Գլուխ 1, Դաս 6

Հասարակական կոնֆլիկտներ, կոնֆլիկտների ծագման պատճառներն ու կարգավորման ռազմավարությունները

Ի՞նչ է հասարակական կոնֆլիկտը: Որո՞նք են դրանց ծագման  պատճառները: Կոնֆլիկտների

կարգավորման ի՞նչ ուղիներ  գոյություն ունեն:

Այս հարցերի պատասխանների իմացությունըհետագայում  կօգնի կոնֆլիկտներից խուսափելու կամ կոնֆլիկտների կարգավորման խաղաղ ճանապարհներգտնելու հարցում:

Հասարակական կոնֆլիկտը տարբեր տարաձայնություններն են, որոնք ծագում են հասարակության անդամների միջև: Օրինակ՝ կոնֆլիկտ կարող են առաջացնել տարբերվող  կրոնական հայացքները, տարբերվող գիտելիքները, մասնագիտական կարգավիճակը, շահերը և այլն:

Որպես օրենք, հասարակական կոնֆլիկտը կարող է լինել .

  • Փոխկախված
  • Տեղեկատվական
  • Ինստիտուցիոնալ
  • Արժեքային և  այլն: 

Առօրյա կյանքում կոնֆլիկները հաճախակի բնույթ են կրում: Բազմիցս է պատահում, երբ միաժամանակ մի քանի տեսակի կոնֆլիկներ են  ծագում: Հաճախ բարդ է նաև խուսափել կոնֆլիկտներից, թեև կոնֆլիկտից խուսափելուց ոչ պակաս կարևոր է կարողանալ վերահսկել դրանք և գիտենալ կոնֆլիկտների  լուծման  խաղաղ ճանապարհները:

კონფლ. სომხური

 

Փոխկախված կոնֆլիկների ենք հանդիպում  խմբերում,  ընտանիքում, համայնքում: Նման կոֆլիկտը ծագում  է հարաբերությունների պակասից կամ բացակայությունից, կամ էլ  նախապես ձևավորված վերաբերմունքից: Օրինակ՝ դպրոցում որևէ աշակերտի նկատմամբ ի սկզբանե բացասական տրամադրվածություն կա, և չգիտեքանգամ, թե ինչի հիման վրա է ձևավորվել նման վերաբերմունքը:Այդ վերաբերմունքը հետագայում հնարավոր է դառնա կոնֆլիկտի պատճառ:

Որպես օրենք, նման կոնֆլիկտի բնորոշ առանձնահատկություններն են հարաբերությունների  նշանակությունն ու ակնկալիքները,  կողմերի ներդրումը  և բալանսը (հավասարակշռությունը) այդ հարաբերություններում, կողմերի վարքագիծը, նպատակները, հասարակական վերաբերմունքը, կողմերի միջև վստահության աստիճանը:

Փոխկախված կոնֆլիկները հիմնականումհուզական  բնույթ են կրում և դրանց լուծումն  առաջին հերթին հույզերի  կարգավորում է պահանջում:

Տեղեկատվական կոնֆլիկտը հիմնականում կապված է տեղեկատվության ճշգրտության կամ այդ տեղեկատվության առատության/սակավության հետ: Հաճախ տեղեկատվության որակն ու քանակը և/կամ խեղաթյուրումը առաջ են բերում թյուրիմացություն և վեճ:

Տեղեկատվական կոնֆլիկտ կարող է ծագել բամբասանք տարածելու, ակամա դեզինֆորմացիան (ապատեղեկատվություն),  հանրային տեղեկատվությունը թերի հաղորդելու, տեղեկատվությունը նախօրոք կամ ուշացումով հաղորդելու և խեղաթյուրելու արդյունքում: 

Տեղեկատվական կոնֆլիկտը հնարավոր է կարգավորել, եթե կողմերը հոգ տանեն ստույգ տեղեկատվություն կուտակելու և տեղեկատվության հասանելիությունը  հեշտացնելու մեխանիզմների մասին:

Շահերի կոնֆլիկտըայն կոնֆլիկտն է, որի պատճառը ընդհանուր շահը կամ ընդհակառակը՝ շահերի տարբերակվածությունն է: Օրինակ, եթե խմբի մի մասը ցանկություն է հայտնում էքսկուրսիան անցկացնել լեռներում, իսկ մյուս մասը՝ ծովում, ապա հնարավոր է դա դառնա կոնֆլիկտի ծագման  պատճառ: Շահերի կոնֆլիկտ (բախում)  կարող է ծագել նաև ընդհանուր շահերի դեպքում: Օրինակ՝ դպրոցի բասկետբոլի թիմում խաղալու ցանկություն է հայտնում  20 աշակերտ, սակայն  թիմում ընդամենը 10 տեղ կա, բնականաբար,դա հնարավոր է դառնա կոֆլիկտի պատճառ:

Ինստիտուցիոնալ կոնֆլիկտները վերաբերում   են կանոններին, օրենքներին, նորմերին: Այս տեսակի կոնֆլիկտները կապված են տարբեր սոցիալական նորմերի և չափանիշների, մասնավոր իրավունքի, կրոնի, կարգավիճակի, ավանդույթների, օրինական իշխանության և  կառավարման համակարգերի հետ:

Ինստիտուցիոնալ կոնֆլիկտները կարգավորվում են այն դեպքում, եթե տարբեր կառուցվածքային միավորներ համաձայն  են հրապարակային քննարկմանը և հարգում են միմյանց իրավունքները:

Արժեքային կոնֆլիկտներըկապված են այս  կամ այն երևույթի նկատմամբ  որոշակի վերաբերմունքի հետ, թե ինչն է լավ և վատ, արդար և անարդար, բարոյական և հակաբարոյական:

Արժեքային կոնֆլիկտի դեպքում իրար են հակասում հիմնականում երկու հակադիր  արժեքներ, օրինակ՝ ազատություն-կարգուկանոն, անձնական կարգապահություն-արտաքին վերահսկողություն: Նման կոնֆլիկտների կարգավորման համար շատ մեծ ջանքեր են  պահանջվում, քանի որ երբ հարցը մարդկային արժեքներին է վերաբերում, հատկապես  դժվար է փոխզիջման գնալ:

Կոնֆլիկտների կարգավորման  ուղիները

Համարվում է, որ հասարակական կոնֆլիկտի կարգավորման լավագույն միջոցը բանակցությունն է: Բանակցությունը կարող է լինել հորիզոնական կամ ուղղահայաց:

Հորիզոնական բանակցություններ են վարում հավասար իրավունքներ ունեցող կողմերի միջև, իսկ ուղղահայաց բանակացությունների դեպքում բանակցողի դերում հանդես է գալիս առաջնորդը, որը բանակցություն է վարում իր թիմի անդամների հետ:

Միշտ չէ, որ բանակցություններով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի և  լուծել կոնֆլիկտը: Այդ դեպքում հակասող կողմերը դիմում են երրորդ կողմին՝ միջնորդին, արբիտրին (իրավարար), ֆասիլիտատորին (ընթացավար) և այլն:

Կարևոր է, որ խնդրի նկատմամբ  միջնորդը լինի չեզոք և անկողմնակալ, նրա առաջնահերթ նպատակը պետք է լինի բանակցություններըխթանելը և որոշումներ կայացնելու գործընթացը դյուրին դարձնելու նպատակով կողմերին ընթացակարգեր առաջարկելը: 

Միջնորդը կարող է լինել ֆորմալ(պաշտոնական), երբ նրա գործունեությունը հիմնվում է իրավական նորմերի և փորձի վրա կամ ոչ ֆորմալ (ոչ պաշտոնական), երբ հիմնախնդիրը լուծելու նպատակով կողմերը դիմում են ոչ պաշտոնական, սակայն իրենց համար հեղինակավոր անձնավորությանը:

Բանակցային և միջնորդային գործընթացի նմանատիպ գործընթաց է ֆասիլիտացիան(ուսուցման և խորհրդատվության հմտություններ,նպաստավորություն), որտեղ  հիմնական ուշադրությունըսևեռվում է կողմերի միջև տեղեկատվության  փոխանակման և որոշումների տարբերակների մշակման գործընթացի վրա:

Կոնֆլիկտի կարգավորման համար կարևոր է ընտրել ճիշտ և արդյունավետ ռազմավարություն: Հասարակական կոնֆլիկտի կարգավորման ռազմավարությունների թվում առանձնացնում են.

  • Փոխզիջումը
  • Համագործակցությունը
  • Մրցակցությունը
  • Կանխարգելումը
  • Համակերպումը
Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ