կայացնում է պատահականության սկզբունքով ընտրված, 12 անկողմնակալ երդվյալ ատենակալ, ովքեր հասարակության տարբեր սոցիալական խմբերի են պատկանում, տարբեր մասնագիտություն, աշխարհայացք և կյանքի փորձ ունեն և ժողովի ու քննարկման արդյունքում համաձայնության են գալիս: Համապատասխանաբար, այսպիսի որոշումն օգտվում է հասարակության ավելի բարձր վստահության որակով:
Երդվյալ ատենակալների դատարանը նպաստում է քաղաքացիների մոտ իրավական մշակույթի և գիտակցության բարձրացմանը, զարգացնում է քաղաքացիական պատասխանատվությունը, ինչը չափազանց կարևոր է պետության ժողովրդավարական զարգացման պրոցեսում: