Քաղաքացիական հասարակությանհասկացությունը
Քաղաքացիական հասարակության մասին խոսելիս,առաջին հերթին հիշում ենք ոչ կառավարական կազմակերպությունները, սակայն այս հասկացությունը շատ ավելի ծավալուն է և ներառում է ինքնավար ասոցիացիաների ու խմբերի ընդարձակ արեալ, որը ձևավորում են մասնավոր քաղաքացիներն ու այն անկախ է կառավարությունից:Քաղաքացիական հասարակությունն ընդգրկում է բիզնեսներ, ակումբներ, ընտանիքներ և այլն:
Քաղաքացիական հասարակության անդամները աչքի են ընկնումբարձր սոցիալ-քաղաքական ակտիվությամբ, պետության հետ փոխհարաբերություններում առաջնությունը տալիս են հասարակությանը՝ընդգծելով պետության կողմից հասարակության համար ծառայության անհրաժեշտությունը: Քաղաքացիական հասարակության ստեղծումն անշեղորեն կապված է ժամանակակից քաղաքակրթության կատարելության հետ: Ժամանակակից ըմբռնմամբ քաղաքացիական հասարակությունն անհամատեղելի է տոտալիտարիզմի (ամբողջատիրության) և ավտորիտարիզմի, մարդու, ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման, ազգայնամոլության, ռասիզմի, կրոնական անհանդուրժողականության հետ և այլն:
Քաղաքացիական հասարակության դերը
Քաղաքացիական հասարակությունը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը: Նման հասարակության մեջ ներգրավված քաղաքացիները միավորվում են այնպիսի հարցերի շուրջ, որոնք կարևոր են ոչ միայն իրենց, այլ նաև այն հասարակության զարգացման համար, որի անդամեն հանդիսանում: Կարող ենք ասել, որ ժողովրդավարության բոլոր ակներև օրինակները զարգացել են նման ասոցիացիաների օգնությամբ:
Քաղաքացիական հասարակության ձևավորումը ամենաակտիվ կերպով սկսվել է 19-րդ դարում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ժողովրդավարության զարգացումն ընթանում էր նման ասոցիացիաների ստեղծմանը զուգահեռ: Որպես սեփական և հանրային հիմնախնդիրների լուծման ճանապարհ քաղաքացիները տեսնում էին հենց այսպիսի կազմակերպություների ստեղծման անհրաժեշտությունը, քանի որ ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքացիների կողմից ասոցիացիաների ստեղծումը նպաստում է պետական քաղաքականության մշակման գործընթացում ներգրավված անձանց համար ընդհանուր բարիքների մասինհոգալու ունակության զարգացմանը:
Վրաստանում առաջին ոչ կառավարական կազմակերպություններից մեկը կարող ենք համարել «Գրագիտության տարածման ընկերությունը», որը ստեղծվել է 19-րդ դարում Վրաստանում, այլ բազումուղղություններիհետ մեկտեղ, ամենակարևոր հիմնախնդիրը՝ կրթության ցածր մակարդակը կարգավորելու նպատակով:
Ցանկացած երկրում, քաղաքացիների ազատ կամքի հիման վրա ստեղծված ասոցիացիաների համար բնորոշ են՝
- Կամավոր անդամակցությունը
- Միության ինքնակազմավորումը
- Ինքնազարգացումը
- Ինքնավարությունը
- Օրենսդրական կամ համօգտագործված կանոների համատեղ գործողությունը:
Քաղաքացիական հասարակության հիմնական բնութագրիչներից մեկը պետության դեմ պահանջներ ներկայացնելն է և հասարակության առջև պաշտոնյաների հաշվետվության ապահովումը: Այս բնութագրիչներով ասոցիացիաները սահմանափակում են պետության ինքնակամությունը: Քաղաքացիներն ունեն պետության կողմից քաղաքականություն վարելու գործընթացին ակտիվ ներգրավվելու իրավունք, ինչը բարձրացնում է օրինականության և վստահության աստիճանը:
Հիշատակված նշանակությունից բացի քաղաքացիական հասարակությունը կարող է նպաստել «գաղափարների շուկայի» առկայությանը և հասարակության տարբեր անդամների միջև տեղեկատվության արագ փոխանակմանը: Նման միավորումների անդամները պահպանում են իրենց հայացքներն ու նրանց չեն ստիպում դառնալ որևէ տեսակետի կողմնակից:
Հայտնի ամերիկացի հետազոտող Լարի Դայմոնդը իշխանության ամենօրյա գործունեության մեջ ներգրավված ակտիվ քաղաքացիական հասարակության 10 հիմնական գործառույթ է առանձնացնում:
- Արդեն կայացած, ժողովրդավարական պետություններում այսպիսի ասոցիացիաները ակտիվորեն վերահսկում են իշխանությունը և ապահովում, որպեսզի այն չշեղվի ժողովրդավարության ուղուց, իսկ ավտորիտար պետություններում՝ նպաստում են ժողովրդավարական գաղափարների զարգացմանը և պետության ժողովրդավարացման գործընթացին:
- Քաղաքացիների մեծ զանգվածների ակտիվ մասնակցությունը այս գործընթացին, բարձրացնում է քաղաքական որոշումների արդյունավետությունն ու դրանց հեղինակների որակավորումը:
- Տարբեր ասոցիացիաներում անդամակցված անհատները կիսում են միմյանց հայացքներն ու արժեքները, ինչով նպաստում են ինչպես հասարակության ներսում, այնպեսէլ նրանից դուրս այնպիսի արժանիքների հաստատմանը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, համաձայնությունը և այլն:
- Ինչպես նաև նպաստում են այնպիսի խմբերի խրախուսմանը և հասարակական խմբերում ներգրավվելուն, որոնք պատմական համատեքստում մեկուսացված են եղել ակտիվ սոցիալ-քաղաքական կյանքից և իշխանության կողմից որոշումներ կայացնելու գործընթացից:
- Այսպիսի ասոցիացիաները մասնակցում են հասարակության ներսում առկա դասերի միջև կոնֆլիկտների կարգավորմանը, ինչը վերջին հաշվով օգտավետ է ամբողջ հասարակության ժողովրդավարական զարգացման համար:
- Նման տարաձայնություններին մասնակցելն ու լուծելը նպաստում է պոտենցիալ քաղաքական առաջնորդների ձևավորմանն ու անցումային շրջանում մարդու այնպիսի հիմնական իրավունքի պաշտպանությանը, ինչպիսին է ընտրական ձայնի իրավունքը և ամբողջությամբ ընտրական գործընթացի մոնիտորինգը (վերահսկողությունը):
- Ընդհանուր առմամբ, կազմակերպությունները, որոնք կենտրոնացված են մարդու իրավունքների պաշտպանության վրա, ժողովրդավարական անցման գործընթացի հաջող ավարտից հետո ակտիվորեն շարունակում են ներգրավվել բարեփոխումների իրականացման գործընթացին, որպեսզի կառավարությունը չհրաժարվի խոստումն իրականացնելուց:
- «Գաղափարների շուկայի» և տեղեկատվության ազատ փոխանակման հնարավորությունըբարձրացնելով այն կարողանում է ներգրավել քաղաքացիներին իրենց իրավունքների մասին տեղեկատվություն ստանալու ու պաշտպանելու գործին:
- Այս ընթացքում քաղաքացիական հասարակության ստեղծումը նպաստում է տնտեսական քաղաքականության մշակման գործընթացին այն մարդկանց ներգրավմանը, որոնց անմիջաբար կարող է վերաբերել այս կամ այն բարեփոխումը:
- Ինչ վերաբերում է վերջին գործառույթին, այն նշանակալիորեն կապված է առաջին իննի հետ, որի հիման վրա հասարակությունը բարձրացնում է անհատի հարգանքը պետության հանդեպ: Այս վերջինն էլ նպաստում է անհատի ներգրավմանը, քաղաքական համակարգի պատասխանատվության աճին և դրանով համակարգի օրինականացման բարձրացմանը:
Այստեղ պետք է նշել նաև, որ մեծ քանակությամբ քաղաքացիական կազմակերպություների ստեղծումը միշտ և ավտոմատ կերպով չի պայմանավորում լիբերալ ժողովրդավարության զարգացումը: Օրինակ՝ 20-րդ դարի 20-30-ական թվականներին Գերմանիայում մեծ թվաքանակով քաղաքացիական կազմակերպությունների կազմավորումը, որոնց հիմնական նպատակն էր տարածել մեծամասնության մեջ գտնվող անձանց գաղափարներն ու արժեքները, թույլ քաղաքական ուժի առկայության պայմաններում նպաստեց ոչ ժողովրդավարական ուժերի իշխանության գլուխ կանգնելուն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակությունների գործունեությունը կապված է կառավարության հաշվետվողականության բարձրացման և ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմանն աջակցելու հետ, նրանք հաճախ դառնում են ավտորիտար պետություններում պետական ռեպրեսիաների զոհ: Դրա օրինակն են Ռուսաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, որտեղ կառավարություննաստիճանաբար սահմանափակեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը և վերջապես ավարտվեց նրանց գործունեության արգելմամբ: Դրա օրինակն է 2023 թվականի մարտին Վրաստանի կառավարության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ ստեղծելը և դրանք հանրության աչքում վարկաբեկելը։ Ի վերջո, 2023 թվականի մարտի 6-7-8-ը, Ռուսաստանի օրենքի դեմ անցկացված զանգվածային ակցիաների ֆոնին, երկրորդ լսումով չկարողացավ հավաքելօրինագիծնընդունելու համար անհրաժեշտ ձայները. օրինագիծը պաշտպանեց մեկ պատգամավոր, իսկ դեմ քվեարկեց 35 պատգամավոր: Հետևաբար, իշխող քաղաքական ուժը երկրորդ ընթերցմամբ ձախողեց օրինագծի ընդունումը:
Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 31-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: